Jump to content

Անատոլի Կարպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Կարպով
Анато́лий Евге́ньевич Ка́рпов
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
 Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…] (74 տարեկան)
ԾննդավայրԶլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ԽՍՀՄ
ԿոչումԳրոսմայստեր (1970)
Միջազգային վարպետ (1969)
Առավելագույն վարկանիշ2780 (հունիս 1994)
Ներկայիս վարկանիշ2617
ՖԻԴԵ համար4100026
365chessAnatoly_Karpov
Chesstempo համար100905
ICCF համար100905
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1972[4], Շախմատային օլիմպիադա 1974[4], Շախմատային օլիմպիադա 1980[4], Շախմատային օլիմպիադա 1982[4], Շախմատային օլիմպիադա 1986[4] և Շախմատային օլիմպիադա 1988[4]
Անդամակցություն6th State Duma of the Russian Federation?, 7th State Duma of the Russian Federation?, first Civic Chamber of the Russian Federation? և 8th State Duma of the Russian Federation?
Պարգևներ և մրցանակներ
aekarpov.com
Անատոլի Կարպով Վիքիքաղվածքում
 Anatoly Karpov Վիքիպահեստում

Անատոլի Եվգենևիչ Կարպով (մայիսի 23, 1951(1951-05-23)[1][2][3][…], Զլատոուստ, Չելյաբինսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն (1975 - 1985), միջազգային գրոսմայստեր (1970), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1974), աշխարհի եռակի չեմպիոն (1975, 1978, 1981), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1996, 1998), ԽՍՀՄ հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնությունների կրկնակի (1985 և 1989), օլիմպիադաների վեցակի (1972, 1974, 1980, 1982, 1986, 1988) հաղթող, ԽՍՀՄ եռակի չեմպիոն (1976, 1983, 1988), ՌԽՖՍՀ չեմպիոն (1970)։ Ստացել է ինը շախմատային «Օսկարներ» (1973, 1974, 1975, 1976, 1977, 1979, 1980, 1981, 1984)։ Զլատոուստի (1979)[5] և Տուլայի (1998)[6] պատվավոր քաղաքացի։

Մարզիչը եղել է Սեմյոն Ֆուրմանը։

ԱՊՀ երկրների սահմաններում ամենահայտնի ֆիլատելիստներից մեկն է։ Նրա նամականիշների հավաքածուի արժեքը կազում է մոտավորապես 13 միլիոն եվրո[7]։

Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր, բնական ռեսուրսների խորհրդի անդամ դումայում՝ բնապահպանության և բնօգտագործման հարցերով[8]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ Եվգենի Ստեպանովիչ Կարպովն (1918-1979) աշխատել է գործարանում, նախ՝ որպես բանվոր, ապա՝ Մոսկվայում սովորելուց հետո՝ ինժեներ։ Հետագայում եղել է ռազմարդյունաբերական համալիրի գործարաններանի գլխավոր ինժեներ, արտադրության մեջ ներդրված 89 գյուտերի հեղինակ, ինչպես նաև գնդիկավոր ռումբերի և «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի համահեղինակ[9]։ Մայր՝ Նինա Գրիգորևնա Կարպովան (1920–2021[10]) եղել է տնային տնտեսուհի։ Անատոլիի քույրը՝ Լարիսան, նրանից մեծ է 5 տարով։

Անատոլի Կարպովի առաջին կինը եղել է Իրինա Կուիմովան, որդին՝ Անատոլին ծնվել է 1979 թվականին։ Կարպովի առաջին ամուսնությունը լուծարվել է 1982 թվականին, ինչը կապում են տնից երկար բացակայության հետ․ կանոնավոր շախմատային մրցաշարերի, ուսումնամարզական մարզական հավաքների և հասարակական գործունեության հետ։

Երկրորդ կինը՝ Բուլանովա Նատալյա Վլադիմիրովնան (1964), ամուսնության պահին եղել է բուժվիճակագիր, հետագայում՝ պատկերասրահի տնօրեն։ 1999 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Սոֆիան։

5 տարեկան Անատոլիին շախմատ խաղալ սովորեցրել է հայրը, հաճախել է Զլատոուստի մետալուրգիական գործարանին կից մարզական դպրոց[11]։ Առաջին մարզիչը եղել է Դմիտրի Արտեմևիչ Զյուլյարկինը (1928-2011), որն աշխատել է այդ գործարանում որպես ինժեներ։ Առաջին արտագնա մարզիչը եղել է Ուլյուկին Գենադի Պետրովիչը, որն աշխատել է ուսուիչ Զլատոուստի թիվ 14 միջնակարգ դպրոցում։ Ուլյուկին Գենադի Պետրովիչը 1961 թվականին Կարպովին տարել է Չելյաբինսկ քաղաք՝ մասնակցելու Չելյաբինսկի մարզի դպրոցականների առաջնությանը, որտեղ Անատոլին զբաղեցրել է 1-ին տեղը[12]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[13]
RatingDate2500255026002650270027502800Հուլ. 1971օգոստ. 2012Անատոլի ԿարպովElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Карпов Анатолий Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 3 4 5 6 OlimpBase
  5. Կարպով Անատոլի Եվգենիչ «Զլատոուսի հանրագիտարան»
  6. «2011 թվականի ապրիլի 1-ի տվյալներով հերոս քաղաք Տոլայի պատվավոր քաղաքացիների ցուցակ։». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. Անատոլի Կարպովի մարկաների հավաքածուն արժի ոչ պակաս քան €13 մլն
  8. 2011 թվականի դեկտեմբերի 9-ի կենտրոնական ընտրական հաձնաժողովի որոշումը։ N 70/576-6 թ.
  9. «Интересный собеседник. Анатолий Карпов: «Есть много сил, желающих обрушить Россию»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 23-ին.
  10. Ушла из жизни в возрасте 101 года мать Анатолия Карпова
  11. Алексей Иванович Пак (Ен Чер Пак)
  12. «Шахматы в Димитровграде». chessdgrad.ru. Վերցված է 2021 թ․ մայիսի 18-ին.
  13. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Կարպով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Կարպով» հոդվածին։