Ռուստամ Կասիմջանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուստամ Կասիմջանով
ուզբ.՝ Rustam Qosimjonov
ռուս.՝ Рустам Касымджанов
Kasimdhzanov Torino 2006.JPG
Ռուստամ Կասիմջակովը 2006 թվականի Թուրինի օլիմպիադայում
Պետություն(ներ)Ուզբեկստան
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 5, 1979(1979-12-05) (43 տարեկան)
ԾննդավայրՏաշքենդ (ՈւզԽՍՀ)
Կոչումգրոսմայստեր
Առավելագույն վարկանիշ2715 (Մայիս 2015)
Ներկայիս վարկանիշ2673
ՖԻԴԵ համար14200244
365chessRustam_Kasimdzhanov
Chesstempo համար101250
ICCF համար101250
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2000[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2004[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2010[1], Շախմատային օլիմպիադա 2012[1], Շախմատային օլիմպիադա 2014[1], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
Commons-logo.svg Rustam Kasimdzhanov Վիքիպահեստում

Ռուստամ Կասիմջանով (ուզբ.՝ Rustam Qosimjonov, ռուս.՝ Рустам Касымджанов; դեկտեմբերի 5, 1979)[2], ուզբեկ շախմատիստ, գրոսմայստեր։ 2004 թվականի ՖԻԴԵ շախմատի աշխարհի չեմպիոն[3]։ Ծնվել է նախկին Ուզբեկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Տաշքենդ քաղաքում։ Ազգությամբ ուզբեկ[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասիմջանովը 1999 թվականին Փորցում

Կասիմջանովի լավագույն արդյունքներն են՝ առաջին հորիզոնական 1998 թվականի Ասիայի առաջնությունում, երկրորդ՝ 1999 թվականի շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունում, առաջին՝ 2002 թվականին Պամպլոնայում (Վիկտոր Բոլոգանի հետ 3½/6 միավորով հիմնական առաջնությունն ավարտելուց հետո հաղթում է նրան կայծակնային շախմատում), 8/9 միավորով առաջին՝ 2003 թվականի Վլիսինգենի բաց առաջնությունում, 2005 թվականին Պունայում Լիվիու Դիտեր Նիսիպյանուի հետ միասին 6/9 միավորով առաջին հորիզոնական, 2000 թվականի շախմատային օլիմպիադայում առաջին տախտակի վրա 12 հնարավորից վաստակել է 9½ (Ուզբեկստանը այս առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ) և երկրորդ հորիզոնականն է գրավել 2002 թվականի շախմատի աշխարհի գավաթում՝ զիջելով Վիշվանաթան Անանդին։ Երկու անգամ մասնակցե է Վեյկ ան Զեյի մրցաշարին, սակայն հաջողության չի հասել․ 1999 թվականին՝ 11-րդ իսկ 2002 թվականին 13-րդ հորիզոնական։

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնություն 2004[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում կայացած ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի առաջնությունում Կասիմջանովը անսպասելիորեն հասավ եզրափակիչ՝ հաղթելով Ալեխանդրո Ռամիրեսին, Էհսան Ղաեմ Մաղամիին, Վասիլի Իվանչուկին, Զոլտան Ալմաշիին, Ալեքսանդր Գրիշչուկին և Վեսելին Տոպալովին։ Եզրափակչում նա հաղթեց Մայքլ Ադամսին և Գարրի Կասպարովի հետ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իրավունք ստացավ։

Առաջնության եզրափակիչ վեց խացերում երկու խաղացողներն էլ հաղթեցին երկու անգամ։ Կասիմջանովը լրացուցիչ արագ խաղերից առաջինում սևերով հաղթում է։ Երկրորդ խաղը ոչ-ոքի ավարտելով Կասիմջանովը դառնում է ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 OlimpBase
  2. 2,0 2,1 Ռուստամ Կասիմջանով․ շախմատիստի պրոֆիլն ու խաղերը Chessgames.com կայքում
  3. Rustam Kasimdzhanov wins FIDE title Chessbase News-ից
  4. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն