Նիկիտա Վիտյուգով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկիտա Վիտյուգով
Никита Кириллович Витюгов
Nikita Vitiugov 2013.JPG
Պետություն(ներ)
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվփետրվարի 4, 1987(1987-02-04) (32 տարեկան)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լենինգրադ
ԿոչումԳրոսմայստեր (2007)
Միջազգային վարպետ (2006)
Առավելագույն վարկանիշ2741 (նոյեմբեր 2013)
Ներկայիս վարկանիշ2732 (հոկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար4152956
365chessNikita_Vitiugov
Chesstempo համար225118
ICCF համար225118
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 2010 և Շախմատային օլիմպիադա 2018
Մարզական ակումբSV Wattenscheid
Nikita Vitiugov Վիքիպահեստում

Նիկիտա Կիրիլովիչ Վիտյուգով (ծնվ.` փետրվարի 4, 1987, Լենինգրադ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, գրոսմայստեր 2007։ Ռուսաստանի հավաքականի կազմում երկու անգամ հաղթել է շախմատի աշխարհի առաջնությունում (2010, 2013

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիտյուգովը շախմատ խաղում է 5 տարեկանից։ Առաջինը շախմատ Նիկիտային սովորեցրել է առաջին կարգային պապիկը։ 10 տարեկանում Նիկիտան դառնում է վարպետության թեկնածու։ Հետագա շախմատային հաջողությունները նրան այդքան էլ արագ չտրվեցին. 18 տարեկանում նա դարձավ միջազգային վարպետ, իսկ մեկ տարի հետո լրացրեց գրոսմայստերի բոլոր նորմաները և ստացավ շախմատային ամենաբարձր կոչումը։

2003 թվականին Վիտյուգովն ընդունվեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, սակայն, չհասցնելով զբաղվել շախմատով, նա թողեց ուսումը այնտեղ և տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների բաժին, որի թիմի կազմում էլ մասնակցում է ռուսական լիգային։

2004 թվականին Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում (Սանկտ Պետերբուրգ) Վիտյուգովը բաժանում է 2-3-րդ տեղերը։ 2005 թվականին Ռուսաստանի մինչև 18 տարեկանների առաջնությունում գրավում է առաջին տեղը։ Աշխարհի փոխչեմպիոն (2006), Ռուսաստանի բարձրագույն խմբի մրցաշարի հաղթող (2007)։ Բազմիցս մասնակցել է Ռուսաստանի առաջնության գերեզրափակիչներին. 2006-ին` 11-րդ հորիզոնական, 2007-ին՝ 6-րդ, 2008-ին՝ 4-6-րդ, 2009-ին և 2013-ին՝ 3-րդ հորիզոնական։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]