Արա Մինասյան (շախմատիստ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա Մինասյան (այլ կիրառումներ)
Արա Շոթայի Մինասյան | |
---|---|
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1974 (48 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, ![]() |
Կոչում | Գրոսմայստեր (2004) |
Առավելագույն վարկանիշ | 2524 (հուլիս, 2004) |
Ներկայիս վարկանիշ | 2426 |
ՖԻԴԵ համար | 13300377 |
365chess | Ara_Minasian |
Chesstempo համար | 138402 |
ICCF համար | 138402 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1] |
Արա Շոթայի Մինասյան (ապրիլի 14, 1974, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2004)։ Գյումրեցի առաջին գրոսմայստերը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1994-ին Կստովոյում (Ռուսաստան) կայացած մրցաշարում բաժանել է 3 - 7-րդ տեղերը։
1996-ին 2-4-րդ հորիզոնականներն է բաժանել Դեչինի (Չեխիա) մրցաշարում։
2003-ին Թեհրանի (Իրան) GM Saipa շրջանային մրցաշարում զբաղեցրել է 2-րդ տեղը՝ զիջելով իրանցի գրոսմայստեր Էսհան Ղաեմ Մաղամիին։
2009-ին, զիջելով Ռինատ Ջումաբաևին և Արթուր Չիբուխչյանին, 3-րդ տեղն է բաժանել Թամազ Գելաշվիլու հետ Գյումրիի «Գյումրի-2009» մրցաշարում[2]։
1996-ին Հայաստանի 2-րդ հավաքականի կազմում մասնակցել է Երևանում կայացած համաշխարհային 32-րդ օլիմպիադային։ Չորրորդ խաղատախտակի վրա Մինասյանն անցկացրել է 8 պարտիա և վաստակել 3 միավոր[3])։
Գրոսմայստերի նորմաները լրացրել է Կրասնոդարում (1998-ին՝ Ռուսաստանի գավաթի ընտրական մրցաշար) և երկու անգամ Բաթումում (2002-ին՝ Եվրոպայի առաջնություն, 2003-ին՝ շախմատի սևծովյան ասոցիացիայի առաջնություն)։ Կոչումը ստացել է 2004-ին, երբ վարկանիշը հասցրել է անհրաժեշտ մակարդակի։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ OlimpBase
- ↑ «Գյումրի-2009» մրցաշարի արդյունքները
- ↑ Արա Մինասյանի ելույթը 32-րդ օլիմպիադայում (անգլ.)
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արա Մինասյանի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Արա Մինասյանի պարտիաները chessgames.com կայքում (անգլ.)
- Արա Մինասյանի անձնական քարտը 365chess.com կայքում (անգլ.)
|
|