Դմիտրի Յակովենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Օլեգովիչ Յակովենկո
Дмитрий Олегович Яковенко
Պետություն(ներ) Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 28, 1983(1983-06-28)[1][2][3] (40 տարեկան)
ԾննդավայրՕմսկ
ԿոչումԳրոսմայստեր (2001)
Միջազգային վարպետ (1998)
Առավելագույն վարկանիշ2760 (2009, հուլիս)
Ներկայիս վարկանիշ2682
ՖԻԴԵ համար4122356
365chessDmitrij_Jakovenko
Chesstempo համար93716
ICCF համար93716
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4] և Շախմատային օլիմպիադա 2018
 Dmitry Jakovenko Վիքիպահեստում

Դմիտրի Օլեգովիչ Յակովենկո (ռուս.՝ Дмитрий Олегович Яковенко, հունիսի 28, 1983(1983-06-28)[1][2][3], Օմսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][6][7]), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (2001)։ Եվրոպայի չեմպիոն (2012)։ Ռուսաստանի հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության (2010), Եվրոպայի թիմային առաջնության (2007) հաղթող, համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալակիր (2012)։ Ռուսաստանի գավաթակիր (2013)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Յակովենկոն ծնվել է Օմսկում, բայց մանկությունն անցկացրել է Նիժնևարտովսկում։

Յակովենկոն շախմատ խաղում է երեք տարեկանից։ Շախմատային առաջին ուսուցիչը եղել է հայրը, որը խաղացել է առաջինկարգայինի - վարպետության թեկնածուի մակարդակով։ Յոթ տարեկանում Դիման դարձել է առաջինկարգային, 14-ում՝ միջազգային վարպետ։ Յակովենկոյի մարզիչն է եղել Ալեքսանդր Նիկիտինը։

Դմիտրի Յակովենկոն դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ Նա հետաքրքրվում էր ճշգրիտ գիտություններով՝ մաթեմատիկայով և ֆիզիկայով։ Հաղթել է Սիբիրի գոտու Համառուսաստանյան մաթեմատիկական օլիմպիադայում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1999 թվականին, Դմիտրի Յակովենկոն ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի և կիբեռնետիկայի ֆակուլտետ։ 2004 թվականին նա համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով։

1999 թվականին Յակովենկոն երկրորդ տեղը զբաղեցրեց մինչև 16 տարեկան պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում։ 2001 թվականին դարձավ մինչև 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։

2002 թվականին Յակովենկոն բաժանել է առաջին տեղը Պարդուբիցեի բաց մրցաշարում։ 2005 թվականին նա հաղթել է Մոնրեալի մրցաշարում և զբաղեցրել երկրորդ տեղը Ռուսաստանի առաջնությունում։ 2006 թվականին Յակովենկոն կրկին դարձավ Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի առաջնության 2006 թվականի գերեզրափակչում Յակովենկոն հավասար միավորներով առաջին տեղը բաժանեց Եվգենի Ալեքսեևի հետ, սակայն նրան զիջեց արագ շախմատի լրացուցիչ մրցախաղում։ 2007 թվականի հունվարին Յակովենկոն երկրորդ տեղը զբաղեցրեց Վեյկ ան Զեյի «В» մրցաշարում, իսկ նույն թվականի մարտին երկրորդ տեղը բաժանեց (կրկին Եվգենի Ալեքսեևի հետ) «Աերոֆլոտ Օփեն» բաց մրցաշարում։ 2007 թվականի մարտին Յակովենկոն հաղթեց Պոյկովսկու մրցաշարում։

2007 թվականի նոյեմբերին Դմիտրի Յակովենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ Եվրոպայի չեմպիոն։

2012 թվականի մարտին Դմիտրին դարձավ Պլովդիվում (Բուլղարիա) կայացած Եվրոպայի անհատական առաջնության միանձնյա հաղթող՝ 11 հնարավորից 8½ միավոր արդյունքով։

Ամենաբարձր վարկանիշը՝ 2760, ունեցել է 2009 թվականի սեպտեմբերին։ Այդ պահին նա աշխարհում հինգերորդ և Ռուսաստանում առաջին շախմատիստն էր։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Քաղաք Մրցաշար + = Արդյունք Տեղ
2000 Սամարա Ռուսաստանի 53-րդ առաջնություն 5 3 3 6½ 11-ից 8—18
2001 Էլիստա Ռուսաստանի 54-րդ առաջնություն 1 0 8 5 9-ից 21—26
2002 Կրասնոդար Ռուսաստանի 55-րդ առաջնություն 3 3 3 4½ 9-ից 21—31
2003 Կրասնոյարսկ Ռուսաստանի 56-րդ առաջնություն 3 1 5 5½ 9-ից 11—19
2005 Մոսկվա Ռուսաստանի 58-րդ առաջնություն 3 1 7 6½ 11-ից 2—3
2006 Մոսկվա Ռուսաստանի 59-րդ առաջնություն 5 1 5 7½ 11-ից 2[8]
2007 Ֆորոս 2-րդ միջազգային մրցաշար 1 3 7 4½ 11-ից
Մոսկվա Ռուսաստանի 60-րդ առաջնություն 2 2 7 5½ 11-ից 8
2008 Ֆորոս 3-րդ միջազգային մրցաշար 2 2 7 5½ 11-ից 6
Պոյկովսկի 9-րդ միջազգային մրցաշար 2 0 7 5½ 9-ից 2
Սոչի Գրան պրի 2 1 10 7 13-ից 5—7
Մոսկվա Ռուսաստանի 61-րդ առաջնություն 4 1 6 7 11-ից 2—3
Էլիստա Գրան պրի 3 0 10 8 13-ից 1—3
2009 Դորտմունդ 37-րդ միջազգային մրցաշար 2 1 7 5½ 10-ից 4
Ջերմուկ Գրան պրի 1 4 8 5 13-ից 11—12
Նանկին 2-րդ միջազգային մրցաշար 1 3 6 4 10-ից 4—6
Մոսկվա Ռուսաստանի 62-րդ առաջնություն 2 2 5 4½ 9-ից 5
2010 Պոյկովսկի 11-րդ միջազգային մրցաշար 4 2 5 6½ 9-ից 3
Աստրախան Գրան պրի 1 0 12 7 13-ից 2—6
Մոսկվա Ռուսաստանի 63-րդ առաջնություն 0 1 10 5 11-ից 7—10
2011 Մոսկվա Աերոֆլոտ Օփեն 5½ 9-ից
2012 Պլովդիվ Եվրոպայի 13-րդ առաջնություն 6 0 5 8½ 11-ից 1
2014 Պոյկովսկի 15-րդ միջազգային մրցաշար 3 1 5 5½ 9-ից 2

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[9][10]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1995 2275 2275 2275 2275
1996 2315 2375 2375 2315
1997 2375 2420 2420 2375
1998 2410 2410 2410 2410
1999 2408 2443 2443 2408
2000 2443 2506 2534 2534 2443
2001 2523 2521 2551 2536 2551 2521
2002 2553 2557 2552 2570 2570 2552
2003 2561 2562 2564 2564 2564 2561
2004 2581 2582 2596 2596 2596 2581
2005 2596 2608 2627 2644 2644 2596
2006 2662 2675 2667 2671 2675 2662
2007 2691 2708 2735 2710 2735 2691
2008 2720 2711 2709 2737 2737 2709
2009 2760 2753 2760 2742 2736 2760 2736
2010 2730 2725 2725 2726 2726 2726 2730 2725
2011 2718 2718 2732 2736 2716 2729 2736 2716
2012 2729 2729 2736 2736 2722 2724 2732 2741 2741 2741 2722
2013 2734 2734 2734 2734 2731 2713 2713 2724 2724 2719 2721 2721 2734 2713
2014 2727 2723 2723 2726 2730 2736 2747 2747 2747 2747 2745 2732 2747 2723
2015 2733 2733 2742 2744 2738 2759 2757 2759 2748 2748 2735 2737 2759 2733
2016 2732 2732 2731 2731 2731 2710 2712 2712 2714 2714 2709 2704 2732 2704
2017 2709 2709 2718 2718 2718 2708 2703 2710 2710 2710 2721 2730 2730 2703
2018 2744 2744 2746 2732 2735 2735 2749 2748 2747 2752 2735 2735 2752 2732
2019 2719 2719 2719 2719 2708 2704 2711 2704 2681 2681 2691 2698 2719 2681
2020 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684 2684
2021 2684 2684 2684 2682 2684 2682
2022 2682 2682 2682


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=337
  2. 2,0 2,1 https://ratings.fide.com/toparc.phtml?cod=341
  3. 3,0 3,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
  4. 4,0 4,1 4,2 OlimpBase
  5. 5,0 5,1 https://chessinterviews.wordpress.com/dmitry-jakovenko/
  6. 6,0 6,1 https://chess24.com/en/read/news/caruana-tops-grand-prix-line-up
  7. 7,0 7,1 http://www.chessgames.com/player/dmitry_jakovenko.html
  8. Չեմպիոնի կոչման համար լրացուցիչ մրցախաղում ½ : 1½ հաշվով պարտվել է Եվգենի Ալեքսեևին
  9. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  10. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Յակովենկո» հոդվածին։