Հրանտ Մելքումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրանտ Մելքումյան
HrantMelkumyan11.jpg
Պետություն(ներ)Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 30, 1989(1989-04-30) (33 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Կոչումգրոսմայստեր[1] և միջազգային վարպետ
Առավելագույն վարկանիշ2678 (սեպտեմբեր 2014)
Ներկայիս վարկանիշ2645
ՖԻԴԵ համար13302485
365chessHrant_Melkumyan
Chesstempo համար135073
ICCF համար135073
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2018
Commons-logo.svg Hrant Melkhumyan Վիքիպահեստում

Հրանտ Սլավայի Մելքումյան (ծնվել է 1989ապրիլի 30-ին, Երևանում), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2008) և Եվրոպայի բլից չեմպիոն (2011)։

Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա հաղթել է ICC միջազգային համացանցային շախմատի առաջնությունը։ 2006 թ. հաղթել է U18 արծաթե մեդալը «երիտասարդական միջազգային շախմատի առաջնություն»-ում[2]։ 2009 թ. Չիգորինի հուշամրցաշարում նա կիսում է առաջինից հինգերորդ տեղերը Սերգեյ Վալկովի, Անդրեյ Ռիչագովի, Անդրեյ Դեվյատկինի և Չժոու Վեյցիի հետ[3]։ 2010 թ. Դուբայում առաջինից ութերորդ տեղերը՝ Սերգեյ Վալկովի, Վիորել Իորդեկեսկուի, Էդուարդո Իտուրիսագայի, Գադիր Գուսեյնովի, Դավիթ Հարությունյանի, Ալեքսեյ Ալեքսանդրովի և Տորնիկե Սանկիձեի հետ[4]։ 2011 թ. Սարաևոում Բոսնայի 41րդ միջազգային մրցարշավում երկրորդից չորրորդ տեղերը կիսել է Միրչե Պարլիդրասի և Բորկի Պրեդեովիչի հետ[5], Մարտունիում առաջին և երկրորդ տեղերը կիսել է Բաադուր Ջոբավայի հետ, խաղի վերջում զբաղեցրել է երկրորդ տեղը[6], Կորսիկայում կիսել է երրորդից 15րդ տեղերը[7]։ 2011 թ. դեկտեմբերին Եվրոպայի շախմատային բլից առաջնությունում առաջինից երրորդ տեղերը կիսել է Ալեքսեյ Դրեևի և Ռադոսլավ Վոյտաշեկի հետ, զբաղեցնելով առաջին տեղը[8]։ 2012 թ. հունվարին նա հաղթել է երկրորդ շախմատ960 առաջնությունը[9], փետրվարին կիսել է չորրորդից ութերորդ տեղերը Ալեքսանդր Խալիֆմանի, Մակսիմ Ռոդշտեյնի, Ֆաբիանո Կարուանայի և Դմիտրի Անդրեյկինի հետ 11րդ Այերֆլոտ Օփենում[10]։ 2013 թ. առաջինից ութերորդ տեղերը կիսել է Ալեքսանդր Մայիսնեկոի, Եվգենիյ Ռոմանով, Ալեքսանդր Բելյավսկիի, Կոնստանտին Լուպուլեսկուի, Ֆրանսիսկո Վալիեխո Պոնսի, Սերգեյ Մովսիսյանի, Յան Նեպոմնյաշչիի, Ալեքսեյ Դրեևի և Եվգենի Ալեքսեևի հետ, Եվրոպայի շախմատի չեմպիոնատում[11]։ 2014 թ. փետրվարի 21-ին Ավստրիայի Գրաց քաղաքում Հրանտ Մելքումյանը հաղթեց Գրացի միջազգային խաղատանը[12]։ 2014 թ. հունիսին Չեխիայում հաղթեց Տեպլիցեի շախմատի առաջնությունում[13]։ 2014 թ. հուլիսի 12-ին Մելքումյանը Իսպանիայի Բենասկե քաղաքում հաղթեց XXXIV Վիլլա դե Բենասկե միջազգային մրցարշավում[14]։ 2014 թ. օգոստոսին հաղթեց Ռիգայի մրցարշավում 7,5/9 միավորով։

Նրա կեղծանունը ICC-ում «Pchyolka» է[15]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ratings.fide.com
  2. «Official homepage of the 2006 WYCC»։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին։ Վերցված է 2016 թ․ մարտի 2 
  3. «M.Chigorin Memorial 2009»։ World Chess Federation։ Վերցված է 2011 թ․ մարտի 20 
  4. «Tournament report July 2010: 12th Dubai Open 2010»։ World Chess Federation։ Վերցված է 2011 թ․ մարտի 20 
  5. «41st International Tournament Bosna 2011»։ Chess-Results.com։ 2011-05-12։ Վերցված է 2011 թ․ մայիսի 15 
  6. Nadanian Ashot (2011-08-02)։ «Lake Sevan 2011 - Jobava wins volcanic event»։ ChessBase.com։ Վերցված է օգոստոսի 2, 2011 
  7. «15th Corsican Circuit – final Anand vs Mamedyarov on Monday»։ ChessBase։ 2011-10-31։ Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 31 
  8. «GM Hrant Melkumyan is 2011 European Blitz Champion»։ Chessdom։ 2011-12-17։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17 
  9. «Hrant Melkumyan becomes Armenia’s Chess 960 champion of 2012»։ PanArmenian.net։ 2012-01-28։ Վերցված է 2012 թ․ հունվարի 29 
  10. «Aeroflot Open – Mateusz Bartel comes out on top»։ ChessBase.com։ 2012-02-16։ Վերցված է 2012 թ․ փետրվարի 18 
  11. Crowther Mark (2013-05-16)։ «14th European Individual Championships 2013»։ The Week in Chess։ Վերցված է 2013 թ․ մայիսի 18 
  12. «Casino Graz International Won by Melkumyan»։ ChessBase։ Վերցված է 2014 թ․ փետրվարի 25 
  13. «GM Hrant Melkumyan convincing in Teplice»։ Chessdom։ Վերցված է 2014 թ․ հունիսի 23 
  14. «Benasque: venció Melkumyan»։ ChessBase։ Վերցված է 2014 թ․ հուլիսի 13 
  15. «Pchyolka»։ Internet Chess Club։ Վերցված է 2011 թ․ մարտի 21 
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]