Ալեքսանդր Գրիշչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ
Alexander Grischuk 2013.jpg
Պետություն(ներ)Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 31, 1983(1983-10-31) (35 տարեկան)
ԾննդավայրՌուսաստան Մոսկվա
ԿոչումԳրոսմայստեր (1999)
Միջազգային վարպետ (1998)
Առավելագույն վարկանիշ2810 (2014 դեկտեմբեր)
Ներկայիս վարկանիշ2759 (հոկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար4126025
365chessAlexander_Grischuk
Chesstempo համար78229
ICCF համար78229
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2000, Շախմատային օլիմպիադա 2002, Շախմատային օլիմպիադա 2004, Շախմատային օլիմպիադա 2006, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012, Շախմատային օլիմպիադա 2014 և 42nd Chess Olympiad?
Մարզական ակումբParis Chess Club? և Lübecker Schachverein
Alexander Grischuk Վիքիպահեստում

Ալեքսանդր Իգորի Գրիշչուկ (ծնվ.` 1983, հոկտեմբերի 31, Մոսկվա), ռուս շախմատիստ, գրոսմայստեր (1999): Ռուսաստանի հավաքականի կազմում 2 անգամ հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (2000, 2002): Ռուսաստանի հավաքականի կազմում երեք անգամ հաղթել է աշխարհի թիմային առաջնությունում (2005, 2010, 2013): Ռուսաստանի չեմպիոն (2009): Կայծակնային շախմատի աշխարհի կրկնակի չեմպիոն (2006, 2012): Ռուսաստանի Դաշնության սպորտի վարպետ (2013)[1]:

Շախմատային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդրը շախմատ խաղալ սովորել է 4 տարեկանում հորից։ Ալեքսանդրի առաջին մարզիչը եղել է Միխայիլ Գոդվինսկին։ Գրիշչուկի շախմատային տաղանդը բացահայտվել է շատ վաղ. մանուկ հասակից նա խաղացել է ազգային և միջազգային բազմաթիվ մրցաշարերում։

Նա հաղթել է Ռուսաստանի մինչև 10, 12, 14, 16 տարեկանների խմբերում։ Աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնությունում նա գրավել է երկրորդ հորիզոնականը։ 14 տարեկանում նա դարձավ միջազգային վարպետ, իսկ 16 տարեկանում` գրոսմայստեր։

1992 թվականին

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2011 - Խանտի Մանսիյսկում աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2011 - Կազանում հավակնորդների մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2011 - Մոսկվայում Ռուսաստանի 64-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
  • 2010 - Մոսկվայում Ռուսաստանի 63-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է երրորդ հորիզոնականը
  • 2010 - Խանտի Մանսիյսկում 39-րդ օլիմպիադայում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2010 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2009 - Մոսկվայում Ռուսաստանի 62-րդ առաջնության գերեզրափակչում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2009 - Բիլբաոյում «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2009 - Լինարեսում միջազգային մրցաշարում գրավել է առաջին հորիզոնականը
  • 2008 - Էլիստայում «Գրան պրիի» երրորդ մրցաշարում կիսել է առաջին հորիզոնականը
  • 2004 - Մոսկվայում Ռուսաստանի 57-րդ առաջնությունում գրավել է երկրորդ հորիզոնականը
  • 2002 - Մոսկվայում «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում երկրորդ հորիզոնականը
  • 2002 - Վեյկ Ան Զեյի մրցաշարում երկրորդ հորիզոնականը
  • 2000 - Ստամբուլում 34-րդ օլիմպիադայում առաջին հորիզոնականը
  • 2000 - Տորսհավնում «Տորսհավն օփենում» կիսել է առաջին հորիզոնականը
  • 1999 - Սանկտ Պետերբուրգում հաղթել է Չիգորինի հուշամրցաշարում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]