Գեզա Մարոցի
| Գեզա Մարոցի | |
|---|---|
| հունգ.՝ Maróczy Géza | |
![]() | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | մարտի 3, 1870[1] |
| Ծննդավայր | Սեգեդ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1] |
| Մահվան ամսաթիվ | մայիսի 29, 1951 (81 տարեկան) |
| Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1] |
| Կոչում | գրոսմայստեր |
| 365chess | Geza_Maroczy |
| Chesstempo համար | 242841 |
| ICCF համար | 242841 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1927[2], Շախմատային օլիմպիադա 1930[2], Շախմատային օլիմպիադա 1933[2], Ոչ պաշտոնական Շախմատային օլիմպիադա և Liverpool 1923 chess tournament? |
Գեզա Մարոցի (հունգ.՝ Maróczy Géza, մարտի 3, 1870[1], Սեգեդ, Հունգարիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[1] - մայիսի 29, 1951, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[1]), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1950), եղել է 20-րդ դարի առաջին տասնամյակի աշխարհ ուժեղագույն շախմատիստներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթությամբ եղել է մաթեմատիկոս և տեխնոլոգ։ Նա երկար ժամանակ աշխատել է որպես ինժեներ։ Շախմատ խաղալ սովորել է 15 տարեկանում, մարզվել է Բուդապեշտի լավագույն շախմատիստների հետ։
Վարպետի կոչում ստացել է 1895 թվականին Հասթինգսում կայացած լրացուցիչ մրցաշարում։ Այդ ժամանակից մինչև 1908 թվականը նա պարբերաբար մասնակցել է գրեթե բոլոր խոշոր մրցաշարերին՝ բացառությամբ 1903 թվականի Վիեննայի մրցաշարին, եղել է անընդմեջ հաղթողներից մեկը։ Գեզա Մարոցիի հաջողությունները զարմացրել են նրա ժամանակակիցներին. 1896 թվականի Նյուրնբերգում կայացած շախմատային գերհամարաշարում նա երկրորդն էր Էմանուել Լասկերից հետո։
Առաջին մրցանակը ստացել է Մոնտե Կառլոյում (1902), այնուհետև՝ Օստենդեում (1905), Բարմենում (1908), Վիեննայում (1908)։
20-րդ դարի սկզբին Գեզա Մարոցին համարվել է աշխարի երեք ուժեղագույն շախմատիստներից մեկը, ինչը հաստատեցին Մոնտե Կառլոյի 1902-1904 թվականների սուպերմրցաշարերը, որոնցից երկուսում նա դարձել է հաղթող, իսկ մյուսում երկրորդը՝ Տարաշից հետո։
Հունգարական Խորհրդային Հանրապետության (1917-1919) տարիներին Մարոցին եղել է կրթության նախարարության գլխավոր աուդիտոր։ Սակայն կոմունիստական կառավարության անկումից հետո շախմատիստը մնացել է անգործ և վատթարավել է նրա ֆինանսական վիճակը։ Կամա թե ակամա նա 1920 թվականին ստիպված վերադառձել է իր նախկին մասնագիտությանը։
Մարոչին հիմնականում հայտնի էր որպես պաշտպանական շախմատիստ։ 1920-ականների մրցաշարերից մեկում նա ոչ-ոքի է խաղացել բոլոր պարտիաները, որոնք առիթ են հանդիսացել խոսելու շախմատի «ոչ-ոքի մահվան» մասին։

Մարոցին եղել է Մաքս Էյվեի, Վերա Մենչիկի մարզիչը, Պոլ Մորֆիի ստեղծագործության մասին գրքի հեղինակն է։
Մարոցին կյանքից հեռացել է 1951 թվականի մայիսի 29-ին Բուդապեշտում։ Մահից մեկ տարի առաջ՝ 1950 թվականին ՖԻԴԵ-ն նրան շնորհել է գրոսմայստերի կոչում[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Deutsche Nationalbibliothek Record #108984303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- 1 2 3 OlimpBase
- ↑ «ГЕЗА МАРОЦИ». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Walter Arpad Földeak: Géza Maróczy, Leben und Lehren. Verlag de Gruyter, Berlin 1971.
- Флориан Тибор. Первый гроссмейстер Венгрии. // «64 — Шахматное обозрение». — 1982. — № 9. — С. 21—23.
- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 232. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեզա Մարոցի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
