Արագ շախմատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կադրեր արագ շախմատի 2009 թ. աշխարհի առաջնությունից, որտեղ չեմպիոնի կոչումը նվաճել է Լևոն Արոնյանը (Մայնց, Գերմանիա)

Արագ շախմատ (անգլ.՝ rapid chess, գերմ.՝ Schnellschach), շախմատի տարատեսակ, որում բոլոր քայլերը պետք է կատարվեն յուրաքանչյուր խաղացողի համար սահմանված ժամանակի ընթացքում, որը 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է, կամ հատկացված ժամանակի և 60-ով բազմապատկած ամեն քայլի համար տրվող լրացուցիչ ժամանակի գումարը՝ 15 րոպեից ավելի, բայց 60 րոպեից պակաս է։

ՖԻԴԵ-ի կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն արագ շախմատի համար սահմանել է հետևյալ կանոնները.

  • Խաղացողները պարտավոր չեն գրի առնել քայլերը, ինչպես դա անում են դասական ժամակարգով պարտիաների ժամանակ։
  • Եթե խաղի ընթացքի նկատմամբ վերահսկողությունը համարժեք է (օրինակ, մեկ մրցավար` առավելագույնը երեք պարտիային), ապա գործում են մրցաշարային կանոնները։
  • Եթե մրցավարական վերահսկողությունը համարժեք չէ, խաղը կանոնակարգվում է ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք փոխարինվում են արագ շախմատի հետևյալ կանոններով.
  • Երկու խաղացողների կողմից երեքական քայլ կատարելուց հետո, խաղաքարերի սխալ դասավորության, խաղատախտակի սխալ դիրքի և ժամացույցի ցուցմունքների առնչությամբ ոչ մի պահանջ ներկայացվել չի կարող։ Այն դեպքում, երբ պարտիան ընթացել է արքայի և թագուհու փոխարինված սկզբնական դիրքով, այդ արքան փոխատեղում կատարել չի կարող։
  • Մրցավարը պետք է կիրառի կանոնների «Քայլերի կատարումը» հոդվածը միայն այն պարագայում, երբ նրան դիմում է խաղացողներից մեկը կամ երկուսն էլ։
  • Անհնարին քայլը համարվում է կատարված, երբ գործի է դրվել հակառակորդի ժամացույցը։ Այդ բանից հետո, մինչև պատասխան քայլ կատարելը, հակառակորդը կարող է պահանջ ներկայացնել անհնարին քայլի առնչությամբ։ Մրցավարը պետք է որոշում կայացնի միայն նման պահանջին ի պատասխան։ Սակայն, եթե երկու արքաներն էլ շախի տակ են կամ զինվորի փոխարկումը կանոններին համապատասխան չի կատարվել, մրցավարը պետք է միջամտի, եթե դա հնարավոր է։
  • Ժամացույցի դրոշակը համարվում է ընկած, եթե այդ մասին խաղացողի կողմից ճիշտ հայտարարություն է արվել։ Մրցավարը պետք է զերծ մնա դրոշակի ընկնելն արձանագրելուց, բայց կարող է դա անել, եթե երկու դրոշակն էլ ընկած են։
  • Ժամանակը սպառելու պատճառով հաղթանակ պահանջելու համար խաղացողը պետք է կանգնեցնի ժամացույցը և տեղեկացնի մրցավարին։ Պահանջը բավարարելու համար անհրաժեշտ է, որ ժամացույցը կանգնեցնելուց հետո պահանջողի դրոշակը` ի տարμերություն հակառակորդի դրոշակի, ընկած չլինի։
  • Եթե երկու դրոշակն էլ ընկել են պարտիան ավարտվում է ոչ-ոքի[1]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ամերիկացի գրոսմայստեր Ուոլթեր Բրաունը հիմնադրեց Արագ շախմատի համաշխարհային կազմակերպություն և «Արագ շախմատ» ամսագիր, որը փակվեց 2003 թվականին[2]։

Արագ շախմատի աշխարհի չեմպիոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականից ՖԻԴԵ-ն անցկացնում է արագ շախմատի աշխարհի առաջնություններ։ 2009 թվականին Գերմանիայի Մայնց քաղաքում արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը[3]։

# Տարի Գրոսմայստեր Երկիր
1 2001[4] Գարրի Կասպարով Flag of Russia.svg Ռուսաստան
2 2003[5][6] Վիշվանաթան Անանդ {{{2}}} Հնդկաստան
3 2009[7] Լևոն Արոնյան {{{2}}} Հայաստան
4 2010[8] Գատա Կամսկի ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
5 2012[9] Սերգեյ Կարյակին Flag of Russia.svg Ռուսաստան
6 2013[10] Շահրիար Մամեդյարով {{{2}}} Ադրբեջան
7 2014[11] Մագնուս Կառլսեն {{{2}}} Նորվեգիա

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]