Վասիլի Սմիսլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Վասիլևիչ Սմիսլով
Василий Васильевич Смыслов
Vassily Smyslov 1977.jpg
Ծնվել է մարտի 24, 1921({{padleft:1921|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:24|2|0}})[1]
Ծննդավայր Մոսկվա[1]
Մահացել է մարտի 27, 2010({{padleft:2010|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:27|2|0}})[2] (89 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն շախմատիստ, երգիչ, մարզիկ և ոչ գեղարվեստական գրող
Պարգևներ և
մրցանակներ
գրոսմայստեր, շախմատի աշխարհի չեմպիոն, Լենինի շքանշան, «Հայրենիքի առջև մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան կամ Ժողովուրդների բարեկամության շքանշան
Vassily Smyslov Վիքիպահեստում

Վասիլի Վասիլևիչ Սմիսլով (Василий Васильевич Смыслов) (մարտի 24, 1921 - մարտի 27, 2010) ԽՍՀՄ, հետագայում ռուս շախմատիստ, գրոսմայստեր, շախմատի աշխարհի 7-րդ չեմպիոն (1957-1958)։ ԽՍՀՄ չեմպիոն (1949)։ Եռակի Մոսկվայի չեմպիոն (1938, 1942, 1944/45)։ Համաշխարհային շախմատային օլիմպիադային իննակի հաղթող ԽՍՀՄ թիմի կազմում (1952, 1954, 1956, 1958, 1960, 1964, 1968, 1970, 1972)։

Աշխարհի առաջնության խաղերում երեք անգամ հանդիպել է Մ․ Բոտվիննիկի հետ․ 1954 թ.՝ ոչ ոքի, 1957 թ.՝ հաղթանակ, 1958 թ.՝ պարտություն։ Աշխարհի առաջնության խաղ-մրցաշարի (1948 թ., 2-րդ տեղ Մ․ Բոտվիննիկից հետո) և եզրափակիչ փուլի (1984 թ.) մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է շախմատային օլիմպիադաների (1952-1972 թթ.) և Եվրոպայի առաջնությունների 1951-1973 թթ.։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն