Գրոսմայստեր
Ենթակատեգորիա | շախմատիստ | |
---|---|---|
Մասն է | շախմատային տերմինաբանություն | |
Մարզաձև | շախմատ | |
Պարգևատրող | Շախմատի միջազգային ֆեդերացիա | |
Նախորդ | • Վարպետության թեկնածու • ՖԻԴԵ-ի վարպետ • միջազգային վարպետ | |
Հաջորդ | • no value |
Գրոսմայստեր (գերմ.՝ Großmeister «մեծ վարպետ»), շախմատիստներին շնորհվող բարձրագույն կոչում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարի սկզբում գրոսմայստեր կամ վելտմայստեր (գերմ.՝ Weltmeister) էին կոչում այդ ժամանակների առավել նշանավոր՝ միջազգային խոշոր մրցաշարերի հաղթող շախմատիստներին։ Առաջին մրցաշարերը, որտեղ հանդես են եկել միայն գրոսմայստերները (այսպես կոչված, գրոսմայստերական մրցաշարեր), Օստենդեն է (1905 թվական, վելտմայստերներ), Սան Սեբաստիանը (1911, վելտմայստերներ), Սանկտ Պետերբուրգ (1914, առաջին գրոսմայստերական մրցաշարը)։
XX դարի առաջին կեսում գրոսմայստեր էին համարվում Ալեքսանդր Ալյոխինը, Օսիպ Բեռնշտայնը, Եֆիմ Բոգոլյուբովը, Էռնստ Գրյունֆելդը, Օլդրժիխ Դուրասը, Ֆրիդրիխ Զեմիշը, Մաքս Էյվեն, Էրիխ Էլիսկազեսը, Խոսե Ռաուլ Կապաբլանկան, Պաուլ Կերեսը, Էմանուել Լասկերը, Անդրե Լիլիենտալը, Ֆրենկ Մարշալը, Գեզա Մարոցին, Ժակ Միզեսը, Դավիդ Յանովսկին, Արոն Նիմցովիչը, Կառլ Շլեխտերը, Ռուդոլֆ Շպիլմանը, Միխայիլ Չիգորինը, Ռիխարդ Ռետին, Սամուել Ռեշևսկին, Ակիբա Ռուբինշտեյնը, Միլան Վիդմարը, Ռիխարդ Տայխմանը, Զիգբերտ Տառաշը, Սավելի Տարտակովերը, Ռոյբեն Ֆայնը, Սալո Ֆլորը և ուրիշներ։
Նախկին ԽՍՀՄ-ում «ԽՍՀՄ գրոսմայստեր» կոչումը սահմանվել է 1927 թվականին Համամիութենական V շախմատային համագումարում։ Այդ կոչմանն առաջինը 1929-ին արժանացել է Բորիս Վեռլինսկին՝ ԽՍՀՄ 1929 թ. առաջնությունում հաղթելու համար։ Նրան կարելի է համարել աշխարհում առաջին պաշտոնական գրոսմայստերը։
1931-ին Համամիութենական VII շախմատային համագումարը չեղյալ համարեց գրոսմայստերի կոչումը, որը կրկին վերականգնվեց 1935-ին։
Վերականգնելուց հետո առաջինը ԽՍՀՄ գրոսմայստերի կոչմանն արժանացավ Միխայիլ Բոտվիննիկը` 1935 թ. Մոսկվայի միջազգային մրցաշարում հաջող ելույթի համար։ Երկրորդը 1937 թ. դարձավ Գրիգորի Լևենֆիշը, որը, ոչ-ոքի խաղալով Մ. Բոտվիննիկի հետ, պահպանեց ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը։
Բոլոր ԽՍՀՄ գրոսմայստերները, բացի Իգոր Պլատոնովից, հետագայում արժանացել են միջազգային գրոսմայստերի կոչման։
Միջազգային գրոսմայստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Միջազգային գրոսմայստեր» կոչումը (այժմ՝ պարզապես «գրոսմայստեր». խորհրդային տարիներին «միջազգային» բառն ասվում էր ԽՍՀՄ գրոսմայստերից տարբերելու համար) ՖԻԴԵ-ն պաշտոնապես սահմանել է 1949 թվականին։ Տղամարդկանց շնորհվում է 1950-ից, կանանց՝ 1976-ից[1]։
«Միջազգային գրոսմայստեր» կոչումը շնորհվում է ցմահ՝ միջազգային մրցաշարերում նվաճումների համար։
Առաջին պաշտոնական միջազգային գրոսմայստերներ 1950 թ. դարձել է 27 տղամարդ շախմատիստ։ Հայ շախմատիստներից առաջինը գրոսմայստերի կոչում 1952 թ. ստացել է աշխարհի ապագա 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Նա իր ժամանակի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր. կոչումը ստացել էր 23 տարեկանում։
1971-ին միջազգային գրոսմայստեր է դարձել Ռաֆայել Վահանյանը, 1984-ին՝ Արշակ Պետրոսյանը և Սմբատ Լպուտյանը։
Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենց ժամանակին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Շախմատիստ | Երկիր | Տարիք | Տարիներ[2] |
---|---|---|---|---|
1950 | Դավիդ Բրոնշտեյն | ԽՍՀՄ | 26 | 2 |
1952 | Տիգրան Պետրոսյան | ԽՍՀՄ | 23 | 3 |
1955 | Բորիս Սպասկի | ԽՍՀՄ | 18 | 3 |
1958 | Ռոբերտ Ֆիշեր | ԱՄՆ | 15 տարեկան, 6 ամսական, 1 օրական | 33 |
1991 | Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 15 տարեկան, 4 ամսական, 28 օրական | 3 |
1994 | Պետեր Լեկո | Հունգարիա | 14 տարեկան, 4 ամսական, 22 օրական | 3 |
1997 | Էթիեն Բաքրո | Ֆրանսիա | 14 տարեկան, 2 ամսական, 0 օրական | 0 |
1997 | Ռուսլան Պոնոմարյով | Ուկրաինա | 14 տարեկան, 0 ամսական, 17 օրական | 2 |
1999 | Բու Քսյանջի | Չինաստան | 13 տարեկան, 10 ամսական, 13 օրական | 3 |
2002 | Սերգեյ Կարյակին | Ուկրաինա | 12 տարեկան, 7 ամսական, 0 օրական | 19 |
2021 | Աբհիմանյու Միշրա | ԱՄՆ | 12 տարեկան, 4 ամսական, 25 օրական | 3 |
Ամբողջ պատմության ընթացքում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Շախմատիստ | Երկիր | տարեկան | ամսական | օրական | Տարի |
---|---|---|---|---|---|---|
1 | Աբհիմանյու Միշրա | ԱՄՆ | 12 | 4 | 25 | 2021[3] |
2 | Սերգեյ Կարյակին | Ուկրաինա | 12 | 7 | 0 | 2002 |
3 | Գուկեշ Դոմարաջու | Հնդկաստան | 12 | 7 | 17 | 2019[4] |
4 | Յաղըզ Քաան Էրդողմուշ | Թուրքիա | 12 | 9 | 29 | 2024[5] |
5 | Ժավոխիր Սինդարով | Ուզբեկստան | 12 | 10 | 5 | 2018[6] |
6 | Ռամեշբաբու Պրագնանանդհա | Հնդկաստան | 12 | 10 | 14 | 2018[6] |
7 | Նոդիրբեկ Աբդուսատորով | Ուզբեկստան | 13 | 1 | 11 | 2018[6] |
8 | Փարիմարյան Նեգի | Հնդկաստան | 13 | 4 | 22 | 2006 |
9 | Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 13 | 4 | 27 | 2004 |
10 | Վեյ Ի | Չինաստան | 13 | 8 | 23 | 2013 |
11 | Էնդի Վուդվորդ | ԱՄՆ | 13 | 8 | 28 | 2024[7] |
12 | Ռաունակ Սադհվանի | Հնդկաստան | 13 | 9 | 28 | 2019[8] |
13 | Բու Քսյանջի | Չինաստան | 13 | 10 | 13 | 1999 |
14 | Սամվել Սևյան | ԱՄՆ | 13 | 10 | 27 | 2014 |
15 | Ռիխարդ Ռապորտ | Հունգարիա | 13 | 11 | 6 | 2010 |
Հայաստանի բոլոր գրոսմայստերները[9]
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Շախմատիստ |
---|---|
1971 | Ռաֆայել Վահանյան |
1984 | Սմբատ Լպուտյան |
Արշակ Պետրոսյան | |
1991 | Վլադիմիր Հակոբյան |
1992 | Արտաշես Մինասյան |
1993 | Աշոտ Անաստասյան |
1994 | Կարեն Մովսիսյան |
1997 | Սերգեյ Մովսիսյան |
1998 | Կարեն Ասրյան |
Նարեկ Սեֆերյան | |
1999 | Հովհաննես Դանիելյան |
2000 | Արսեն Եղիազարյան |
2001 | Լևոն Արոնյան |
2002 | Գաբրիել Սարգսյան |
2003 | Սերգեյ Գալդունց |
2004 | Արա Մինասյան |
Տիգրան Նալբանդյան | |
Տիգրան Լ. Պետրոսյան | |
2006 | Զավեն Անդրիասյան |
Տիգրան Քոթանջյան | |
2007 | Արման Փաշիկյան |
2008 | Ավետիք Գրիգորյան |
Դավիթ Մարկոսյան | |
2009 | Հրանտ Մելքումյան |
Դավիթ Պետրոսյան | |
Հրայր Սիմոնյան | |
Սամվել Տեր-Սահակյան | |
Արթուր Չիբուխչյան | |
Գեորգի Արզումանյան | |
Գևորգ Հարությունյան | |
2010 | Լևոն Բաբուջյան |
Ռոբերտ Հովհաննիսյան | |
Էլինա Դանիելյան | |
2012 | Հովհաննես Գաբուզյան |
2013 | Կարեն Գրիգորյան |
Հովիկ Հայրապետյան | |
2014 | Ռոբերտ Աղասարյան |
2017 | Վահե Բաղդասարյան |
Հայկ Մարտիրոսյան | |
Արման Միքայելյան | |
Մանուել Պետրոսյան | |
2018 | Արամ Հակոբյան |
2019 | Տիգրան Հարությունյան |
Շանթ Սարգսյան | |
2023 | Մամիկոն Ղարիբյան |
Էմին Օհանյան[10] |
Այլ երկրները ներկայացնող հայ գրոսմայստերներ[11]
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացված են նաև այն գրոսմայստերները, որոնց ծնողներից մեկն է հայ։
Տարի | Շախմատիստ | Երկիր |
---|---|---|
1952 | Տիգրան Պետրոսյան | ԽՍՀՄ ( ՌԽՖՍՀ) |
1976 | Իգոր Զայցև | ԽՍՀՄ, Ռուսաստան |
1979 | Վլադիմիր Բաղիրով | ԽՍՀՄ, Լատվիա |
1980 | Գարրի Կասպարով | ԽՍՀՄ, Ռուսաստան |
1988 | Յուրի Դոխոյան | Ռուսաստան |
1992 | Իգոր Եֆիմով | Մոնակո |
1999 | Գիորգի Բագատուրով | Վրաստան |
2002 | Արամ Գազարյան | Ռուսաստան |
2003 | Սերգեյ Գրիգորյանց | Ռուսաստան |
2004 | Վարուժան Հակոբյան | ԱՄՆ |
2006 | Մելիքսեթ Խաչիյան | ԱՄՆ |
Դավիթ Հարությունյան | Վրաստան | |
2007 | Յուրի Հայրապետյան | Ուկրաինա |
Սերգեյ Կասպարով | Բելառուս | |
2008 | Վիգեն Միրումյան | Չեխիա |
2009 | Տիգրան Ղարամյան | Ֆրանսիա |
Արթուր Գաբրիելյան | Ռուսաստան | |
2010 | Գրիգոր Մխիթարյան | Բրազիլիա |
2014 | Սամվել Սևյան | ԱՄՆ |
2017 | Նիկիտա Մատինյան | Ռուսաստան |
2017 | Դավիթ Պառավյան | Ռուսաստան |
2018 | Մհեր Հովհաննիսյան | Բելգիա |
Շախմատային կոմպոզիցիայի գծով հայ գրոսմայստերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի աղյուսակներում նշվածներից, գրոսմայստերի կոչման են արժանացել ևս երկու հայեր` Հենրիկ Գասպարյանը (1972) և Էռնեստ Պողոսյանցը (1988)։ Նրանք շախմատային կոմպոզիցիայի գծով գրոսմայստերներ են[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 91—92. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3
- ↑ Ամբողջական տարիների քանակը, որոնց ընթացքում խաղացողը գլխավորել է ցուցակը
- ↑ Doggers (PeterDoggers), Peter. «Абхиманью Мишра - самый юный гроссмейстер в истории шахмат». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «List of titles approved by the 2019 1st quarter PB in Astana, Kazakhstan».
- ↑ «Yagiz Erdogmus | Top Chess Players». Chess.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Джавохир Синдаров, 12-летний гроссмейстер».
- ↑ Svensen (TarjeiJS), Tarjei J. (2024 թ․ փետրվարի 3). «Энди Вудворд становится гроссмейстером, Эрдогмуш получает второй балл на турнире в Джидде». Chess.com (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».«Raunak Sadhwani becomes India's 65th Grandmaster».
- ↑ «Հայաստանի գրոսմայստերների ցանկը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «ՖԻԴԵ-ն պատանի շախմատիստ Էմին Օհանյանին շնորհել է գրոսմայստերի կոչում - Armsport.am». armsport.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 26-ին.
- ↑ «Ֆուտբոլ +» շաբաթաթերթ, թիվ 14 (940), 2014 թ. ապրիլի 9, էջ 15
- ↑ «GRANDMASTERS OF THE FIDE FOR CHESS COMPOSITIONS».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chess Grandmasters by Edward Winter
- Շախմատային կոչումներ շնորհելու կարգը
- Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակը պատմության ընթացքում
- Ամենաերիտասարդ գրոսմայստերների ցուցակը իրենց ժամանակին
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրոսմայստեր կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 235)։ |