Մաքս Էյվե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Էյվե
Max Euwe
Max Euwe.jpg
Ծնվել է մայիսի 20, 1901({{padleft:1901|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})[1][2]
Ծննդավայր Ամստերդամ[3]
Մահացել է նոյեմբերի 26, 1981({{padleft:1981|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:26|2|0}})[2] (80 տարեկանում)
Մահվան վայր Ամստերդամ[4]
Քաղաքացիություն Flag of the Netherlands.svg Նիդեռլանդներ
Մայրենի լեզու հոլանդերեն
Կրթություն Ամստերդամի համալսարան
Մասնագիտություն շախմատիստ, մաթեմատիկոս, Q15916915?, գրող, համակարգչային գիտնական և մարզիկ
Աշխատավայր Q633529?
Պարգևներ և
մրցանակներ
շախմատի աշխարհի չեմպիոն
Max Euwe Վիքիպահեստում

Մաքս Էյվե (հոլ.՝ Machgielis «Max» Euwe, մայիսի 20, 1901[1][2], Ամստերդամ[3] - նոյեմբերի 26, 1981[2], Ամստերդամ[4]) ծվնել է 20 մայիսի 1901 Վատերգրաֆսմեր ֊ 26 նոյեմբերի 1981, Ամստերդամ), հոլանդացի շախմատիստ և մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939), շախմատի աշխարհի հինգերորդ չեմպիոն (1935-1937), միջազգային գրոսմայստեր (1950)։ 1935 թ. հաղթելով Ա. Ալյոխինին, Էյվեն դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն, սակայն 1937-ին մատչ-ռևանշում կորցրեց այն։ Էյվեն մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը 1940֊ականների վերջին, իսկ կարիերայի ավարտին բարձր մակարդակով զբաղվում էր ինֆորմատիկայի ոլորտի հետազոտություններով։

1970 թվին Էյվեն ընտրվել է ՖԻԴԵ֊ի նախագահ և զբաղեցրել է այդ պաշտոնը երկու անգամ (1970—1978)։ Իր նախագահության օրոք են տեղի ունեցել Ռոբերտ Ֆիշերի և Բորիս Սպասկու աշխարիհի առաջնության սկանդալային մրցամարտը և չկայացած Ֆիշեր ֊ Կարպով մրցամարտը։

Էյվեյի խաղը տարբերվում էր տրամաբանականությամբ և ճշգրիտ տարբերակների հաշվարկով։ Էյվեն հայտնի էր որպես ուժեղ տակտիկ, ինչպես նաև սկզբնախաղային թեորիայի գիտակ։ Իր գրչին են պատկանում մեծ քանակությամ գրքեր, որոնցից առավել հայտնիներն են շախմատային դասագրքերը և սկզբնախաղային տեղեկատուները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118685554 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118685554 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. 4,0 4,1 4,2 Record #118685554 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 31-ին 2014: