Ֆաբիանո Կարուանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաբիանո Կարուանա
Fabiano Caruana
Fabiano Caruana 2013.jpg
2013 թ.
Պետություն(ներ)Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2] (30 տարեկան)
ԾննդավայրՄայամի, ԱՄՆ
ԿոչումՄիջազգային վարպետ (2006)
Ներկայիս վարկանիշ2766
ՖԻԴԵ համար2020009
365chessFabiano_Caruana
Chesstempo համար34446
ICCF համար34446
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, ԱՄՆ շախմատի չեմպիոնատ 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2018, Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբSchachgesellschaft Winterthur?
ԱնդամակցությունԲադեն-Բադեն, Schachgesellschaft Winterthur? և Évry Grand Roque
caruanachess.com
Commons-logo.svg Fabiano Caruana Վիքիպահեստում

Ֆաբիանո Լուիջի Կարուանա (իտալերեն՝ Fabiano Luigi Caruana, հուլիսի 30, 1992(1992-07-30)[1][2], Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1]), իտալական ծագմամբ ամերիկացի շախմատիստ։ Գրոսմայստերի կոչմանն արժանացել է 2007 թվականին:

Կարուանան 4 անգամ կարողացել է դառնալ Իտալիայի չեմպիոն (2007, 2008, 2010, 2011)։ Գրոսմայստերի կոչում շնորհվեց այն ժամանակ, երբ նա 14 տարեկան էր, 11 ամսական և 20 օրական[4], ինչը համարվում է լավագույն ցուցանիշներից մեկը շախմատի պատմության ընթացքում և լավագույնը Իտալիայում։

Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։

Ֆաբիանոն 2 անգամ կարողացել է հաղթել Դորտմունդում անցկացվող մրցաշարում (2012, 20142013 թ. հաղթող է ճանաչվել Ցյուրիխում անցկացվող մրցաշարում, 2018 թվականին հաղթել է շախմատի հավակնորդների մրցաշարում։ 2018 թվականին հաղթել է Նորվեգիայում անցկացվող "Altibox Norway chess" դասական շախմատի մրցաշարում՝ առաջ անցնելով շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից: 2016 թվականին Բաքվում անցկացված շախմատի օլիմպիադայում ԱՄՆ-ի կազմում դարձել է հաղթող:


Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մայամիում 1992 թվականի հուլիսի 30-ին: 4 տարեկան հասակում ծնողների՝ Լու և Սանտինո Կարուանաների հետ տեղափոխվել են Նյու Յորք: Կարուանան հինգ տարեկանում սովորել է շախմատ խաղալ, կես տարի անց արդեն խաղացել է առաջին առաջնությունում: 2004 թվականի նոյեմբերին, երբ նա 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց Մադրիդ, որտեղ նա սկսեց մարզվել Բորիս Էլոտինի մոտ:12 տարեկանում նա դարձավ շախմատի Միջազգային վարպետ (ՖԻԴԵ):

2007 թվականին ընտանիքը կրկին տեղափոխվեց, այս անգամ Բուդապեշտ, որտեղ նա մարզվում էր Ալեքսանդր Չյորնինի հետ: Նրան օգնել են այնպիսի հայտնի գրոյսմաստերներ, ինչպիսիք են Ալեքսանդր Բելյավսկին ր Յուրի Ռեզուվաևը: Վերջին երկու տարիներին նրա մարզիչը Վլադիմիր Չուչելովն էր[5]:

Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի քառակի չեմպոն (2007, 2008, 2010, 2011): Գրոյսմաստեր դարձել է 15 տարեկան հասակում[6] , որը շախմատի պատմության մեջ ամենալավ ցուցանիշներից մեկն է և միջազգային ռեկորդ Իտալիայի համար[7], ինչպես նաև ԱՄՆ-ի ազգային ռեկորդ՝ մինչև 2014 թվականի նոյեմբեր ամիսը (նրա ռեկորդը ԱՄՆ-ում գերազանցել է Սամուել Սևյանի կողմից): Կարուանան Վլիսինգենի առաջնության հաղթող է (2007),Վեյկ-ան-զե (մրցաշար C, 2008) и Վեյկ-ան-զե (մրցաշար Б, 2009): Բիլ 2010 միջազգային շախմատային փառատոնի հաղթող, 2012 թվականի և 2014 թվականի Դորտմունդի շախմատային մրցաշարերի հաղթող: Կարուանան 2007 թ. կարողացավ հաղթել Վլիսինգենում անցկացված մրցաշարում։ 2009 թ. ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում կարողացավ հասնել մինչև 4-րդ փուլ, որտեղ պարտվեց Վուգար Հաշիմովին։ Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ է: 2014 թվականի սեպտեմբերին Սենթ Լուիսի սուպերգավաթի խաղարկության հիանալի հաղթանակից հետո (8½ 10 միավորից, 7 անընդմեջ հաղթանակ մրցաշարի մեկնարկում), հավաքեց Էլոյի ռեյտինգի պատմության մեջ երրորդ ցուցանիշը 2836[5]: 2014 թվականի հոկտեմբերին ձեռք բերեց 2844 վարկանիշային միավոր: 2016 թվականի ապրիլի 25-ին Ֆաբիանոն դարձավ շախմատի ԱՄՆ-ի չեմպիոն, վաստակելով 11 հնարավորից 8½ միավոր և չկրելով ոչ մի պարտություն: 2017 թվականի շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Կարուանան վաղ փուլում լքեց մրցաշարը, պարտվելով Եվգենի Նայերին: Չնայած պարտությանը, նա կարողացավ դուրս գալ 2018 թվականի շախմատի հավակնորդների մրցաշար, քանի որ մրցաշարի անցկացման ժամանակ ուներ 2784 վարկանիշ: 2018 թվականի հունիսին դարձավ նորվեգական Սթավանգեր քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարի հաղթող՝ վաստակելով 8 հնարավորից 5 միավոր[8]: Հաղթել է շախմատի հավակնորդների 2018 մրցաշարում(14-ից 9 միավոր), որը կայացել է 2018 թվականի մարտ ամսին Բեռլինում, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ խաղալ 2018 թվականի շախմատի չեմպիոնի տիտղոսի համար գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Խաղը տեղի ունեցավ Լոնդոնում, 12 ոչ-ոքիից հետո (աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ), պարտվեց Թայ-բրեյքի հետագա 3 խաղերում:

Սպորտային արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Առաջնություն + = Արդյունք Տեղ
2011 Փերուջա Իտալիայի 71-րդ առաջնություն 9 0 2 11-ից 10 1
2013 Վեյկ ան Զե 75-րդ միջազգային առաջնություն 2 5 6 13-ից 5 12
2014 Վեյկ ան Զե 76-րդ միջազգային առաջնություն 4 3 4 13-ից 6 4—6
Սենթ-Լուիս Սենթ-Լուիս 2014 7 0 3 10-ից 8½ 1
2016 Մոսկվա Հավակնորդների մրցաշար 2 1 11 14-ից 7½ 2—3
Սենթ-Լուիս ԱՄՆ-ի 6 0 5 11-ից 8½ 1
2018 Վեյկ ան Զե 80-րդ միջազգային մրցաշար 1 4 8 13-ից 5 11
Բեռլին Հավակնորդների մրցաշար 5 1 8 14-ից 5 1
Բադեն-Բադեն Բադեն-Բադեն 2018 4 0 5 9-ից 6½ 1
Ստավանգեր 6-րդ միջազգային մրցաշար 3 1 4 8-ից 5 1
Սենթ-Լուիս Սենթ-Լուիս 2018 2 0 7 9-ից 5½ 1—3

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Ներքին հղումներ Կաղապար:Իտալիայի շախմատիստներ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]