Հոու Յիֆան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հոու Յիֆան
չին.՝ 侯逸凡
Hou Yifan 4 September 2012.jpg
Հոու Յիֆանը 2012 թվականին
Պետություն(ներ)Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 27, 1994(1994-02-27)[1][2][3][4] (25 տարեկան)
ԾննդավայրՆանկին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
ԿոչումԳրոսմայստեր (2009)
Առավելագույն վարկանիշ2639 (2012-ի մարտ)
Ներկայիս վարկանիշ2659 (օգոստոս, 2019)
ՖԻԴԵ համար8602980
365chessHou_Yifan
Chesstempo համար88995
ICCF համար88995
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2010
Պարգևներ և մրցանակներ100 կին
Hou Yifan Վիքիպահեստում

Հոու Յիֆան (չին.՝ 侯逸凡, փետրվարի 27, 1994, Նանկին, Ցզյանսու)[5][6], չինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի կանանց չեմպիոն (2010—2012, 2013—2015, 2016 թվականից), Չինաստանի ազգային հավաքականի կազմում աշխարհի թիմային առաջնության եռակի չեմպիոն (2007, 2009, 2011)։ Աշխարհի այն երեք չեմպիոնուհիներից է (Ելիզավետա Բիկովա, Սե Ցզյուն և Հոու Յիֆան), որոնք կարողացել են ընդմիջումից հետո հետ բերել շախմատային գահը, ընդ որում՝ դա արել է երկու անգամ (2013, 2016)։

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոու Յիֆանն իր շախմատային կարիերան սկսել է 6 տարեկանում։ Յիֆանը 10 տարեկանում գնացել է Պեկին, որտեղ շախմատով զբաղվել է Չինաստանի շախմատի կենտրոնում։ Նրա մարզիչը եղել է գրոսմայստեր Ե Ցզյանչուանը։

2003 թվականին Հոու Յիֆանը մասնակցել է և հաղթել աշխարհի աղջիկների մինչև 10 տարեկանների առաջնությունում[7]։ Առաջնությունը անցկացվել է Հունաստանում։ Յիֆանը 11 հնարավորից վաստակել է 9,5 միավոր։ 2004 թվականին մասնակցել է տղաների մինչև 10 տարեկանների առաջնությանը և գրավել 3-րդ հորիզոնականը[8]։

2005 թվականին, մասնակցելով Չինաստանի շախմատի առաջնությանը, լրացրել է կանանց գրոսմայստերի առաջին նորմը[9]։ 2006 թվականի մայիս-հունիս ամիսներին Յիֆանը Չինաստանի հավաքականի կազմում մասնակցել է Թուրինում անցկացվող օլիմպիադային[10], որտեղ նա 13 հնարավորից վաստակեց 11 միավոր[11], որից հետո լրացրեց կանանց գրոսմայստերի երկրորդ նորմը։ Այդ ժամանակ Յիֆանը 12 տարեկան և 3 ամսական էր[12], և դարձավ աշխարհի ամենաերիտասարդ կին գրոսմայստերը։ Պաշտոնապես կանանց գրոսմայստերի կոչմանն արժանացավ 2007 թվականի հունվարին, ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդում (Անթալիա, Թուրքիա)[13][14]:

2007 թվականին Յիֆանը 13 տարեկան հասակում, Չինաստանի շախմատի առաջնությունում հաղթելով՝ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին պատմության մեջ, որը հաղթել էր այդ առաջնությունում[15][16][17]:

«Աերոֆլոտ օփեն 2007» մրցաշարում, որն անցկացվում էր Մոսկվայում[18], Յիֆանը 9 հնարավորից վաստակեց 3,5 միավոր[19]:

2007 թվականին Յիֆանը մասնակցեց Վեյկ ան Զեյի մրցաշարին[20][21]։ C մրցաշարում նա զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

2008 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Վեյկ ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից վաստակել է 6 միավոր (+3-4=6, վարկանիշը՝ 2598)[22] և B խմբում կիսել 7-10 հորիզոնականները։

Հոու Յիֆանը 2008 թվականի օգոստոսին: Աշխարհի երիտասարդ շախմատիստների առաջնությունում (Թուրքիա)

2008 թվականին Յիֆանը մասնակցել է Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» մրցաշարին։ Նա 9 հնարավորից վաստակել է 4,5 միավոր (վարկանիշը՝ 2605), գրավել 31-րդ հորիզոնականը և առաջին անգամ լրացրել տղամարդկանց գրոսմայստերի նորմը։

2008 թվականի մարտի 10-20-ին Ստամբուլում մասնակցել է կանանց Bank Atatürk International Women Masters մրցաշարին և դարձել հաղթող՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր (+5-0=4, վարկանիշը՝ 2674)[23]:

2008 թվականի հունիսին 2-րդ անգամ է հաղթել Չինաստանի կանանց առաջնությունում։

Նույն թվականի օգոստոսին Հոու Յիֆանը մասնակցել է մինչև 20 տարեկան տղաների աշխարհի առաջնությանը (Այնթապ)։ 13 հնարավորից վաստակելով 9 միավոր (վարկանիշը՝ 2661)[24] և բաժանելով 3-7-րդ տեղերը՝ նա 2-րդ անգամ լրացրել է տղամարդկանց գրոսմայստերի նորմը։

Հոու Յիֆանը 2008 թվականի նոյեմբերին: Շախմատային օլիմպիադայի ժամանակ (Գերմանիա)

2008 թվականի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 28-ը Հոու Յիֆանը Նալչիկում մասնակցել է կանանց աշխարհի առաջնությանը[25] որն անցկացվել է գավաթային մրցակարգով։ Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է եգիպտուհի Մոնու Հալեդին։ Երկրորդ փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթել է մոնղոլուհի Բաթ Մոնգոնթուլին։ Երրորդ փուլում Յիֆանը մրցում էր Իտալիան ներկայացնող Ելենա Սեդինայի հետ։ Դասական ժամակարգով պարտիաների արդյունքում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ արագ շախմատի երկու լրացուցիչ պարտիաներում էլ հաղթեց Յիֆանը։ Ընդհանուր հաշիվը դարձավ 3:1 հօգուտ Յիֆանի։ Չորրորդ փուլում Յիֆանը մրցում էր հայ շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի հետ։ Չինուհին հաղթեց 1½:½ հաշվով։ Հինգերորդ փուլում Յիֆանը խաղում էր հնդիկ շախմատիստուհի Համփի Կոներուի հետ։ Կոներուի վարկանիշը առաջնության մասնակիցների մեջ ամենաբարձրն էր՝ 2622։ Խաղն ավարտվեց 1:1 հաշվով և շախմատիստուհիները խաղացին լրացուցիչ պարտիաներ, որոնք ևս ավարտվեցին 1:1 հաշվով։ Շախմատիստուհիները խաղացին կայծակնային շախմատի երկու պարտիա, որոնցում հաղթեց Հոուն[26] և դուրս եկավ եզրափակիչ։ Եզրափակչում Յիֆանի մրցակիցը ռուս շախմատիստուհի Ալեքսանդրա Կոստենյուկն էր։ Եզրափակչում շախմատիստուհիները խաղացին 4 պարտիա. Հոու Յիֆանը պարտվեց 1½-2½ հաշվով (+0-1=3)[27]:

2008 թվականի նոյեմբերի 12-25-ին Դրեզդենում (Գերմանիա) անցկացվում էր շախմատի համաշխարհային օլիմպիադա[28]: Հոու Յիֆանը խաղում էր Չինաստանի հավաքականի առաջին խաղատախտակի վրա։ Նա 11 հնարավորից վաստակեց 7,5 միավոր (+5-1=5) (վարկանիշ՝ 2563)[29]: Յիֆանն իր խաղատախտակի վրա զբաղեցրեց 3-րդ տեղը՝ հետ մնալով վրացի Մայա Չիբուրդանիձեից և կոլումբիացի Մարտա Բակերոյից[30]: Չինաստանի կանանց հավաքականը գրավեց 7-րդ հորիզոնականը։

Օլիմպիադային զուգահեռ Դրեզդենում կայացավ ՖԻԴԵ-ի կոնգրեսը, որը Հոու Յիֆանին պաշտոնապես շնորհեց գրոսմայստերի կոչում։ Հոու Յիֆանը շախմատի ողջ պատմության մեջ դարձավ ամենաերիտասարդ շախմատիստուհին (14 տարեկան 6 ամսական), որ արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը[31]։ Կոչումը շնորհելու պահին (2008 թվականի նոյեմբեր) Յիֆանը ամենաերիտասարդ գրոսմայստերն էր ինչպես կանանց, այնպես տղամարդկանց շրջանում։

2009 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Վեյկ Ան Զեյի մրցաշարում 13 հնարավորից Յիֆանը վաստակեց 6 միավոր (+3-4=6, վարկանիշ՝ 2619)` B խմբում բաժանելով 9-10-րդ հորիզոնականները[32]:

2009 թվականի մարտի 5-20-ին Ստամբուլում անցկացվեց ՖԻԴԵ կանանց Գրան Պրիի առաջին մրցաշարը: Հոու Յիֆանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր (+6-1=4) 2-3-րդ հորիզոնականները բաժանեց հայ գրոսմայստեր Էլինա Դանիելյանի հետ:

2010 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի դեկտեմբերի 2-25-ին Հոու Յիֆանը մասնակցել է աշխարհի կանանց առաջնությանը[33]: Առաջնությունն անցկացվում էր Թուրքիայում, գավաթային մրցակարգով:

Առաջին փուլում Յիֆանը 2:0 հաշվով հաղթեց Էկվադորը ներկայացնող Կառլա Սեռանոյին: Երկրորդ փուլում Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ռուս շախմատիստուհի Մարինա Ռոմանկոյին: Երրորդ փուլում իրար հետ պետք է մրցեին չին շախմատիստուհիները` Յիֆանը և Կատարը ներկայացնող Չժու Չենը[34]: Հիմնական պարտիաներն ավարտվեցին 1:1 հաշվով, և հաղթողը որոշվեց լրացուցիչ պարտիաներում։ Հոու Յիֆանը արագ շախմատում սպիտակներով հաղթեց, իսկ սևերով ոչ-ոքի խաղաց։ Ընդհանուր հաշիվը՝ 2½:1½[35]: Չորրորդ փուլում Հոու Յիֆանը 1½:½ հաշվով հաղթեց ուկրաինացի շախմատիստուհի Եկատերինա Լագնոյին: Հինգերորդ փուլում Յիֆանը խաղաց առաջնությունում ամենաբարձր վարկանիշը (2600) ունեցող հնդիկ Համփի Կոներուի հետ։ Յիֆանը և՛ սպիտակ, և՛ սև խաղաքարերով հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ[36]:

Եզրափակչում Յիֆանը հանդիպեց իր հայրենակից Ժուան Լուֆեյի հետ, որը երրորդ փուլում առաջնությունից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոնուհի Ալեքսանդրա Կոստենյուկին: Չորս պարտիայից հետո գրանցվեց 2:2 հաշիվը։ Արագ շախմատի լրացուցիչ պարտիաներից հետո գրանցեց ընդհանուր 5:3 հաշիվ, և Հոու Յիֆանը դարձավ աշխարհի չեմպիոն։ 16-ամյա Հոու Յիֆանը դարձավ շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ աշխարհի չեմպիոնուհին[37]: Մինչ այդ ամենաերիտասարդ չեմպիոնուհին վրացի շախմատիստուհի Մայա Չիբուրդանիձեն էր, որը 1978 թվականին չեմպիոն էր հռչակվել 17 տարեկանում։

Հոու Յիֆանի վարկանիշը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակ Վարկանիշ Ծանոթագրություն
01.01.2008 2527 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 5-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.04.2008 2549 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2008 2557 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 4-րդն աշխարհում կանանց մեջ, 2-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.10.2008 2578 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2009 2571 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.04.2009 2590 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2009 2582 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.09.2009 2585 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.11.2009 2588 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2010 2590 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.03.2010 2570 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.05.2010 2589 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.07.2010 2577 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.09.2010 2578 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.11.2010 2591 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ
01.01.2011 2602 1-ն աշխարհում աղջիկների մեջ, 3-րդն աշխարհում կանանց մեջ, 1-ինը Չինաստանի շախմատիստուհիների մեջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.britannica.com/EBchecked/topic/1757252/Hou-Yifan
  2. http://ratings.fide.com/toparc.phtml?cod=325
  3. http://www.youtube.com/watch?v=VJfk11wEY0w&list=TL-Pl8lUk8QLc
  4. Encyclopædia Britannica
  5. Profile, China Chess League
  6. «chesspawn.net»։ chesspawn.net։ Վերցված է ապրիլի 25, 2014 
  7. CHN Women Team Ch.2004 – Tournament details
  8. CHN Women Team Ch.2004 – CHN, Tournament report; accessed 25 April 2014.
  9. World Ladies Tournament in Jinan, chessbase.com; accessed 24 March 2006.
  10. ChessBase news article on the Women's World Championship 2006, round two, accessed 24 March 2006.
  11. «Women's World Chess Championship 2006»։ Chessbase.com։ մարտի 27, 2006։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  12. «Hou Beats Former European Champion»։ China.org.cn։ մարտի 15, 2006։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  13. «Womens World Championship»։ Chessbase.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  14. World Chess Championship (Women) 2006 FIDE Knockout Matches. Ekaterinburg, Russia, III, 2006.
  15. Corus Grandmaster Group C Final Standings; accessed 15 February 2007.
  16. «Wijk aan Zee 2007»։ Chessbase.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  17. «Corus, Wijk aan Zee 2007. Round 13 28th January 2007»։ Chesscenter.com։ հունվարի 28, 2007։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  18. Aeroflot Open C – Tournament details
  19. Aeroflot Open C – RUS – Tournament report
  20. 8. RUS Team Women's Chmp. – Fide.com
  21. «Tomsk leads in the Russian Team Championships»։ Chessbase.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  22. Wijk R13: Aronian, Carlsen win Wijk aan Zee 2008; accessed 29 January 2008.
  23. Bank Atatürk International Women Masters.
  24. World junior chess championship.
  25. WWCC – Nalchik 2008 – and now there are just four!, fide.com, 9 September 2008
  26. WWCC – Nalchik 2008 – and now there are just four!
  27. Чемпионат мира по шахматам среди женщин 2008
  28. Titles awarded at the 79th FIDE Congress in Dresden, Germany (16–26 November 2008)
  29. «Grandmaster GM norms application»։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  30. From the Tournament-Database of Chess-Results, Olympiad Dresden 2008 Women; accessed 25 April 2014.
  31. «Olympiad in Dresden: Closing ceremony and prize giving»։ Chessbase.com։ նոյեմբերի 29, 2008։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  32. «Wijk R13: Sergey Karjakin wins Wijk aan Zee 2009»։ Chess News։ Վերցված է հոկտեմբերի 17, 2015 
  33. «GM Hou Yifan wins Third Kuala Lumpur Open»։ ChessBase.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  34. Mark Crowther (օգոստոսի 11, 2010)։ «5th FIDE Women Grand Prix Ulaanbaatar 2010»։ Chess.co.uk։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  35. «Chess-Results Server Chess-results.com»։ Chess-results.com։ նոյեմբերի 17, 2010։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 
  36. «Results of the 15th European Club Cup for Women 2010» 
  37. «The Official Website of the 16th Asian Games»։ Gz2010.cn։ հոկտեմբերի 18, 2010։ Վերցված է դեկտեմբերի 3, 2011 


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)