Jump to content

Գուկեշ Դոմարաջու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուկեշ Դոմարաջու
տելուգու՝ గుకేష్ దొమ్మ
Պետություն(ներ) Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվմայիսի 29, 2006(2006-05-29)[1] (20 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան[2]
Կոչումգրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2764
ՖԻԴԵ համար46616543
365chessGukesh_D
Chesstempo համար334840
ICCF համար334840
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2024, Շախմատային օլիմպիադա 2022, Շախմատային օլիմպիադա 2024 և Շախմատի աշխարհի առաջնություն 2024
Մարզական ակումբQ1272391?[4]
Պարգևներ և մրցանակներ
 D. Gukesh Վիքիպահեստում

Գուկեշ Դոմարաջու (թամիլերեն՝ குகேஷ், մայիսի 29, 2006(2006-05-29)[1], Չեննայ, Հնդկաստան[2]), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր (2019)։ Աշխարհի 18-րդ չեմպիոնը։ 2022 թվականի դրությամբ համարվում է Հնդկաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերը և երրորդը՝ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերների ցանկում՝ Աբհիմանյու Միշրայից և Սերգեյ Կարյակինից հետո[6][7]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2006 թվականի մայիսի 29-ին, Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Չեննայ քաղաքում։ Հայրն օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) է, մայրը՝ մանրէաբան[8]։ Շախմատ խաղալ սովորել է յոթ տարեկանից[9]։

Շախմատային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դպրոցականների Ասիայի առաջնության մինչև 9 տարեկանների խմբում Գուկեշ Դոմարաջուն գրավել է առաջին տեղը։ Նույն հաջողությունը գրանցել է 2018 թվականին՝ շախմատի աշխարհի պատանեկան առաջնության մինչև 12 տարեկանների խմբում[10]։ Այդ առաջնւթյան տարբեր կատեգորիաներում նա նվաճել է 5 ոսկե մեդալ։

2018 թվականին հաղթել է Ֆրանսիայում անցկացված 34-րդ «Open de Capelle La Grande» շախմատային մրցաշարում և ստացել միջազգային վարպետի կոչում։

2019 թվականի հունվարի 15-ին, 12 տարեկան, 7 ամսական և 17 օրական հասակում Գուկեշ Դոմարաջուն դարձել է աշխարհի երկրորդ (հետագայում երրորդ) ամենաերիտասարդ գրոսմայստերը[11]։

2024 թվականի ապրիլին Գուկեշը դարձել է Կանադայում կայացած հավակնորդների մրցաշարի հաղթող՝ նվաճելով Դին Լիրենի հետ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու իրավունք։ 17-ամյա Գուկեշը դարձել է շախմատի պատմության մեջ ամենաերիտասարդ հավակնորդը[12]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[13] RatingDate1200150018002100240027003000օգոստ. 2013օգոստ. 2019Գուկեշ ԴոմարաջուElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 https://ratings.fide.com/apps/243424.pdf
  2. 1 2 https://ratings.fide.com/apps/244218.pdf
  3. https://ratings.fide.com/profile/46616543
  4. https://schachbundesliga.de/mannschaft/2024/bl/2
  5. Ministry of Youth Affairs & Sports Announces National Sports Awards 2024PIB.
  6. https://www.indiatoday.in/sports/other-sports/story/d-gukesh-grit-and-determination-personify-india-s-youngest-grandmaster-1433361-2019-01-17
  7. John Hartmann (2021 թ․ հունիսի 30). «GM Abhimanyu Mishra is the Youngest GM in History!». US Chess.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 2-ին.
  8. Prasad RS (2019 թ․ հունվարի 16). «My achievement hasn't yet sunk in: Gukesh». The Times of India. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  9. Lokpria Vasudevan (2019 թ․ հունվարի 17). «D Gukesh: Grit and determination personify India's youngest Grandmaster». India Today. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  10. «Chess: India's Gukesh, Savitha Shri bag gold medals in U-12 World Cadets Championship». scroll.in. 2018 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  11. Shah, Sagar (2019 թ․ հունվարի 15). «Gukesh becomes second youngest GM in history». Chess News. ChessBase. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 15-ին.
  12. «FIDE Candidates: Gukesh D and Tan Zhongyi are the World Championship Challengers». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  13. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Շախմատ
Շախմատ

Վիլհելմ Ստեյնից  Էմանուել Լասկեր  Խոսե Ռաուլ Կապաբլանկա  Ալեքսանդր Ալյոխին  Մաքս Էյվե  Միխայիլ Բոտվիննիկ  Վասիլի Սմիսլով  Միխայիլ Տալ  Տիգրան Պետրոսյան  Բորիս Սպասկի  Ռոբերտ Ֆիշեր  Անատոլի Կարպով  Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  Ալեքսանդր Խալիֆման  Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  Ռուստամ Կասիմջանով  Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուկեշ Դոմարաջու» հոդվածին։