Սերգեյ Կարյակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Ալեքսանդրովիչ Կարյակին
Սերգեյ Կարյակինը
Պետություն(ներ)Ուկրաինա Ուկրաինա
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 12, 1990(1990-01-12)[1][2][3][…] (33 տարեկան)
ԾննդավայրՍիմֆերոպոլ
ԿոչումԳրոսմայստեր (2003)
Միջազգային վարպետ (2002)
Առավելագույն վարկանիշ2788 (հուլիս 2011)
Ներկայիս վարկանիշ2750
ՖԻԴԵ համար14109603
365chessSergey_Karjakin
Chesstempo համար100690
ICCF համար100690
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2004[4], Շախմատային օլիմպիադա 2006[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբՓարիզի շախմատային ակումբ
ԱնդամակցությունSixth Civic Chamber of the Russian Federation (2017–2020)? և Public Chamber of the Russian Federation of the seventh composition (2020–2023)?
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ, «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա),
, Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ,
, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ և
t.me/karjakinchess
 Sergey Karjakin Վիքիպահեստում

Սերգեյ Ալեքսանդրի Կարյակին (հունվարի 12, 1990(1990-01-12)[1][2][3][…], Սիմֆերոպոլ, ԽՍՀՄ[5][6][7]), ռուսաստանցի շախմատիստ, գրոսմայստեր (2003)։ 12 տարեկան և 211 օրականում դարձել է պատմության ամենաերիտասարդ գրոյսմաստերը[8]՝ գրանցված Գինեսի ռեկորդների գրքում։ Հետագայում նրան գերազանցել է ամերիկացի շախմատիստ Աբհիմանյու Միշրան[9]։ 2016 թվականին հաղթել է հավակնորդների մրցաշարում, բայց պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ 2016 թվականի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում[10]։ ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության հաղթող[11]։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոն (Աստանա, 2012), բլից շախմատի աշխարհի չեմպիոն (Դոխա, 2016), Ռուսաստանի թիմի կազմում աշխարհի թիմային առաջնության կրկնակի հաղթող (2013 և 2019)։ Ուկրաինայի սպորտի վաստակավոր վարպետ(2005)[12], Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2014)[13], ՌԴ գրոսմայստեր (2011)[14]։

Վաստակի համար պարգևատրվել է երրորդ աստիճանի շքանշանով։ (2004)[15] Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունվարի 12-ին՝ Սիմֆերոպոլում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկան հասակում։ Հաճախել է Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքում գտնվող Ա. Մոմոտի անվան շախմատի ակումբ, որն այն ժամանակ արդեն հայտնի էր իր աշակերտներով, այնպիսին, ինչպես Ռուսլան Պոնոմարիովը և Նատալյա Զդեբսկայան Գորլովկայից, Կատյա Լագնոն Լվովից, Զախար Եֆիմենկոն Ուժգորոդից, Ալեքսանդր Արեշենկոն Լուգանից, Անտոն Կորոբովը և Աննա Ուշենինան Խարկովից։ Սերգեյ Կարյակինը բացառություն չեղավ և լրացրեց շախմատային աշխարհի կարևոր գործիչների ցանկը։ 2009 թվականի հուլիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դ. Մեդվեդևի հրամանով նրան շնորհվել է Ռուսաստանի քաղաքացիություն[16][17]։ Հենց այդ տարին նա դառնում է Ռուսաստանի շախմատի հավաքականի անդամ։ Քաղաքացիության փոփոխման իր քայլը Կարյակինը բացատրել է Ղրիմում զարգացման հեռանկարների բացակայությամբ, և նրանով, որ նա իրեն միշտ համարել է ռուս։ Կարյակինը հետագայում նշել է. «Մինչ տեղափոխվելը ես հարյուրավոր գրոյսմաստերներից մեկն էի, իսկ տեղափոխվելուց հետո՝ շնորհիվ իմ մարզիչներ Յուրի Դոխոյանի և Ալեքսանդր Մատիլևի, երկու տարվա ընթացքում բարձրացա վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակ» [18] [19][20]։2013 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական Սոցիալական համալսարանը` սոցիալական մանկավարժություն մասնագիտությամբ։ 2016 թվականին մամլո ասուլիսում Սերգեյ Կարյակինը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Կասպերսկու լաբորատորիայի» հետ։ Հայտնի ընկերությունը, որը զբաղվում է ՏՏ տեխնոլոգիաների զարգացման լուծումներով, այսուհետ հանդիսանում է ռուս գրոսմայստերի գլխավոր գործընկերը։ «Այժմ Կասպերսկին պաշտպանում է իմ համակարգիչը» - ավելացրեց Կարյակինը [21][22]։

Սպորտային ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս հաղթել է Եվրոպայի մանկական և երիտասարդական առաջնություններում։ Մի շարք խոշոր մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ Ուկրաինայի հավաքականի կազմում նվաճել է XXXVI Համաշխարհային Շախմատի օլիմպիադայի չեմպիոնի կոչումը (2004), Ռուսաստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի արծաթե մեդալակիր (2010), Իր տախտակի վրա ցույց տվեց լավագույն արդյունք՝ վաստակելով 10 հնարավորից 8 միավոր (+6−0=4) և ստացավ առաջին անհատական մրցանակը (4-րդ խաղատախտակի վրա)։ «Տոմսկ-400» թիմի կազմում նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը՝ լավագույն արդյունք ցուցաբերելով 1 խաղատախտակի վրա։ Ռուսաստանի կազմում աշխարհի չեմպիոն (Թուրքիա, 2013). <<Մալախիտ>> թիմի կազմում Ռուսաստանի չեմպիոն (2014)։ 2007 թվականի աշխարհի գավաթի կիսաեզրափակիչի մասնակից։ Մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող՝ 2001 թվական Ալուշտա, 2005՝ Վեյկ-ան-Զե(խումբ B), Կիրիշի 2009 - «Կորուս-մրցաշար» Վեյկ-ան-Զե, Ստավանգեր՝ (2013 և 2014)։ 2016 թվականի նոյեմբերի 21-ից Աշխարհի չեմպիոնների խորհրդանշական հավաքականի անդամ։

Հանրային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կարյակինի հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ (2017-07-06)

2017 թ. մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խթանման հանձնաժողովի անդամ[23]։ 2018 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա եղել է Վլադիմիր Պուտինի վստահված անձը[24];

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հուլիսի 24-ին ամուսնացել է միջազգային սպորտի վարպետ, ուկրաինուհի Եկատերինա Դոլժիկովայի հետ (ծնված 1988), շուտով նրանք բաժանվեցին[25]։ 2017 թվականի մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով նա դարձավ Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի VI կազմի անդամ։ 2014 թվականի մայիսի 17-ին ամուսնացել է Գալյա Կամալովայի հետ (ծնված 1987), ով Մոսկվայի շախմատի ֆեդերացիայում աշխատում էր որպես քարտուղարուհի[26]։2015 թվականի վերջին ծնվեց զույգի առաջին որդին՝ Ալեքսեյը[27]։2017 թվականի հուլիսի 27-ին ծնվեց երկրորդ տղան[28]՝ Միխայիլը[29]։

Կրոնը՝ ուղղափառություն[30]։ Ապրում է Մոսկվայում[31]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին շախմատային օլիմպիադայի հաղթող՝ Ուկրաինայի հավաքականի կազմում ։

2012 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԴԵ-ի Գրան-Պրիի երկրորդ փուլի հաղթող 2012/2013, որն անց է կացվել Տաշքենդում,11 միավորից 6½ (+3-1=7)[32]։

2013 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

ХХІ կարգի մրցաշարի հաղթող Ստավանգեր 2013, 9 հնարավորից 6 միավոր արդյունքով (+5-2=2)[33]։

2014 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

14 հնարավորից 7½ միավոր արդյունքով (+3-2=9) Կարյակինը հավակնորդների մրցաշարում զբաղեցրել է երկրորդ տեղը, որն անց է կացվել Խանտի-Մանսիյսկում[34][35]։

Սթավանգեր 2014 ХХІ կատեգորիայի առաջնության հաղթող՝ 9 հնարավորից 6 միավոր արդյունքով։ (+4-1=4)[36]։

2015 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 11 հնարավորից 7 միավոր արդյունքով (+3-0=8)[37][38]:

2015 թվականին Բաքվում հաղթել է ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի խաղարկությունում, Թայ-բրեյքում հաղթելով մեկ այլ ռուս գրոսմայստերի՝ Պյոտր Սվիդլերին։ Սերգեյը պարտվեց առաջին երկու պարտիաներում, ապա մրցակցի կոպիտ սխալի շնորհիվ (նա «հալածում էր »ձիուն) հաղթեց երրորդը, հետո չորրորդը, և հաղթեց Թայ-բրեյքում, դեռ ավելին, բոլոր 10 պարտիաները ավարտվել են արդյունավետ և ոչ մի ոչ-ոքի չի գրանցվել [19]։

2016 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 մարտի 28-ին հաղթեց հավակնորդների մրցաշարում՝ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ վերջնական պարտիայում հաղթելուց հետո 1 միավորով առաջ անցավ նրանից։ Կարյակինը դարձավ գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի մրցակիցը 2016 թվականի շախմատի չեմպիոնի կոչման համար պայքարում։

2016 թվականի նոյեմբերի 11-ից 30-ը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար խաղացել է Մագնուս Կարլսենի դեմ։ 12 Պարտիա, անց են կացվել դասական՝ ժամանակով, ավարտվել են 6:6 հաշվով, շախմատիստներից յուրաքանչյուրը հաղթել է մեկ անգամ, մնացած խաղերը ավարտվել են ոչ-ոքի։ Թայ-բրեյքում Կարյակինը և Կարլսենը խաղացին արագ շախմատ՝ 4 պարտիա։ Ռուս շախմատիստը կարողացավ հասնել ոչ-ոքիի իր համար բարդ ստացված առաջին և երկրորդ պարտիաներում, սակայն երրորդ և չորրորդ պարտիաները նա պարտեց։ Այսպիսով, Կարյակինը չկարողացավ նվաճել շախմատի աշխարհի կոչումը, որը պահպանեց Կարլսենը։ Այդ խաղերի արդյունքում Սերգեյ Կարյակինը ստացավ «պաշտպանության նախարար» մականունը[39][40]։

2016 թվականի դեկտեմբերի 26-ից 29-ը մասնակցել է արագ շախմատի և բլիցի աշխարհի առաջնությանը, որը կայացել է Դոխայում (Քաթար)։ Բլիցի մրցաշարը բաղկացած էր 21 փուլից, որի ժամանակ Սերգեյը հավաքել է 16,5 միավոր (ինչպես և Մագնուս Կարլսենը), սակայն առաջ անցավ Կարլսենից լրացուցիչ ցուցանիշներով (Սերգեյը հաղթել էր Մագնուսի հետ պարտիայում)։ Այսպիսով, Սերգեյը կարիերայում առաջին անգամ դարձավ բլիցի աշխարհի չեմպիոն[41][42]։

2017 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 17-ին ամերիկայի Սենտ-Լուիսի (Միսսուրի նահանգ) մրցաշարում գրոյսմաստերներ Գարրի Կասպարովն ու Սերգեյ Կարյակինը ոչ-ոքի խաղացին արագ շախմատի առաջին փուլի պարտիայում։ Կասպարովի համար շախմատի ասպարեզ վերադարձից հետո այս պարտիան դարձավ առաջինը [43]։

2019 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թ. մարտին Աստանայում (Ղազախստան) անցկացված թիմային առաջնությունում Ռուսաստանի հավաքականի կազմում նա դարձավ աշխարհի չեմպիոն[44]։

Մրցելույթների աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Մրցաշար Կատ. + н Արդյունք Տեղ
2005 Բեէր-Շեվա Աշխարհի թիմային առաջնություն 2 0 5 7-ից 4½ 4
2006 Ֆորոս Միջազգայիյն մրցաշար 1 3 7 11-ից 4½ 9-10
2007 Վեյկ-ան-Զե 69-րդ միջազգային մրցաշար 3 3 7 13-ից 6½ 7-8
Ֆորոս Միջազգային մրցաշար 3 0 8 11-ից 7 2
Խանտի-Մանսիյսկ Շախմատի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթ 2007 3-4
2008 Ֆորոս Միջազգային մրցաշար 2 1 8 11-ից 6 3
Սոչի ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ 3 2 8 13-ից 7 5-7
2009 Վեյկ-ան-Զե 71-րդ Միջազգային մրցաշար 5 2 6 13-ից 8 1
Նալչիկ ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ 3 4 6 13-ից 6 8-11
Ջերմուկ ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ 2 1 10 13-ից 7 7
Բիլբաո «Մեծ սաղավարտի եզրափակիչ մրցաշար» 1 1 4 18-ից 7[Комм. 1] 3
2010 Սոչի Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 2] 1
Վեյկ-ան-Զե 72-րդ միջազգային մրցաշար 2 1 10 13-ից 7 6-7
Մոսկվա Տալի 5-րդ հուշամրցաշար 2 0 7 9-ից 5½ 1-3
Մոսկվա Ռուսաստանի առաջնության 63-րդ Սուպեր եղրափակիչ 4 1 6 11-ից 7 1-2
Խանտի-Մանսիյսկ Շախմատային օիմպիադա 2010 6 0 4 10-ից 2
2011 Մեդիաշ Միջազգային մրցաշար 3 0 7 10-ից 6½ 1-2
Մոսկվա Ռուսաստանի 64-րդ առաջնության սուպերեզրափակիչ 2 1 4 7-ից 4 4
Մոսկվա Տալի 6-րդ հուշամրցաշար 1 0 8 9-ից 5 3
2012 Մոսկվա Աերոֆլոտ Օպեն 12 0 6 18-ից 15 1
Սոչի Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 3] 4 0 3 7-ից 5½ 1
Դորտմունդ Միջազգային մրցաշար 3 0 6 9-ից 6 1-2
Մոսկվա Ռուսաստանի 65-րդ առաջնության սուպերեզրափակիչ 1 0 8 9-ից 5 2
Ստամբուլ Շախմատային օլիմպիադա 2012 4 0 6 10-ից 7 2
Տաշքենդ ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ 3 1 7 11-ից 6½ 1-3
2013 Մոսկվա Աերոֆլոտ Օպեն 1
Սոչի Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 4] 0 1 5 6-ից 2½ 2
Ստավանգեր Ստավանգերի միջազգային մրցաշար 5 2 2 9-ից 6 1
Կիև Սբերբանկ open 1
Նիժնի Նովգորոդ Ռուսաստանի 66-րդ առաջնության սուպերեզրափակիչ 1 1 7 9-ից 4½ 7
Անտալիա Աշխարհի թիմային առաջնություն 3 0 5 8-ից 5½ 1
2014 Վայկ-ան-Զե 76-րդ միջազգային մրցաշար 4 2 5 11-ից 6½ 2-3
Խանտի-Մանսիյսկ Հավակնորդների մրցաշար 3 2 9 14-ից 7½ 2
Սոչի Ռուսաստանի թիմային առաջնություն[Комм. 5] 1 0 6 7-ից 4 1
Ստավանգեր Ստավանգերի միջազգային մրցաշար[45] 21 4 1 4 9-ից 6 1
Բիլբաո Եվրոպայի Թիմային գավաթ[Комм. 6] 0 1 4 5-ից 2 3
Կազան Ռուսաստանի 67-րդ առաջնության սուպերեզրափակիչ 1 2 6 9-ից 4 8-10
Բաքու ՖԻԴԵ-ի Գրան-Պրի փուլ 2 1 8 11-ից 6 3-7
2015 Չիտա Ռուսաստանի 68-րդ առաջնության սուպերեզրափակիչ 3 0 8 11-ից 7 2
Բաքու Շախմատի աշխարհի գավաթ 2015 1
Ֆույուան և Խարբին Ընկերական խաղՌուսաստանի և Չինաստանի հավաքականների միջև[46] 5-ից 5[Комм. 7] 1
2016 Մոսկվա Հավակնորդների մրցաշար 22 4 1 9 14-ից 8½ 1
Նյու-Յորք 2016 թվականի շախմատի աշխարհի առաջնության մրցաշար 1 1 (3) 10 (12) 12 (16) -ից 6 (7) 2

Բլից և արագ շախմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Քաղաք Մրցաշար + н Արդյունք Տեղ
2010 Օդեսսա Արագ շախմատի աշխարհի գավաթ 1
2012 Աստանա Արագ շախմատի աշխարհի առաջնություն 10 2 3 15-ից 11½ 1
Աստանա Բլիցի աշխարհի առաջնություն 13 6 11 30-ից 18½ 3
Պեկին Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) 2
12
2
3
2
4
2
1
1
7-ից 3
15-ից 12½
7-ից 2½
12
1
13
2013 Պեկին Համաշխարհային ինտելեկտուալ խաղեր (Արագ շախմատ, բլից, բասկերի շախմատ) 3
15
7
3
6
0
1
9
3
7-ից 3½
30-ից 19½
10-ից 8½
8
1
1
2016 Դոխա Արագ շախմատի աշխարհի առաջնություն 6 3 6 15-ից 9 19
Դոխա Բլիցի աշխարհի առաջնություն[47] 13 1 7 21-ից 16½ 1

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[48]

Մեկնաբանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. За победу в партии по правилам турнира начисляется 3 очка, за ничью — 1, за поражение — 0.
  2. В составе команды «ШСМ-64»
  3. «Տոմսկ — 400» թիմի կազմում
  4. В составе команды «Малахит»
  5. В составе команды «Малахит», 1-я доска
  6. «Մալախիտ» թիմի կազմում
  7. Партии велись до победы, в случае ничьей победитель выявлялся через блиц и «արմագեդոն».

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://ratings.fide.com/toparc.phtml?cod=341
  2. 2,0 2,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=337
  3. 3,0 3,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=333
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 OlimpBase
  5. 5,0 5,1 http://en.chessbase.com/post/trouble-brewing-for-world-championship-2014
  6. 6,0 6,1 http://en.chessbase.com/post/amber-carlsen-scores-a-fourth-2-0-knock-out/1
  7. 7,0 7,1 http://chess-db.com/public/pinfo.jsp?id=14109603
  8. ChessBase.com — Chess News — Chess prodigies and mini-grandmasters(անգլ.)
  9. John Hartmann (2021-06-30)։ «GM Abhimanyu Mishra is the Youngest GM in History!»։ US Chess.org (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-06-30-ին։ Վերցված է 2021-07-02 
  10. «Выход Карякина и Каруаны»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-31-ին։ Վերցված է 2019-06-04 
  11. FS։ «Baku World Cup»։ bakuworldcup2015.com։ Վերցված է 2015-10-05 
  12. «Головна — Українське радіо 15-річному шахісту із Сімферополя Сергію Карякіну присвоєно звання заслуженого майстра спорту України»։ Արխիվացված է օրիգինալից 2005-11-03-ին 
  13. «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации Приказ Минспорта России от 15 декабря 2014 г. № 177-нг»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին։ Վերցված է 2015-09-23 
  14. «Наградные приказы — Министерство спорта Российской Федерации Приказ Минспорта России от 30 ноября 2011 г. № 164-нг»։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-24-ին։ Վերցված է 2015-09-23 
  15. Указ Президент України від 4 листопада 2004 року № 1373/2004 «Про відзначення державними нагородами України»
  16. Указ Президента Российской Федерации от 25 июля 2009 года № 856
  17. Сегодня - Спорт։ «Карякин уже россиянин»։ Արխիվացված է օրիգինալից 2009-12-04-ին 
  18. «Гроссмейстер Карякин назвал причины замены украинского гражданства на российское»։ Лента.ру։ 2016-03-30 
  19. 19,0 19,1 Кирилл Зангалис (8 октября 2015)։ «Сергей Карякин: «Финал Кубка мира войдёт в историю»» (ռուսերեն)։ «Спорт-Экспресс»։ Վերցված է 2015-10-11 
  20. «Вернём шахматную корону России» 
  21. Карякин и Карлсен продолжили ничейную серию // Коммерсантъ. — 2016-11-18.
  22. «Касперский поддержал Карякина»։ Վերցված է 2016-12-13 
  23. Шахматист Карякин вошёл в состав Общественной палаты // РБК, 20 марта 2017
  24. Кто ещё будет агитировать за Владимира Путина — фото Ведомости, 22.01.2018
  25. «Sergey Karjakin and Kateryna Dolzhikova get married - Chessdom»։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-11-ին։ Վերցված է 2019-06-04 
  26. «Сергей и Галия. Шахматная свадьба.»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-12-ին։ Վերցված է 2019-06-04 
  27. «СЕРГЕЙ КАРЯКИН Персона Дня - 12.01.2016»։ РШФ։ 12 января 2016։ Վերցված է 2016-04-10 
  28. Гроссмейстер Сергей Карякин во второй раз стал отцом
  29. Знакомьтесь! Михаил Карякин, наш с @GaliyaChess младший сын! Всех поздравляет с наступающим Новым Годом!
  30. «KC-конференция с Сергеем Карякиным | Crestbook»։ www.crestbook.com։ Վերցված է 2016-03-24 
  31. «Der Spiegel: реванш Карякина удался»։ Der Spiegel։ RT։ 2016-12-31։ Վերցված է 2017-01-02 
  32. «Tashkent R11: Karjakin, Wang and Morozevich share first»։ Chess News 
  33. «Sergey Karjakin wins Norway Chess 2013»։ Chess News 
  34. «Candidates Final: Karjakin grabs second»։ Chess News 
  35. «ChessPro. Турнир претендентов, 14-й тур» 
  36. «Norway Final: Karjakin repeat winner»։ Chess News 
  37. Superfinals: Tomashevsky and Goryachkina win(անգլ.)
  38. «ChessPro. Суперфинал чемпионата России. Чита 2015. Всё о турнире» 
  39. Сергей Карякин: «Министр обороны — это комплимент»
  40. Карякин — «министр обороны»
  41. Жиляев Д. Карякин победил Карлсена на чемпионате мира по блицу // Российская газета, 29.12.2016
  42. Нанян А. Шахматист Сергей Карякин стал чемпионом мира по блицу // Российская газета, 30.12.2016
  43. Карякин и Каспаров сыграли вничью в первом туре турнира в Сент-Луисе
  44. Карякин: победа сборной России по шахматам на командном ЧМ лишь кажется легкой
  45. «Norway Chess» (ռուսերեն)։ Сайт ChessPro.ru։ Վերցված է 2015-10-11 
  46. «Сборная России выиграла у команды Китая в товарищеском матче по шахматам»։ ТАСС 
  47. Կարյակինը պայքարել է արագ շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար
  48. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]