Լայոշ Պորտիշ
| Լայոշ Պորտիշ | |
|---|---|
| հունգ.՝ Lajos Portisch | |
Լայոշ Պորտիշը 2005 թվականին | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 4, 1937 (89 տարեկան) |
| Ծննդավայր | Զալաեգերսեգ, |
| Կոչում | Գրոսմայստեր (1961) Միջազգային վարպետ (1958) |
| Ներկայիս վարկանիշ | 2467 |
| ՖԻԴԵ համար | 700037 |
| 365chess | Lajos_Portisch |
| Chesstempo համար | 167240 |
| ICCF համար | 167240 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1956[1], Շախմատային օլիմպիադա 1958[1], Շախմատային օլիմպիադա 1960[1], Շախմատային օլիմպիադա 1962[1], Շախմատային օլիմպիադա 1964[1], Շախմատային օլիմպիադա 1966[1], Շախմատային օլիմպիադա 1968[1], Շախմատային օլիմպիադա 1970[1], Շախմատային օլիմպիադա 1972[1], Շախմատային օլիմպիադա 1974[1], Շախմատային օլիմպիադա 1978[1], Շախմատային օլիմպիադա 1980[1], Շախմատային օլիմպիադա 1982[1], Շախմատային օլիմպիադա 1984[1], Շախմատային օլիմպիադա 1986[1], Շախմատային օլիմպիադա 1988[1], Շախմատային օլիմպիադա 1992[1], Շախմատային օլիմպիադա 1994[1], Շախմատային օլիմպիադա 1996[1] և Շախմատային օլիմպիադա 2000[1] |
| Պարգևներ և մրցանակներ | |
Լայոշ Պորտիշ (հունգ.՝ Lajos Portisch, ապրիլի 4, 1937, Զալաեգերսեգ, Հունգարիա), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1961)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատ խաղալ սովորել է 12 տարեկանում՝ այդ տարիքից անընդհատ բարելավելով իր հմտությունները։ 1955 թվականին մասնակցել է Անտվերպենում կայացած պատանիների աշխարհի առաջնությանը և զբաղեցրել 4-րդ տեղը։ 1958 թվականին Պորտիշը դարձել է միջազգային վարպետ։
1958-1981 թվականներին 9 անգամ հաղթել է Հունգարիայի առաջնությունում։ 1961 թվականից գրոսմայստեր է։ 1956-2000 թվականներին Հունգարիան ներկայացրել է շախմատի համաշխարհային օլիմպիադաներում[3] և սահմանել է բազմաթիվ ռեկորդներ. օլիմպիադաներին նա մասնակցել է 20 անգամ, խաղացել 260 պարտիա, վաստակել 176½ միավոր։
1978 թվականի օլիմպիադայում Հունգարիայի հավաքականը (1-ին խաղատախտակ՝ Լ. Պորտիշ) աննախադեպ մարզական սխրանք գործեց՝ առաջ անցնելով ԽՍՀՄ հավաքականից և զբաղեցնելով 1-ին տեղը։
Պորտիշը աշխարհի չեմպիոններին հաղթողների Միխայիլ Չիգորինի անվան խորհրդանշական ակումբի անդամ է։ Նա երեք անգամ հաղթել է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանին (Զագրեբ, 1965, Սանտա Մոնիկա, 1966, Մոսկվա, 1967), և մեկ անգամ՝ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին (Թիլբուրգ, 1982)։
Խիստ դիրքային ոճի և տեսական խոր գիտելիքների համար Պորտիշին տվել էին «հունգարական Բոտվիննիկ» մականունը։
Պորտիշը Հունգարիայում 2004 թվականին արժանացել է մարզական ամենաբարձր մրցանակին և դարձել Ազգի մարզիկ[4]։
Հիմնական մարզական արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Մրցաշար | Արդյունք | Տեղ |
|---|---|---|---|
| 1958 | Հունգարիայի 13-րդ առաջնություն | 11 18-ից | 1 |
| 1958 | Հունգարիայի 14-րդ առաջնություն | 11 17-ից | 1-3 |
| 1959 | Հունգարիայի 15-րդ առաջնություն | 13,5 18-ից | 1-3 |
| 1960 | Մադրիդ, փնջային մրցաշար | 10,5 15-ից | 1-4 |
| 1961 | Հունգարիայի 16-րդ առաջնություն | 13,5 17-ից | 1-2 |
| 1962 | Սարաևո | 8 11-ից | 1-2 |
| 1963 | Սարաևո | 7 11-ից | 1 |
| 1963 | Հալլե, փնջային մրցաշար | 14 19-ից | 1 |
| 1963 | Ամստերդամ | 6 9-ից | 1 |
| 1964 | Հունգարիայի 19-րդ առաջնություն | 14,5 17-ից | 1 |
| 1965 | Բևերվեյկ | 10,5 15-ից | 1 |
| 1967 | Հալլե, փնջային մրցաշար | 15,5 19-ից | 1 |
| 1967 | Ամստերդամ | 8 11-ից | 1 |
| 1968 | Սկոպիե-Օհրիդ | 14,5 19-ից | 1 |
| 1969 | Մոնտե Կառլո | 8 11-ից | 1-2 |
| 1969 | Ամստերդամ | 11,5 15-ից | 1 |
| 1969/1970 | Հաստինգս | 7 9-ից | 1 |
| 1970/1971 | Հաստինգս | 6 9-ից | 1 |
| 1971 | Հունգարիայի 27-րդ առաջնություն | 11 16-ից | 1 |
| 1972 | Վեյկ ան Զեյ | 10,5 15-ից | 1 |
| 1972 | Լաս Պալմաս | 12 15-ից | 1 |
| 1972 | Սան Անտոնիո | 10,5 15-ից | 1-3 |
| 1973 | Լյուբլյանա-Պորտորոժ | 12,5 17-ից | 1 |
| 1973 | Պետրոպոլիս, միջփնջային մրցաշար | 11,5 17-ից | 2-4 |
| 1975 | Վեյկ ան Զեյ | 10,5 15-ից | 1 |
| 1975 | Միլան | 7 11-ից | 1 |
| 1975 | Հունգարիայի 31-րդ առաջնություն | 12,5 18-ից | 1 |
| 1976 | Բիլ, միջփնջային մրցաշար | 12 19-ից | 2-4 |
| 1978 | Վեյկ ան Զեյ | 8 11-ից | 1 |
| 1978 | Թիլբուրգ | 7 11-ից | 1 |
| 1979 | Ռիո դե Ժանեյրո, միջփնջային մրցաշար | 11,5 17-ից | 1-3 |
| 1981 | Հունգարիայի 37-րդ առաջնություն | 1 | |
| 1982 | Տոլուկա, միջփնջային մրցաշար | 8,5 13-ից | 1-2 |
| 1984/85 | Ռեջո նել Էմիլիա | 7,5 11-ից | 1 |
| 1985 | Պորտորոժ-Լյուբլյանա | 7 11-ից | 1-3 |
| 1986 | Սարաևո | 7,5 12-ից | 1-3 |
Մրցախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Քաղաք | Մրցակից | + | − | = | Արդյունք |
|---|---|---|---|---|---|---|
| 1965 | Բլեդ | Միխայիլ Տալ (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 1 | 4 | 3 | 2,5:5,5 |
| 1968 | Պորեչ | Բենտ Լարսեն (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 2 | 3 | 5 | 4,5:5,5 |
| 1974 | Պալմա դե Մալյորկա | Տիգրան Պետրոսյան (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 2 | 3 | 8 | 6:7 |
| 1975 | Միլան | Անատոլի Կարպով | 0 | 1 | 5 | 2,5:3,5 |
| 1977 | Ռոտերդամ | Բենտ Լարսեն (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 5 | 2 | 3 | 6,5:3,5 |
| 1977 | Ժնև | Բորիս Սպասկի (հավակնորդների կիսաեզրափակիչ մրցախաղ) | 2 | 4 | 9 | 6,5:8,5 |
| 1980 | Խալապա | Բորիս Սպասկի (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 1 | 1 | 12 | 7:7 |
| 1980 | Աբանո Տերմե | Ռոբերտ Հյուբներ (հավակնորդների կիսաեզրափակիչ մրցախաղ) | 0 | 2 | 9 | 4,5:6,5 |
| 1983 | Բադ Կիսինգեն | Վիկտոր Կորչնոյ (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 1 | 4 | 4 | 3:6 |
| 1988 | Սենտ Ջոն | Ռաֆայել Վահանյան (հավակնորդների 1/8 եզրափակիչ մրցախաղ) | 1 | 0 | 5 | 3,5:2,5 |
| 1989 | Անտվերպեն | Յան Թիման (հավակնորդների քառորդ եզրափակիչ մրցախաղ) | 1 | 2 | 3 | 2,5:3,5 |
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 OlimpBase
- ↑ https://web.archive.org/web/20150701182042/https://hunonchess.com/budapest-diszpolgara-lett-portisch-lajos/
- ↑ OlimpBase :: Men ' s Chess Olympiads :: Lajos Portisch
- ↑ «Լայոշ Պորտիշը դարձել է Ազգի մարզիկ». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хайтун Й. Гроссмейстер Портиш. Москва : Физкультура и спорт, 1977. 221 с (Выдающиеся шахматисты мира)
- Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 312—313. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լայոշ Պորտիշի անձնական քարտը FIDE-ի կայքում (անգլ.)
- Լայոշ Պորտիշի անձնական քարտը 365chess.com կայքում (անգլ.)
- Շախմատային պարտիաներ «ChessGames» կայքում (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայոշ Պորտիշ» հոդվածին։ |
| ||||||||||||