Վիշվանաթան Անանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշվանաթան Անանդ
விசுவநாதன் ஆனந்த்
Պետություն(ներ)Հնդկաստան Հնդկաստան
Անունը ծնվելիսթամիլերեն՝ விசுவநாதன் ஆனந்த்[1]
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 11, 1969(1969-12-11)[2][3] (53 տարեկան)
ԾննդավայրՄայիլադութուրայ[4], Թամիլ Նադու, Հնդկաստան
Բնակության վայրՉեննայ
Կոչումգրոսմայստեր (1988)
Ներկայիս վարկանիշ2748
ՖԻԴԵ համար5000017
365chessViswanathan_Anand
Chesstempo համար7543
ICCF համար7543
Մասնակցել էԱշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2013, Classical World Chess Championship 1995?, Շախմատի աշխարհի առաջնություն 2007, World Chess Championship 2008?, World Chess Championship 2010?, World Chess Championship 2012?, Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղ 2014, Շախմատի հավակնորդների մրցաշար 2014, Շախմատային օլիմպիադա 1984[5], Շախմատային օլիմպիադա 1986[5], Շախմատային օլիմպիադա 1988[5], Շախմատային օլիմպիադա 1990[5], Շախմատային օլիմպիադա 1992[5], Շախմատային օլիմպիադա 2004[5], Շախմատային օլիմպիադա 2006[5] և Շախմատային օլիմպիադա 2018
ԱնդամակցությունԲադեն-Բադեն և Cannes Échecs
Պարգևներ և մրցանակներ
 Viswanathan Anand Վիքիպահեստում

Վիշվանաթան Անանդ (թամիլերեն՝ விசுவநாதன் ஆனந்த், դեկտեմբերի 11, 1969(1969-12-11)[2][3], Չեննայ, Թամիլ Նադու, Հնդկաստան[6]), հնդիկ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր (1988)[7]։ 2001-2002 թվականներին եղել է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն, աշխարհի 15-րդ չեմպիոն (2007-2013)[8]։

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անանդ» անունը ստացել է ծնվելու պահից[9]։ Հոր անունը՝ Վիշվանաթան։ Հարավային Հնդկաստանի որոշ շրջանների ավանդության համաձայն՝ նրա ամբողջական անունը Վիշվանաթան Անանդ է, որը կարելի է թարգմանել որպես Անանդ՝ Վիշվանաթանի որդի։ Հոր ամբողջական անունը՝ Կրիշնամուրթի Վիշվանաթան, այսինքն՝ Անանդի պապի անունը Կրիշնամուրթի է։

Անանդի անվան հետ կապված խառնաշփոթը սկսվեց, երբ նա հայտնվեց Եվրոպայում։ Ըստ եվրոպական ավանդությունների՝ շատերը կարծում էին, որ Վիշվանաթանը նրա անունն է, իսկ Անանդը՝ ազգանունը։ Արտասանության դժվարության պատճառով նրան սկսեցին կոչել փաղաքշական ձևով՝ Վիշի։

Անանդի կնոջ անունը Արունա է, որը ստացել է ծնվելու պահից։ Հոր անունն է Անանտ։ Նախքան ամուսնությունը նրա ամբողջական անունն էր Արունա Անանտ։ Ամուսնությունից հետո նա դարձավ Արունա Անանդ (փոխվեց միայն վերջին տառը)։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշվանաթան Անանդը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 11-ին Թամիլ Նադուի Մայիլադութուրայ քաղաքում[10][11]։ Որոշ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Մադրաս, որտեղ էլ նա մեծացել է[4]։ Հայրը՝ Վիշվանաթան Այերը, Հարավային երկաթուղիների գլխավոր տնօրենն էր, մայրը՝ Սուշիլան, տնային տնտեսուհի էր։

Անանդը 3 երեխաներից ամենակրտսերն է։ 11 տարով փոքր է քրոջից և 13 տարով էլ՝ եղբորից։ Եղբայրը՝ Շիվաքումարն աշխատում է Հնդկաստանի Crompton Greaves կազմակերպությունում, իսկ քույրը՝ Անուրադհան, ԱՄՆ-ի Միչիգանի համալսարանի պրոֆեսոր է[12]։

Շախմատ խաղալ Անանդը սովորել է 6 տարեկանում մորից և ընտանիքի մոտ ընկեր Դիփա Ռամակրիշնանից[13]։

Կրթություն է ստացել Մադրասի Don Bosco Matriculation ավագ դպրոցում[14] և Լոյոլա քոլեջում ստացել բակալավրի աստիճան առևտրի ոլորտում[15]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[16]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20110514174615/http://www.indianexpress.com/storyOld.php?storyId=38320&pn
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 «Sport : Anand inspires mind champions»։ The Hindu (Chennai, India)։ դեկտեմբերի 22, 2007։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 29-ին։ Վերցված է 2010 թ․ մայիսի 31  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Anand Inspires mind champions» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 OlimpBase
  6. 6,0 6,1 Deutsche Nationalbibliothek Record #119068524 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  7. More questions than answers, research.ibm.com
  8. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 10։
  9. «I start off playing for India. And that's it.Beyond that, the game just takes over»։ Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին։ Վերցված է 2011 թ․ մայիսի 14 
  10. «Vishy Anand: 'Chess is like acting' | Chess News»։ En.chessbase.com։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1 
  11. «Viswanathan Anand: Who is he? : Sports, News - India Today»։ Indiatoday.intoday.in։ Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1 
  12. «A Tamil entertainment ezine presenting interesting contents and useful services»։ Nilacharal։ դեկտեմբերի 11, 1969։ Վերցված է 2010 թ․ մայիսի 31 
  13. Question of the week Archived 2008-10-29 at the Wayback Machine., Susan Polgar, Lubbock Avalanche-Journal, Sunday, 26 October 2008
  14. Muthalaly Susan (մայիսի 25, 2007)։ «Don Bosco 'boys' reminisce about their good old days»։ The Hindu (Chennai, India)։ Արխիվացված է օրիգինալից 2007-05-27-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 1 
  15. «Vishwanathan Anand: The King of 64 Squares»։ MSN։ օգոստոսի 12, 2009։ Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 27-ին։ Վերցված է 2012 թ․ հունիսի 2 
  16. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն