Եվգենի Ալեքսեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ալեքսեև
Евге́ний Влади́мирович Алексе́ев
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 28, 1985(1985-11-28) (38 տարեկան)
ԾննդավայրՊուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (2002)
Առավելագույն վարկանիշ2716 (հոկտեմբեր 2015)
Ներկայիս վարկանիշ2550
ՖԻԴԵ համար4138147
365chessEvgeny_Alekseev
Chesstempo համար5021
ICCF համար5021
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010[1]
Մարզական ակումբTV Tegernsee? և TSV Schott Mainz
 Evgeny Alekseev Վիքիպահեստում

Եվգենի Վլադիմիրի Ալեքսեև (ռուս.՝ Евге́ний Влади́мирович Алексе́ев, նոյեմբերի 28, 1985(1985-11-28), Պուշկին, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2002), 2006 թ. Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի գրոսմայստեր 2012 թ. փետրվարի 7-ից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 14 տարեկանների Ռուսաստանի պատանիների չեմպիոն (1998 և 1999 թթ.)։

2000 թ. համաշխարհային մանկական շախմատային օլիմպիադայի հաղթող։

2001 թ. Ալեքսեևը երկրորդ տեղն է գրավում Սանկտ Պետերբուրգի առաջնությունում և հաղթում Թել Ավիվի մրցաշարում։ 2002 թ. նա հաղթում է Ալեքսադր Պետրովի հուշամրցաշարում և «Հոոգովեն օպենում» նույն թվականին ստանում է միջազգային գրոսմայստերի կոչում։

2006 թ. դեկտեմբերին Եվգենի Ալեքսեևը դառնում է Ռուսաստանի չեմպիոն։ Ռուսաստանի առաջնության գերեզրափակիչը կայացավ Մոսկվայում 2006 թ. դեկտեմբերի 3-ից 15-ը։ Եվգենի Ալեքսեևը և Դմիտրի Յակովենկոն վաստակեցին 7,5-ական միավոր։ Ռուսաստանի չեմպիոնին որոշելու համար նրանք արագ շախմատի երկու պարտիա խաղացին միմյանց հետ։ Առաջինն ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում հաղթեց Եվգենի Ալեքսեևը և դարձավ Ռուսաստանի չեմպիոն։

2007 թ. փետրվարին Եվգենի Ալեքսեևը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և հաղթեց ավանդական «Աերոֆլոտ օպեն 2007» ներկայացուցչական մրցաշարում։ Հաղթելով այս մրցաշարում՝ Ալեքսեևը հնարավորություն ստացավ մասնակցելու Դորտմունդի գերմցաշարին (Sparkassen Chess Meeting 2007), որտեղ բաժանեց երկրորդից չորրորդ տեղերը։

2010 թ. հունվարի դրությամբ Ալեքսեևի գործակիցը 2703 էր, դա 10-րդ գործակիցն էր Ռուսաստանի շախմատիստների մեջ և 34-րդ աշխարհում։

Գործակցի փոփոխությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. OlimpBase
  2. «ՌԴ սպորտի նախարարի № 14-нг հրամանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Ալեքսեև» հոդվածին։