Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը շախմատի ազգային հավաքականների միջև մրցաշար է, որն անցկացվում է ՖԻԴԵ-ի կողմից, 1985 թվականից։ Առաջնությանը մասնակցում են աշխարհի տասը ուժեղագույն հավաքականները, որոնք ընտրվում են օլիմպիադաների և աշխարհամասերի առաջնությունների արդյունքներով։ Անցկացվում է շրջանաձև մրցակարգով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին առաջնությունն անցկացվել է վեց խաղատախտակներով, իսկ մնացած առաջնությունները՝ չորս։ Առաջին չորս առաջնությունների անցկացման վայր ընտրվել էր շվեյցարական Լյուցեռն քաղաքը, իսկ հետագայում որոշվեց առաջնությունն անցկացնել տարբեր քաղաքներում։ Առաջին վեց առաջնություններն անցկացվել են չորս տարին մեկ անգամ։ 2009 թվականի մրցաշարը կազմակերպչական դժվարությունների պատճառով տեղափոխվեց 2010 թվականի հունվար։ Դրանից հետո որոշվեց անցնել մրցաշարի անցկացման երկամյա փուլի և առաջնությունն անցկացնել կենտ տարիներին։

Աշխարհի թիմային առաջնություններին Հայաստանի տղամարդկանց հավաքականն սկսել է մասնակցել 1993 թվականից և բաց չի թողել ոչ մի առաջնություն։ Հայաստանի հավաքականը 2011 թվականին Չինաստանի Նինբո քաղաքում կայացած առաջնությունում դարձել է հաղթող, ևս երեք անգամ (1997, 2001, 2005) նվաճել բրոնզե մեդալակիր։

2007 թվականից անցկացվում են նաև կանանց աշխարհի թիմային առաջնություններ։

Հավաքականների դասավորությունը ըստ վաստակած մեդալների[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղ Երկիր Gold Silver Bronze Ընդամենը
1 Flag of Russia.svg Ռուսաստան 4 2 1 7
2 {{{2}}} Չինաստան 2 3 0 5
3 {{{2}}} ԽՍՀՄ 2 0 0 2
4 {{{2}}} Ուկրաինա 1 2 2 5
5 ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ 1 2 0 3
6 {{{2}}} Հայաստան 1 0 4 5
7-8 {{{2}}} Հարավսլավիա 0 1 0 1
7-8 {{{2}}} Հունգարիա 0 1 0 1
9 Flag of England.svg Անգլիա 0 0 2 2
10-11 {{{2}}} Հնդկաստան 0 0 1 1
10-11 Flag of Poland.svg Լեհաստան 0 0 1 1

Մրցաշարերի արդյունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման
վայր
Ոսկի Արծաթ Բրոնզ
1985 Շվեյցարիա
Շվեյցարիա
Լյուցեռն
մանրամասն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Անատոլի Կարպով
Արթուր Յուսուպով
Ռաֆայել Վահանյան
Անդրեյ Սոկոլով
Ալեքսանդր Բելյավսկի
Վասիլի Սմիսլով
Ալեքսանդր Չեռնին
Լև Պոլուգաևսկի
Հունգարիա Հունգարիա
Լայոշ Պորտիշ
Զոլթան Ռիբլի
Դյուլա Սաքս
Յուժեֆ Պինտեր
Անդրաշ Ադորյան
Իվան Ֆարագո
Իշտվան Չոմ
Ատտիլա Գրոսպետեր
Անգլիա Անգլիա
Էնթոնի Մայլս
Ջոն Նանն
Ջոնաթան Սփիլմեն
Նայջել Շորթ
Ջոնաթան Մեստել
Մարրի Չանդլեր
Ջեյմս Պլասկետտ
Գլենն Ֆլիր
1989 Շվեյցարիա
Շվեյցարիա
Լյուցեռն
մանրամասն
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Անատոլի Կարպով
Յան Էլվեստ
Ռաֆայել Վահանյան
Ալեքսանդր Բելյավսկի
Վասիլի Իվանչուկ
Միխաիլ Գուրևիչ
Հարավսլավիա Հարավսլավիա
Լյուբոմիր Լյուբոևիչ
Պրեդրագ Նիկոլիչ
Պետր Պոպովիչ
Դրագոլյուբ Վելիմիրովիչ
Բոժիդար Իվանովիչ
Բրանկո Դամլյանովիչ
Անգլիա Անգլիա
Նայջել Շորթ
Ջոնաթան Սփիլմեն
Ջոն Նանն
Մարրի Չանդլեր
Մայքլ Ադամս
Ջուլիան Հոջսոն
1993 Շվեյցարիա
Շվեյցարիա
Լյուցեռն
մանրամասն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Գատա Կամսկի
Ալեքսեյ Երմոլինսկի
Բորիս Գուլկո
Գրիգորի Կայդանով
Ջոյլ Բենջամին
Լարրի Քրիստիանսեն
Ուկրաինա Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ
Վլադիմիր Մալանյուկ
Օլեգ Ռոմանիշին
Վլադիմիր Տուկմակով
Վյաչեսլավ Էյնգոռն
Արթուր Ֆրոլով
Ռուսաստան Ռուսաստան
Վլադիմիր Կրամնիկ
Ալեքսանդր Խալիֆման
Եվգենի Բարեև
Սերգեյ Դոլմատով
Ալեքսեյ Դրեև
Ալեքսեյ Վիժմանավին
1997 Շվեյցարիա
Շվեյցարիա
Լյուցեռն
մանրամասն
Ռուսաստան Ռուսաստան
Եվգենի Բարեև
Պյոտր Սվիդլեր
Ալեքսանդր Խալիֆման
Սերգեյ Ռուբլյովսկի
Ալեքսեյ Դրեև
Վադիմ Զվյագինցև
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ալեքսեյ Եռմոլինսկի
Ջոյլ Բենջամին
Բորիս Գուլկո
Նիկ դե Ֆիրմիան
Գրիգորի Կայդանով
Լարրի Քրիստիանսեն
Հայաստան Հայաստան
Վլադիմիր Հակոբյան
Ռաֆայել Վահանյան
Սմբատ Լպուտյան
Արտաշես Մինասյան
Աշոտ Անաստասյան
Մելիքսեթ Խաչիյան
2001 Հայաստան
Հայաստան
Երևան
մանրամասն
Ուկրաինա Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ
Ռուսլան Պոնոմարյով
Վլադիմիր Բակլան
Վյաչեսլավ Էյնգոռն
Օլեգ Ռոմանիշին
Վադիմ Մալախատկո
Ռուսաստան Ռուսաստան
Պյոտր Սվիդլեր
Ալեքսեյ Դրեև
Ալեքսանդր Գրիշչուկ
Սերգեյ Ռուբլյովսկի
Կոնստանտին Սակաև
Ալեքսանդր Մոտիլյով
Հայաստան Հայաստան
Վլադիմիր Հակոբյան
Ռաֆայել Վահանյան
Սմբատ Լպուտյան
Կարեն Ասրյան
Աշոտ Անաստասյան
Արտաշես Մինասյան
2005 Իսրայել
Իսրայել
Բեեր-Շևա
մանրամասն
Ռուսաստան Ռուսաստան
Պյոտր Սվիդլեր
Ալեքսեյ Դրեև
Ալեքսանդր Գրիշչուկ
Ալեքսանդր Մորոզևիչ
Եվգենի Բարեև
Սերգեյ Ռուբլյովսկի
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Բու Սյանչժի
Չժան Պենսյան
Նի Հուա
Չժան Չժուն
Չժոու Ցզյանչաո
Լյան Չուն
Հայաստան Հայաստան
Լևոն Արոնյան
Վլադիմիր Հակոբյան
Կարեն Ասրյան
Ռաֆայել Վահանյան
Սմբատ Լպուտյան
Աշոտ Անաստասյան
2010 Թուրքիա
Թուրքիա
Բուրսա
մանրամասն
Ռուսաստան Ռուսաստան
Ալեքսանդր Գրիշչուկ
Դմիտրի Յակովենկո
Ալեքսանդր Մորոզևիչ
Եվգենի Տոմաշևսկի
Նիկիտա Վիտյուգով
Վլադիմիր Մալախով
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիկարու Նակամուրա
Ալեքսանդր Օնիշչուկ
Յուրի Շուլման
Վարուժան Հակոբյան
Ռոբերտ Հեսս
Ռեյ Ռոբսոն
Հնդկաստան Հնդկաստան
Կրիշնան Սաշիկիրան
Պենտալա Հարիկրիշնա
Սուրյա Գանգուլի
Գիտա Նարայանան Գոպալ
Արուն Պրասադ
Բ. Ադհիբան
2011 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
Չինաստան
Նինգբո
մանրամասն
Հայաստան Հայաստան
Լևոն Արոնյան
Սերգեյ Մովսիսյան
Վլադիմիր Հակոբյան
Գաբրիել Սարգսյան
Ռոբերտ Հովհաննիսյան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Վանգ Յու
Վանգ Հաո
Լի Չաո
Յու Յանգուի
Դինգ Լիրեն
Ուկրաինա Ուկրաինա
Վասիլի Իվանչուկ
Պավել Էլյանով
Զախար Եֆիմենկո
Ալեքսանդր Մոիսեենկո
Ալեքսանդր Արեշչենկո

Կանայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անցկացման
վայր
Ոսկի Արծաթ Բրոնզ
2007 Ռուսաստան Ռուսաստան
Եկատերինբուրգ
մանրամասն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Չժաո Սյուե
Խոու Իֆան
Ժուան Լյուֆեյ
Շեն Յան
Խուան Ցյան
Ռուսաստան Ռուսաստան
Տատյանա Կոսինցևա
Նադեժդա Կոսինցևա
Եկատերինա Կորբուտ
Եկատերինա Կովալևսկայա
Ելենա Տաիրովա
Ուկրաինա Ուկրաինա
Եկատերինա Լագնո
Աննա Ուշենինա
Իննա Գապոնենկո
Տատյանա Վասիլևիչ
Օքսանա Վոզովիչ
2009 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Նինբո
մանրամասն
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Չժաո Սյուե
Հոու Յիֆան
Ժու Վենժուն
Շեն Յան
Խուան Ցյան
Ռուսաստան Ռուսաստան
Տատյանա Կոսինցևա
Նադեժդա Կոսինցևա
Եկատերինա Կորբուտ
Մարինա Ռոմանկո
Վալենտինա Գունինա
Ուկրաինա Ուկրաինա
Աննա Ուշենինա
Նատալիա Ժուկովա
Իննա Յանովսկա
Մարիա Մուզիչուկ
Նատալյա Զդեբսկա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]