Թայ-բրեյք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Թայ-բրեյք» (ոչ-ոքիի դադարեցում, անգլ.՝ tie — ոչ-ոքի + break — կոտրել, դադարեցնել), հատուկ կանոններով կրճատված խաղ շախմատում, թենիսում, բադմինտոնում և այլ մարզաձևերում, որի ժամանակ որոշվում է ոչ-ոքի ավարտված խաղի հաղթողը։

Վոլեյբոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ է խաղացվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլեյբոլում «թայ-բրեյքը» խաղացվում է 2:2 հաշվի դեպքում։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վճռական (հինգերորդ) խաղը բաղկացած է 15 միավորից, բայց հակառակորդի նկատմամբ առավելությունը պետք է հասնի 2 միավորի. խաղը շարունակվում է մինչև դա տեղի ունենա (16:14, 17:15, …):

Բադմինտոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադմինտոնում խաղը բաղկացած է 21 միավորից։ 20-20 հաշվի դեպքում խաղը տեղափոխվում է «թայ-բրեյք»։

Խաղի կանոնները[խմբագրել | խմբագրել կոդը]

20-20 հաշվի դեպքում խաղը շարունակվում է և հաղթում է այն մարզիկը, որը ունենում է երկու միավորի առավելություն։ 29-29 հաշվից հետո հաղթում է այն մարզիկը, որը ավելի շուտ է հասնում 30-ի։

Շախմատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ է խաղացվում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատում «թայ-բրեյք» խաղացվում է երբ երկու շախմատիստներ վաստակել են հավասար միավորներ։

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի ժամանակ՝ երբ մրցամարտի հիմնական հաշիվը հավասար է լինում, խաղը տեղափոխվում է «թայ-բրեյք»․արագ շախմատի (25 րոպե + 10 վայրկյան) չորս պարտիա։ Այն հավասար հաշվի դեպքում ավարտվելուց հետո տեղի է ունենում 2 բլից (5 րոպե +3 վայրկյան) պարտիայից մրցամարտ։ Եթե այդ պարտիաներից հետո հաշիվը կրկին հավասար է լինում, կարող է նշանակվել առավելագույնը 5 այդպիսի մրցամարտ՝ երկուական պարտիայով: Եթե դրանից հետո էլ գրանցվի հավասար արդյունք, անցկացվում է մեկ «մահվան» պարտիա («արմագեդոն»), որի ժամանակ սպիտակներին տրվում է 5 րոպե՝ սևերին 4 րոպե․ ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթող կողմ է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Тай-брейк в шахматах и когда его играют?»։ chessmatenok.ru (ru-RU)։ Վերցված է 2018-11-27