Աբհիմանյու Միշրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբհիմանյու Միշրա
TataSteelChess2023-18.jpg
Պետություն(ներ)Flag of the United States.svg ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվփետրվարի 5, 2009(2009-02-05)[1] (14 տարեկան)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ԿոչումՎարպետության թեկնածու, միջազգային վարպետ[2][3] և գրոսմայստեր
Ներկայիս վարկանիշ2548
ՖԻԴԵ համար30920019
365chessAbhimanyu_Mishra
Chesstempo համար414264
ICCF համար414264
Commons-logo.svg Abhimanyu Mishra Վիքիպահեստում

Աբհիմանյու Միշրա (Աբհի}}, անգլ.՝ Abhimanyu Mishra, փետրվարի 5, 2009(2009-02-05)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), արմատներով հնդիկ Նյու Ջերսի նահանգից ամերիկացի շախմատիստ, շախմատային հրաշամանուկ, գրոսմայստեր, ամենաերիտասարդ շախմատիստը, որն արժանացել է շախմատիստին շնորհվող բարձրագույն կոչմանը և գերազանցել Սերգեյ Կարյակինին, որն այդ տիտղոսը կրել է 2003 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբհիմանյու Միշրան ծնվել է 2009 թվականի փետրվարի 5-ին, Նյու Ջերսի նահանգում։ Շախմատ խաղալ սովորել է 2,5 տարեկան հասակից։ Դրան ավելի նպաստել են հոր՝ Հեմանտի հետաքրքրաշարժ պատմությունները շախմատի մասին։

Յոթ տարեկանում նա դարձել է ամենաերիտասարդ ազգային չեմպիոնը, ինը տարեկանում՝ ԱՄՆ ամենաերիտասարդ ազգային վարպետը։ Աբհիմանյուն 10 տարեկանում դարձել է միջազգային վարպետ[4]։

Aquote1.png Նա ընդամենը ինը տարեկան էր, երբ բախվեց 70-ամյա վետերան-մրցակցի հետ։ Նա հաղթել է նրան մեկ ակնթարթում։ Ես մտածում էի, որ նրա կայացման գործընթացը պատմություն է։ Շուտով ես հասկացա, որ նա խելագար է՝ հիանալի իմաստով։ Նա հիշում է այն ամենը, ինչ տեսնում է։ Նա հիշում է 2014 և 2015 թվականների խաղացած պարտիաների քայլերը։ Նրա միտքը կլանում է ամեն ինչ։
- Արուն Պրասադ, Աբհիմանյու Միշրայի մարզիչ
Aquote2.png


2018-ի նոյեմբերին Կասպարովի շախմատային հիմնադրամի հողմից հրավիրվել է եռօրյա քննության, որտեղ նա եղել է ամենաերիտասարդ շախմատիստը[5]։

2021 թվականի հունիսի 30-ին, 12 տարեկան, 4 ամսական և 25 օրական հասակում նա լրացրել գրոսմայստերի նորմը և դարձել պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատիստը, որը ստացել է այս կոչումը։ Մինչ այդ այդ տիտղոսը կրել է Սերգեյ Կարյակինը, որը գրոսմայստերի կոչման է արժանացել 12 տարեկան և 211 օրական հասակում[6]։

Aquote1.png Այո, չեմ խաբի, փոքր-ինչ տխուր եմ, որ այլևս ռեկորդակիր չեմ, բայց միաժամանակ կարող եմ միայն շնորհավորել երիտասարդ գրոսմայստերին։ Հուսով եմ, որ նա կդառնա աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը, և սա նրա մեծ կարիերայի միայն առաջին քայլն է։ Նրան մաղթում եմ ամենայն բարիք։
- Սերգեյ Կարյակին[7]
Aquote2.png


Վարկանիշի փոփոխության գրաֆիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]