Աննա Ուշենինա
| Աննա Ուշենինա | |
|---|---|
| ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1985 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Կոչում | Գրոսմայստեր (2012) Միջազգային վարպետ (2007) |
| Առավելագույն վարկանիշ | 2502 (հուլիս 2007) |
| Ներկայիս վարկանիշ | 2418 |
| ՖԻԴԵ համար | 14110911 |
| 365chess | Anna_Ushenina |
| Chesstempo համար | 217884 |
| ICCF համար | 217884 |
| Մասնակցել է | Women's World Chess Championship 2012?, Կանանց շախմատային օլիմպիադա 2006[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[1], Կանանց շախմատային օլիմպիադա 2016, Կանանց շախմատային օլիմպիադա 2018 և Women's event at the 44th Chess Olympiad? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| ushenina.com | |
Աննա Յուրևնա Ուշենինա (ուկրաիներեն՝ Анна Юріївна Ушеніна[2], օգոստոսի 30, 1985, Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի շախմատիստուհի, գրոսմայստեր (2012), կանանց գրոսմայստեր (2003)։ 14-րդ և ուկրաինացի առաջին աշխարհի չեմպիոնուհին (2012 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 20-ը)։ 2013 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (երկրորդ խաղատախտակ) դարձել է Աստանայում կայացած թիմային առաջնության հաղթող։ 2006 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում (պահեստային խաղատախտակ) Թուրինի շախմատային օլիմպիադայի հաղթող։
Ավարտել է Խարկովի ֆիզիկական կուլտուրայի պետական ակադեմիան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Խարկովում 1985 թվականի օգոստոսի 30-ին։ Մայրը սովորեցրել է շախմատ խաղալ 7 տարեկանում[3]։ 1997 թվականին Կիևում հաղթել է մինչև 12 տարեկան[4] աղջիկների Ուկրաինայի առաջնությունում։ 1998 և 1999 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 14 տարեկան աղջիկների առաջնությունում[4]։ 2000-2002 թվականներին շախմատով էր զբաղվում Խարկովի օլիմպիական հերթափոխի դպրոցում։ Այդ ընթացքում նրա մարզիչն էր միջազգային վարպետ Արտյոմ Ցեպոտանը[3]։ 2000-2002 թվականներին հաղթել է Ուկրաինայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում։
2002 թվականին Ուկրաինայի ազգային թիմի հետ Ուշենինան նվաճում է ոսկե մեդալներ Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում։ Բացի դրանից ստանում է արծաթե մեդալ առաջին խաղատախտակի վրա՝ վաստակելով 4½ միավոր 6-ից։
2003 թվականին ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։
2005 թվականին Ալուշտայում հաղթում է Ուկրաինայի կանանց առաջնությունում։ Եվրոպայի կանանց առաջնությունում (Պլովդիվ) զբաղեցնում է 3-րդ տեղը։
2006 թվականին Թուրինի օլիմպիադայում խաղում էր պահեստային խաղատախտակի վրա։ Այդ մրցաշարում թիմը նվաճել է ոսկե մեդալ[3]։
2007 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում (Հերակլիոն) Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, երրորդ խաղատախտակի առջև, նվաճում է ոսկե մեդալ՝ 7 հնարավորից վաստակելով 5 միավոր։
2007 թվականին Եկատերինբուրգում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Աննան (6½ 9-ից), ինչպես նաև թիմը, նվաճեցին արծաթե մեդալներ։ Այստեղ նա ստացավ տղամարդկանց միջազգային վարպետի կոչում։
2008 թվականի Դրեզդենի օլիմպիադայում թիմի հետ զբաղեցրեց 2-րդ տեղը (երրորդ խաղատախտակ)[3]։
40-րդ համաշխարհային օլիմպիադայում (2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 9-ը, Ստամբուլ) Աննա Ուշենինան զբաղեցնում է 3-րդ տեղը՝ իր խաղատախտակի վրա 10 հնարավորից վաստակելով 7 միավոր (առանց պարտության) և զգալի ներդրում ունենալով թիմի ընդհանուր արդյունքի գործում։
2012 թվականին Խանտի Մանսիյսկում կայացած կանանց աշխարհի առաջնությունում նվաճել է շախմատային գահը՝ եզրափակչում թայ-բրեյքում հաղթելով բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային (2:2, 1½:½)[5]։ Այս մրցաշարի արդյունքերով Աննային շնորհել են տղամարդկանց գրոսմայստերի կոչում[6]։
Աստանայում (Ղազախստան), աշխարհի թիմային 4-րդ առաջնությունում (2013 թվականի մարտի 2-13) Աննա Ուշենինան դարձավ հաղթող Ուկրաինայի կանանց հավաքականի կազմում, ինչպես նաև զբաղեցրեց 2-րդ տեղը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8 հնարավորից վաստակելով 6 միավոր։
Նույն թվականի ապրիլի 2-ին Կիևում խաղացել է առաջադեմ շախմատի առաջին պարտիան Ուկրաինայում։ Ելենա Բոյցունի հետ խաղացած նրա պարտիան ավարտվել է ոչ-ոքի[7]։
Ուկրաինայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի թիմային առաջնության հաղթող։ Մրցաշարն անցկացվում էր Վարշավայում 2013 թվականի նոյեմբերի 7-17-ին։ Աննա նվաճել է բրոնզե մեդալը 2-րդ խաղատախտակի վրա՝ 8-ից 6,5 արդյունքով։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 OlimpBase
- ↑ Анна Ушеніна: Білявкою я стала безпосередньо перед першістю світу // Віталій МОХНАЧ, Україна молода, Номер 184 за 07.12.2012(ուկր.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Anna Ushenina» (անգլերեն). // Chessgames Biography, chessgames.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ 4,0 4,1 «Українка Ганна Ушеніна стала чемпіонкою світу з шахів серед жінок. Пресс-релиз» (ուկրաիներեն). // Ուկրաինայի շախմատային ֆեդերացիա. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Թագուհին հաղթել է նոկաուտով թայ-բրեյքում։». Коммерсантъ. 3 դեկտեմբեր 2012 թվական.
- ↑ «Աննա Ուշենինայի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում։».
- ↑ Ուկրաինայի պատմության մեջ առաջադեմ շախմատի առաջին մրցամարտը:
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Ուշենինայի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Աննա Ուշենինայի պարտիաները (անգլ.)
- Աննա Ուշենինայի անձնական քարտը 365chess.com կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ուշենինա» հոդվածին։ |
| ||||||||||
|
Վերա Մենչիկ (1927-1944) • Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) • Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) • Օլգա Ռուբցովա (1956-1958) • Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) • Մայա Չիբուրդանիձե (1978-1991) • Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) • Ժուժա Պոլգար (1996-1999) • Չժու Չեն (2001-2004) • Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) • Սյույ Յուհուա (2006-2008) • Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) • Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) • Աննա Ուշենինա (2012-2013) • Մարիա Մուզիչուկ (2015-2016) • Թան Չժունյի (2017-2018) • Ցզյու Վենցզյուն (2018-ից) |
