Պադանգ
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Պադանգ | |||||
| ինդոն.՝ Kota-Besar Padang[1][2] ինդոն.՝ Kotapraja Padang[2][3] ինդոն.՝ Kota Padang[4] | |||||
| |||||
| 0°57′20.02″S 100°21′38.02″E / 0.9555611°S 100.3605611°E | |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Sumatera Barat?[5][6][7][…] | ||||
| Ներքին բաժանում | Bungus Teluk Kabung?[8][4], Koto Tangah?[9][10], Kuranji?[11][10], Lubuk Begalung?[8][4], Lubuk Kilangan?[11][4], Nanggalo?[11][10], Padang Barat?[7][4], Padang Selatan?[7][4], Padang Timur?[7][4], Padang Utara?[8][4] և Pauh?[11][10] | ||||
| Հիմնադրված է | օգոստոսի 7, 1669 թ. | ||||
| Մակերես | 694 000 000 քառակուսի մետր | ||||
| ԲԾՄ | 3 մետր, 1853 մետր | ||||
| Բնակչություն | ▲909 040 մարդ (2020)[12] | ||||
| Ժամային գոտի | UTC+7 | ||||
| Փոստային դասիչ | 25000 | ||||
| Պաշտոնական կայք | padang.go.id | ||||
|
| |||||
Պադանգ[13] (ինդոն.՝ Padang), քաղաք-նավահանգիստ Ինդոնեզիայում։
Կղզու մեծությամբ երրորդ քաղաքն է, Արևմտյան Սումատրա նահանգի մայրաքաղաքը։ Պադանգը լաստանավային ծառայությամբ կապված է Ջակարտայի հետ և ունի միջազգային օդանավակայան։ Բնակչությունը կազմում է 757 600 բնակիչ։
Քաղաքում կան մի քանի համալսարաններ, որոնցից Անդալասի համալսարանը հիմնադրվել է 1955 թվականին և Ինդոնեզիայի ամենահին համալսարաններից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պադանգը եղել է խոշոր առևտրային կենտրոն սկսած 16-րդ դարից։ Քաղաքի վերահսկողությունը 1663 թվականին անցել է հոլանդացիներին, ապա երկու անգամ բրիտանացիներին. առաջին անգամ 1781-1784 թվականներին առաջին անգլո-հոլանդական պատերազմի ժամանակ, և կրկին 1795-1819 թվականներին՝ նապոլեոնյան պատերազմների ժամանակ։ Մինչև մոտ 1780 թվականը հիմնականում արտահանվել է ոսկի։ Ոսկու հանքավայրերը սպառելուց հետո սուրճը, աղը և տեքստիլն են դարձել արտահանման հիմնական արտադրանքը։
1797 թվականին ցունամին հարվածել է Պադանգին 5-10 մ ալիքի բարձրությամբ, որը տեղի է ունեցել 1797 թվականի Սումատրայի 8,5-8,7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո։ Երկրաշարժի հետևանքով քաղաքը զգալի վնասներ է կրել, զոհվել է 2 մարդ։ Ցունամին ափ է նետել Արաու գետում խարսխված նավերը, ներառյալ 200 տոննա կշռող նավեր։ 1833 թվականին մեկ այլ ցունամի է հարվածել Պադանգին` ալիքի 3-4 մետր բարձրությամբ[14]։
Ինդոնեզիայի կողմից անկախության հռչակման ժամանակ Պադանգն ունեցել է շուրջ 50,000 բնակիչ։ 1940-ական թվականներին հիմնականում արտահանվել են սուրճ և կոպրա։ Հետագա տարիներին քաղաքի բնակչության արագ աճը արդյունք էր ինչպես բնակչության բնական աճի, այնպես էլ երկրի այլ մարզերից բնակչության միգրացիայի։
2009 թվականի սեպտեմբերի 30-ին Պադանգի մեծ մասը ավերվել է երկրաշարժից, զոհվել է 313 մարդ[15][16][17][18]։
| Տարի | Բնակ. | ±% |
|---|---|---|
| 1819 | 8500 | — |
| 1874 | 25 000 | +194.1% |
| 1920 | 28 754 | +15.0% |
| 1930 | 40 744 | +41.7% |
| 1961 | 143 699 | +252.7% |
| 1971 | 350 277 | +143.8% |
| 1980 | 480 922 | +37.3% |
| 1990 | 631 263 | +31.3% |
| 2010 | 833 562 | +32.0% |
| 2013 | 876 678 | +5.2% |
| 2016 | 914 970 | +4.4% |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Պադանգը գտնվում է հասարակածային կլիմայական գոտում, Ինդոնեզիայի ամենախոնավ քաղաքներից մեկն է։ Տեղումները կազմում են տարեկան մոտ 4300 մմ։ Տարվա ամենաչոր ամիսը փետրվարն է` 250 մմ տեղումներով։ Տարվա ընթացքում ջերմաստիճանը գրեթե հաստատուն է և կազմում է մոտ 26 °C:
-
Առափնյա տարածք
-
Պադանգը Ինդոնեզիայի քարտեզին
| Պադանգի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Ռեկորդային բարձր °C (°F) | 33.9 (93) |
34.4 (93.9) |
33.9 (93) |
33.3 (91.9) |
33.9 (93) |
33.9 (93) |
33.3 (91.9) |
33.3 (91.9) |
32.8 (91) |
33.3 (91.9) |
32.8 (91) |
32.8 (91) |
34.4 (93.9) |
| Միջին բարձր °C (°F) | 30.6 (87.1) |
31.7 (89.1) |
31.7 (89.1) |
31.7 (89.1) |
32.2 (90) |
32.2 (90) |
31.7 (89.1) |
32.2 (90) |
32.2 (90) |
31.7 (89.1) |
31.1 (88) |
30.6 (87.1) |
31.6 (88.9) |
| Միջին օրական °C (°F) | 27.0 (80.6) |
27.0 (80.6) |
27.0 (80.6) |
27.2 (81) |
27.5 (81.5) |
27.0 (80.6) |
25.0 (77) |
25.0 (77) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.7 (80.1) |
26.6 (79.9) |
| Միջին ցածր °C (°F) | 23.3 (73.9) |
24.4 (75.9) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.3 (73.9) |
23.3 (73.9) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.9 (75) |
23.8 (74.8) |
| Ռեկորդային ցածր °C (°F) | 21.1 (70) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.7 (71.1) |
21.7 (71.1) |
20.0 (68) |
21.1 (70) |
20.6 (69.1) |
21.1 (70) |
21.1 (70) |
21.1 (70) |
21.1 (70) |
20.0 (68) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 351 (13.82) |
259 (10.2) |
307 (12.09) |
363 (14.29) |
315 (12.4) |
307 (12.09) |
277 (10.91) |
348 (13.7) |
352 (13.86) |
495 (19.49) |
518 (20.39) |
480 (18.9) |
4172 (164,25) |
| Միջին ամսական արևային ժամ | 175 | 181 | 175 | 188 | 200 | 206 | 200 | 186 | 136 | 135 | 167 | 167 | 2116 |
| Աղբյուր #1: Կենսակլիմայական դասակարգման համաշխարհային համակարգ[19] | |||||||||||||
| Աղբյուր #2: Գերմանական եղանակի ծառայություն (1961–1990)[20] | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Pasal 1 // Undang-undang pembentukan Kota-Kota-Besar di Propinsi Sumatera Tengah — 1956.
- ↑ 2,0 2,1 Pasal 73 ayat (2) // Undang-undang tentang Pokok Pemerintahan Daerah 1956 — 1957.
- ↑ Pasal 1 ayat (1) a // Undang-undang tentang pembentukan Daerah Swatantra Tingkat I Sumatera Barat, Jambi dan Riau — 1958.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 25.
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ Indonesian Minister of Home Affairs Decree 100.1.1-6117 Of 2022 — P. 670.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 668.
- ↑ 8,0 8,1 8,2 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 669.
- ↑ Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 671.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 2. Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan Per Provinsi, Kabupaten/Kota dan Kecamatan Seluruh Indonesia // Peraturan Menteri Dalam Negeri Nomor 6 Tahun 2008 tentang Kode dan Data Wilayah Administrasi Pemerintahan (ինդոն.) — P. 26.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Indonesian Minister of Home Affairs Decree 300.2.2-2138 of 2025 — P. 670.
- ↑ 2020 Indonesian census
- ↑ Geograficheskiĭ ėnt︠s︡iklopedicheskiĭ slovarʹ : geograficheskie nazvanii︠a︡ (Izd. 2., dop ed.). Moskva: Սովետսկայա էնցիկլոպեդիա. 1989. էջ 361. ISBN 5-85270-057-6. OCLC 24376168.
- ↑ Natawidjaja, D. H.; K. Sieh, M. Chlieh, J. Galetzka, B. W. Suwargadi, H. Cheng, R. L. Edwards, J.-P. Avouac, and S. N. Ward Source parameters of the great Sumatran megathrust earthquakes of 1797 and 1833 inferred from coral microatolls(անգլ.) // Journal Of Geophysical Research : journal. — 2006. — Т. 111. — № B06403. — С. B06403. — — Архивировано из первоисточника 22 փետրվարի 2012.
- ↑ «Lenta.ru: Последний день Паданга». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Telly Nathalia (2009 թ․ սեպտեմբերի 30). «Indonesian quake toll at 100-200: disaster agency». Reuters. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Indonesia quake deaths pass 700». BBC. 2009 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ B Kunto Wibisono (2009 թ․ հոկտեմբերի 14). «Number of fatalities in W Sumatra quake now 1,115». ANTARA News. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 28-ին.
- ↑ «Indonesia–Padang». Centro de Investigaciones Fitosociológicas. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Station 96163: Mia Padang». Global station data 1961–1990—Sunshine Duration. Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք

Վիքիճամփորդն ունի Padangին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ 
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադանգ» հոդվածին։ Թեմատիկ կայքերԲառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն
