Jump to content

Կրիշնան Սաշիկիրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրիշնան Սաշիկիրան
Պետություն(ներ) Հնդկաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 7, 1981(1981-01-07) (43 տարեկան)
ԾննդավայրՉեննայ, Հնդկաստան
Կոչումգրոսմայստեր[1], միջազգային վարպետ, International Correspondence Chess Master? և նամակագրությամբ շախմատային խաղի տղամարդկանց միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2582
ՖԻԴԵ համար5004985
365chessKrishnan_Sasikiran
Chesstempo համար187884
ICCF համար187884
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 1998[2], Շախմատային օլիմպիադա 2000[2], Շախմատային օլիմպիադա 2002[2], Շախմատային օլիմպիադա 2004[2], Շախմատային օլիմպիադա 2006[2], Շախմատային օլիմպիադա 2008[2], Շախմատային օլիմպիադա 2010[2], Շախմատային օլիմպիադա 2012[2], Շախմատային օլիմպիադա 2014[2] և Շախմատային օլիմպիադա 2018
Պարգևներ և մրցանակներ
 Krishnan Sasikiran Վիքիպահեստում

Կրիշնան Սաշիկիրան (հունվարի 7, 1981(1981-01-07), Չեննայ, Հնդկաստան), հնդիկ շախմատիստ, գրոսմայստեր։

Շախմատային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշիկիրանը ծնվել է Չեննայում։ Առաջին անգամ հաղթանակ է տարել Հնդկաստանի շախմատի առաջնությունում 1999 թվականին, ինչպես նաև 2002, 2003 և 2013 թվականներին միևնույն առաջնությունում։ 1999 թվականին նա նաև հաղթել է Ասիական Կրտսեր Շախմատի Առաջնությունում, որը տեղի է ունեցել Վիետնամի Վունգտաու քաղաքում[3]։ 2000 թվականին Սաշիկիրանը համալրում է իր գրոսմայստերի տիտղոսը «Համագործակցություն» առաջնության ժամանակ։ 2001 թվականին նա հաղթում է հեղինակավոր «Հասթինգս» շախմատի միջազգային մրցաշարում։ 2003 թվականին նա հաղթում է չորրորդ Ասիական Անհատական առաջնությունում, ինչպես նաև նվաճում է «Պոլիտիկեն գավաթ» Կոպենհագենում[4]։ 2005 թվականին, Կոպենհագենում տեղի ունեցած մրցաշարում Սաշիկիրանը խաղում է ոչ-ոքի Ջեն Թիմանի հետ։ 2006 թվականին նա շահում է ոսկե մեդալ «Ասիական Խաղեր» թիմային մրցաշարում։ Թամիլ Նադուի կառավարությունը նրան շնորհում է Rs 20 Lacs-ի կտրոն՝ որպես իր հաջողությունների գնահատական։ 2002 թվականին նրան նաև շնորհվել է «Արջունա» պարգև։ 2007 թվականի հունվարին ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Սաշիկիրանը աշխարհում դասվեց 21 թվի ներքո՝ 2700-ի Էլո վարկանիշով[5]։ Նա դարձավ Հնդկաստանի 2-րդ շախմատիստը, որը հասավ 2700-ի Էլո վարկանիշի[6]։

2008 թվականի դեկտեմբերին նա հաղթում է Պամպլոնա քաղաքի միջազգային շախմատի մրցարշավը՝ (16-րդ կարգի իրադարձություն՝ 2640-ից բարձր միջին Էլոյով)։

2011 թվականին նա շահեց Ասիական Բլից շախմատի առաջնությունը Մաշհադում։ Նույն տարվա հոկտեմբերին «Կորսիկայի վարպետներ» մրցարշավում նա հասավ կիսաեզրափակիչ փուլ՝ վերջնական հաղթանակը զիջելով Անանդին[7][8]։

2014 թվականին Թրոմսյոի շախմատի օլիմպիադայում 3-րդ խաղատախտակի վրա խաղալով, 10 հնարավորից վաստակելով 7,5 միավոր, օգնեց Հնդկաստանի հավաքականին նվաճել բրոնզե մեդալ[9]։ Սաշիկիրանը 3-րդ խաղատախտակի վրա նվաճել է նաև անհատական արծաթե մեդալ[[10]:

Հեռակա շախմատ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշնան Սաշիկիրանը հաջողակ շախմատիստ է նաև հեռակա (առցանց, էլ-փոստով) խաղերում։ 2015 թվականին նա ստացել է Միջազգային վարպետի, իսկ 2016 թվականին՝ Ավագ միջազգային վարպետի կոչում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիշնան Սաշիկիրանը կրթություն է ստացել Նանգանալլուրի Ժամանակակից միջնակարգ դպրոցում։

Ամուսնացած է Ռադիկայի հետ և ունի մեկ դուստր։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[11][12]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1996 2275 2335 2335 2275
1997 2375 2430 2430 2375
1998 2470 2470 2470 2470
1999 2525 2536 2536 2525
2000 2514 2573 2594 2594 2514
2001 2601 2611 2589 2569 2611 2569
2002 2569 2633 2650 2670 2670 2569
2003 2664 2658 2654 2679 2679 2654
2004 2654 2659 2666 2668 2668 2654
2005 2657 2642 2652 2663 2663 2642
2006 2670 2692 2675 2675 2692 2670
2007 2700 2690 2676 2661 2700 2661
2008 2677 2679 2684 2694 2694 2677
2009 2711 2682 2669 2661 2664 2711 2661
2010 2653 2686 2690 2679 2681 2688 2690 2653
2011 2690 2682 2676 2681 2689 2689 2690 2676
2012 2700 2703 2720 2707 2707 2707 2680 2676 2676 2720 2676
2013 2676 2677 2677 2663 2669 2660 2660 2660 2660 2662 2666 2666 2677 2660
2014 2676 2676 2676 2680 2669 2669 2669 2669 2680 2682 2682 2682 2682 2669
2015 2682 2682 2682 2654 2642 2642 2640 2640 2639 2639 2638 2638 2682 2638
2016 2632 2632 2637 2643 2642 2639 2639 2658 2658 2654 2654 2661 2661 2632
2017 2661 2674 2674 2668 2669 2669 2688 2688 2676 2677 2677 2680 2688 2661
2018 2680 2671 2671 2662 2666 2666 2666 2671 2672 2672 2671 2673 2680 2662
2019 2678 2678 2678 2673 2673 2673 2675 2675 2675 2675 2660 2656 2678 2656
2020 2648 2648 2647 2647 2647 2647 2647 2647 2647 2647 2647 2647 2648 2647
2021 2647 2647 2647 2640 2650 2650 2640
2022 2650 2651 2635 2638 2636 2635 2651 2635
2023 2619 2604 2594 2595 2596 2619 2594
2024 2585 2578 2582 2581 2579 2585 2578


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FIDE Ratings and Statistics
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 OlimpBase
  3. Crowther, Mark (1999-11-08). "TWIC 261: Asian Junior Championships". The Week in Chess. Retrieved 17 January 2016.
  4. "Sasikiran and Timman win, Landa shines". ChessBase. 2005-04-28. Retrieved 22 March 2016.
  5. Topalov still tops the list, Anand four points behind, ChessBase.
  6. It's a dream come true for Sasikiran Արխիվացված 2007-01-04 Wayback Machine, The Hindu.
  7. Doggers, Peter (2011-10-31)."Anand wins Corsica Masters Knockout". ChessVibes.
  8. "15th Corsican Circuit – final Anand vs Mamedyarov on Monday". ChessBase. 2011-10-31. Retrieved 31 October 2011.
  9. Niklesh Kumar Jain (2014-08-29)."Their proudest moment in Chess Olympiad history". ChessBase. Retrieved 16 January 2016.
  10. https://www.fide.com/component/content/article/1-fide-news/8195-41st-chess-olympiad-china-and-russia-claim-gold.html "41st Chess Olympiad: China and Russia claim gold!"]. FIDE. 2014-08-15. Retrieved 12 September 2015.
  11. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  12. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրիշնան Սաշիկիրան» հոդվածին։