Պենտալա Հարիկրիշնա
| Պենտալա Հարիկրիշնա | |
|---|---|
տելուգու՝ పెండ్యాల హరికృష్ణ
| |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 10, 1986 (40 տարեկան) |
| Ծննդավայր | Գունտուր, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան |
| Կոչում | գրոսմայստեր[1] և միջազգային վարպետ |
| Ներկայիս վարկանիշ | 2700 |
| ՖԻԴԵ համար | 5007003 |
| 365chess | Pentala_Harikrishna |
| Chesstempo համար | 83300 |
| ICCF համար | 83300 |
| Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
| Մարզական ակումբ | Schachgesellschaft Winterthur? |
| Պարգևներ և մրցանակներ | |
Պենտալա Հարիկրիշնա (անգլ.՝ Pentala կամ Pendyala Harikrishna, տելուգու՝ పెండ్యాల హరికృష్ణ , մայիսի 10, 1986, Գունտուր, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պենտալա Հարիկրիշնան[4] ծնվել է Հնդկաստանի Գունտուր քաղաքում։ Շախմատ խաղացել է չորս տարեկանից, առաջին ուսուցիչը եղել է պապը[5]։
Եղել է Հնդկաստանիի մինչև 8 (1993), 10 (1995), 14 (1999), 15 (1998) և 18 (1998) տարեկանների չեմպիոն։ 1999 թվականին Շախմատի համագործակցության առաջնությունան մինչև 18 տարեկանների խմբում գրավել է առաջին տեղը[6]։
2000 թվականին՝ 14 տարեկան, 5 ամսական հասակում նա ընդգրկվել է Հնդկաստանի հավաքականի կազմում և մասնակցել Շախմատային 34-րդ օլիմպիադային։ Նա 11 տուրից վաստակել է 6,5 միավոր և լրացրել իր գրոսմայստերի առաջին նորման։ Գրոսմայստերի իր վերջին նորման նա լրացրել է 2001 թվականին և դարձել Հնդկաստանի ամենաերտասարդ գրոսմայստերը։ Հետագայում այդ տիտղոսը նա զիջել է Գուկեշ Դոմարաջուին։
2016 թվականի նոյեմբերին Պենտալա Հարիկրիշնայի անունը 2768 գործակցով ընդգրկվել է աշխարհի լավագույն խաղացողների տասնյակում։
Պենտալա Հարիկրիշնան ներկայացրել է Հնդկաստանը ութ շախմատային օլիմպիադայում։
2018 թվականին նա ամուսնացել է սերբ Նադեժդա Ստոյանովիչի հետ[7]։ Նույն թվականից նա ապրում է Պրահայում։ 2021 թվականի սկզբին ծնվել է նրանց դուստրը՝ Մայան։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ FIDE Ratings and Statistics
- 1 2 3 4 5 6 7 OlimpBase
- ↑ Friedel, Frederic (2008 թ․ փետրվարի 14). «People and personalities – photo retrospect (part two)». ChessBase. Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Pentala is the family name.[3]
- ↑ «From Pratipadu to Belgrade: The journey of Harikrishna Pentala». ChessBase India. 2017 թ․ հոկտեմբերի 30.
- ↑ «Atanu Lahiri wins C'wealth chess title». The Tribune. India. 1999 թ․ ապրիլի 27. Վերցված է 2016 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «The grand wedding of Harikrishna and Nadezda». ChessBase India. 2018 թ․ մարտի 22.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ֊ի կայքում
- Պարտիաները Chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Մասնակցությունը օլիմպիադաներին
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պենտալա Հարիկրիշնա» հոդվածին։ |
| ||||||||||