Վունգտաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վունգտաու
վիետ․՝ Vũng Tàu
ԵրկիրՎիետնամ Վիետնամ
Մակերես141,1 կմ²
Պաշտոնական լեզուվիետնամերեն
Բնակչություն240 000 մարդ (2005)
Ժամային գոտիUTC+7
Պաշտոնական կայքbariavungtau.gov.vn
Վունգտաու (Վիետնամ)##
Վունգտաու (Վիետնամ)

Վունգտաուն ,(վիետ․՝ Vũng Tàu) (Հանոյական ակցենտ Լսել vuŋ˧ˀ˥ taʊ̯˨˩, Հոշիմինի ակցենտ: Լսել vuŋ˧˩˧ taːw˨˩ ), քաղաք է Վիետնամի հարավային մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 240 հազար մարդ, տարածքը 140 կմ²։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը 1296 թվականին հայտնի էր նաև Թյամբո անունով։ 1658 թվականին Նգուեն Ֆուկ Թան իշխանը երկու հազարանոց զորքով գրավեց քաղաքը և տվեց Թամթհանգ անունը, իսկ շուրջը ձևավորվեց Ֆիոկտյոմի գավառը[1]։

1776 թվականին Վունգտաու թերակղզին հիշատակվեց վիետնամացի պատմաբան Լե Կյուի Դոնի «Առևտրի կառավարման մասին տարբեր նշումներ» տարեգրքում։ Նա գրել է, որ Վունգտաու ծովախորշը հետաքրքրում է բազմաթիվ ձկնորսների, շնորհիվ լեռներից իջնող գետերի[2]։

1775 թվականից ծովածոց սկսեցին մտնել Պորտուգալիայի և Ֆրանսիայի նավերը։ Եվրոպացիները տեղանքը անվանում էին միս Սեն-Ժակա։ Առևտրային նավերը գրավում էին ծովահեններին, և Զյա Լոնգ կայսրը իր կառավարման վերջում հրամայեց ափի պաշտպանության համար ամրոց կառուցել։ Ամրոցում հերթապահում էին երեք բանակներ։ Նրանց հրամանատարները՝ Ֆան Վան Ձին, Լե Վան Լոկը և Նգո Վան Հոցեն, 1822 թվականին կայսր Մին Մանգի կողմից Վունգտաու կղզում պարգևատրվեցին հողերով[2]։ Այդ հողերը դարձան առաջին գյուղերը՝ Տհանգնյատը, Տհանգնին, Տհանգտամը[2]։

1859 թվականի փետրվարի 10-ին ամրոցի պաշտպանները գնդակոծեցին 12 նավերից բաղկացած իսպանական նավատորմը ծովակալ Շառլ Ռիգո դը Ժենույի հրամանատարությամբ։ Վիետնամցիները պարտություն կրեցին, իսկ ֆրանսիացիների ճանապարհը բաց էր դեպի Հոշիմինի, որը նրանք գրավել էին մարտին։ Վունգտաուն կարևոր կետ դարձավ ծովի կողմից Հոշիմինիի պաշտպանության համար։ 1864 թվականին Վունգտաուն քաղաքը միացվեց Բարիա քաղաքին և հանձնվեց Հոշինիմայի կառավարությանը[1][2]։

1895 թվականին Կոհինհինայի գեներալ-նահանգապետը հանդես եկավ հրամանագրով Սեն-Ժակը դարձնել ինքնավար քաղաք-հանգստավայր, սակայն 1898 թվականին կրկին միացվեց Մեկ տարի անց սկսվեց Հոշիմինի - Բարիա - Վունգտաու ճանապարհների շինարարությունը։ Ընդհանուր առմամբ 1895-1890 թվականներին ֆրանսիացիները այդ տարածաշրջանում շատ բաներ արեցին զբոսաշրջության համար։ Կառուցեցին ճանապարհներ, հյուրանոցներ, էլեկտրակայաններ, ենթակառուցվածքներ[1]։ 1991 թվականի Վունգտաուն ստացավ քաղաքի կարգավիճակ և մտավ մարզի ենթակայության տակ։ 1999 թվականի սեպտեմբերի 16-ին վարչապետը ստորագրեց հրամանագիր №186/1999/QD-TTg Վունգտաու քաղաքը ստացավ երկրորդ կարգ[3]։ Առաջին կարգ տրվել է 2013 թվականի ապրիլի 23-ին վարչապետի հրամանագրով[4]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը կազմում է 450 հազար մարդ (2016)։ Տարածքը կազմում է 140 կմ²։ Գավառի վարչական կենտրոնը Բարիա-Վուգտաուն է։ Քաղաքում գտնվում է Վունգտաու օդանավակայանը։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը բաղկացած է 16 քաղաքային բլոկներից և մեկ Լոնգշոն գյուղից։

Անուն մակերես
(կմ²)
Բնակչություն
(անձ)
բնակավայր 1 1,37 23672
բնակավայր 2 2,93 23257
բնակավայր 3 0,9 28349
բնակավայր 4 0,82 26342
բնակավայր 5 3,9 23476
բնակավայր 7 1,63 40174
բնակավայր 8 2,46 24724
բնակավայր 9 3,22 21517
բնակավայր 10 3,7 24634
բնակավայր 11 10,7 29732
բնակավայր 12 34,3 31658
բնակավայր Տհանգնյատ 4,4 33126
բնակավայր Տհանգնի 2,7 27148
բնակավայր Տհանգտամ 2,5 25138
բնակավայր Րատզիա 3,2 25685
բնակավայր Նգուենանին 3,9 25674
գյուղ Լանգշոն 57 17153

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «GIỚI THIỆU THÀNH PHỐ VŨNG TÀU» (վիետնամերեն). vungtau.baria-vungtau.gov.vn. 2016 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Thành phố Vũng Tàu thời gian và những chặng đường» (վիետնամերեն). Официальный сайт. 2013 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  3. Правительство Вьетнама. 186/1999/QĐ-TTg (вьетн.) (16 сентября 1999)
  4. Правительство Вьетнама (1999 թ․ սեպտեմբերի 16). «186/1999/QĐ-TTg» (վիետնամերեն).
  5. «Города-побратимы Азербайджана». azerbaijans.com.
  6. Joko Nugroho (2012 թ․ նոյեմբերի 29). «Padang Kerja Sama dengan Kota Vung Tau» (ինդոնեզերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]