Յուդիթ Պոլգար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յուդիթ Պոլգար
Polgár Judit
Judit Polgar.jpg
Յուդիթ Պոլգար 2008 թ.
Պետություն(ներ)Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 23, 1976(1976-07-23)[1][2] (43 տարեկան)
ԾննդավայրԲուդապեշտ
ԿոչումԳրոսմայստեր (1991)
Միջազգային վարպետ (1988)
Առավելագույն վարկանիշ2735 (հունիս 2005)
Ներկայիս վարկանիշ2675 (հոկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար700070
365chessJudit_Polgar
Chesstempo համար166122
ICCF համար166122
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1994, Շախմատային օլիմպիադա 1996, Շախմատային օլիմպիադա 2000, Շախմատային օլիմպիադա 2002, Շախմատային օլիմպիադա 2008, Շախմատային օլիմպիադա 2010, Շախմատային օլիմպիադա 2012 և Շախմատային օլիմպիադա 2014
Պարգևներ և մրցանակներՇախմատային Օսկար
polgarjudit.com
Judit Polgár Վիքիպահեստում

Յուդիթ Պոլգար (հունգ՝ Polgár Judit. ծնվ.՝ հուլիսի 23, 1976 թ. Բուդապեշտ) հունգարացի շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), Գինեսի գրքի ռեկորդակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուդիթ Պոլգարը ծնվել է Բուդապեշտում՝ հրեական ընտանիքում։ Ընտանիքի երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Յուդիտ քույրերը ստացել են տնային կրթություն։ Երեխաների կրթությամբ զբաղվել է մայրը՝ Կլարա Պոլգարը, ծննդյամբ Ալտբերգեր, ծնվ. 1946 թ.: Կլարան ծնվել է Վիլոկ գյուղում (այժմ Ուկրաինայի Անդրկարպատյան մարզ), Ուժգորոդի համալսարանի շրջանավարտ[3][4]։ Մանկուց երեխաներին շախմատ խաղալ սովորեցնում էր հայրը՝ Լասլո Պոլգարը, որը հոգեբան և մանկավարժ էր։ Մեծ քույրերը նույնպես դարձել են ուժեղ շախմատիստուհիներ՝ Ժուժա Պոլգարը միջազգային գրոսմայստեր է ԱՄՆ-ում, իսկ Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի) միջազգային վարպետ է Իսրայելում։ Սակայն ամենամեծ հաջողությունների հասավ կրտսեր քույրը՝ Յուդիթ Պոլգարը։

Գրոսմայստերի կոչում Պոլգարը ստացել է 15 տարեկան, 4 ամսական և 28 օրական հասակում[5]։ Յուդիթը դարձել է ամենաերիտասարդ գրոսմայստերը՝ անցնելով Ռոբերտ Ֆիշերի նվաճումները։

Իր շախմատային կարիերայի սկզբից Յուդիթ Պոլգարը, ի տարբերություն մեծ քույրերի, խաղում էր գրեթե միայն տղամարդկանց մրցաշարերում։ Նա դարձավ Վերա Մենչիկի հետևորդը։ Սակայն ոչ մի կնոջ չի հաջողվել հասնել այդպիսի առաջադիմության տղամարդկանց դեմ պայքարում։ 90-ական թվականների սկզբում նա հավասարը հավասարի պես մարտնչում էր աշխարհի առաջատար գրոսմայստերների հետ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]