Աշոտ Անաստասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Համլետի Անաստասյան
Պետություն(ներ) {{{2}}} ԽՍՀՄ
{{{2}}} Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 10 1964(1964-07-10)
Ծննդավայր Երևան
Կոչում Գրոսմայստեր (1993)
Առավելագույն վարկանիշ 2606 (հունվար 2000)
Ներկայիս վարկանիշ 2536 (2016, օգոստոս)
Անձնական էջ ՖԻԴԵ-ի կայքում

Աշոտ Համլետի Անաստասյան (ծնված 1964, հուլիսի 10, Երևան), հայ շախմատիստ, գրոսմայստեր (1993), Հայաստանի ութակի չեմպիոն (1983, 1985, 1986, 1987, 1988, 1992, 1994, 2005)[1], վեց անգամ մասնակցել է շախմատային օլիմպիադաներին (1992, 1994, 1996, 1998, 2000, 2002)[2]։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997, 2001 և 2005 թվականներին Հայաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր (իսկ 1993 թվականին պահեստային խաղատախտակի վրա դարձել է անհատական բրոնզե մեդալակիր)[3], 1992 և 2002 թվականներին` համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, իսկ 1999 թվականին Եվրոպայի չեմպիոն (լավագույն արդյունքը 3-րդ խաղատախտակի վրա, լավագույնը պահեստային խաղատախտակի վրա 1997 թվականի առաջնությունում, 3-րդը պահեստային խաղատախտակի վրա 2005 թվականի առաջնությունում)[4]։ 1995 թվականին Անաստասյանը «Երևան» թիմի կազմում դարձել է Եվրոպայի ակումբային գավաթակիր[5]։

2016 թվականի հուլիսին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում կայացած աշխարհի վետերանների թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում (Ռաֆայել Վահանյան, Աշոտ Անաստասյան, Կարեն Մովսիսյան, Նորայր Քալանթարյան, Սերգեյ Գալդունց) դարձավ 50 տարեկանից բարձր շախմատիստների աշխարհի փոխչեմպիոն[6]։ Հավաքականը միայն լրցուցիչ ցուցանիշներով զիջեց Գերմանիայի առաջին թիմին[7]։

Այլ նվաճումներ.

Վարկանիշի փոփոխություններ (2000-2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

Anastasian, Ashot rating.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 606. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
  • Чатинян Р. А. Созвездие армянских гроссмейстеров. Ереван : 2004. С 139-142

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]