Պետեր Լեկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետեր Լեկո
Lékó Péter
PeterLeko13a.jpg
Պետություն(ներ) Հունգարիա Հունգարիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 8, 1979(1979-09-08) (39 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Սուբոտիցա, Հարավսլավիա
Կոչում Գրոսմայստեր (1994)
Միջազգային վարպետ (1992)
Առավելագույն վարկանիշ 2763 (2015 ապրիլ)
Ներկայիս վարկանիշ 2690 (հոկտեմբեր, 2018)
ՖԻԴԵ համար 703303
365chess Peter_Leko
Chesstempo համար 118619
ICCF համար 118619
lekochess.com
Péter Lékó Վիքիպահեստում
Պետեր Լեկոն 1992 թվականին

Պետեր Լեկո (հունգ.՝ Lékó Péter, ծնվել է սեպտեմբերի 8, 1979, Սուբոտիցա, Հարավսլավիա), հունգարացի շախմատիստ, գրոսմայստեր (1994

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

14 տարեկանում արժանացել է գրոսմայստերի կոչմանը։ Այդ ժամանակ եղել է ամենաերիտասարդ գրոսմայստերը։ 1999 թվականից Պետեր Լեկոն համարվում է աշխարհի լավագույն տասը շախմատիստներից մեկը։ Նրա խաղաոճն է՝ հուսալի, առանց ռիսկի խաղ. դա է պատճառը, որ նա հաճախ խաղում է ոչ-ոքի։ Դրա հետ մեկտեղ շատ հաջող խաղում է պաշտպանողական խաղեր։ 2007 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը, որտեղ գրավել է չորրորդ հորիզոնականը։ 2002 թվականին Լեկոն հաղթել է Դորտմունդի մրցաշարում, որն էլ նրան իրավունք է տվել, ըստ Պրահայի համաձայնագրի, խաղալ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար՝ Վլադիմիր Կրամնիկի հետ։ Այս հանդիպումը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 18Շվեյցարիայի Բրիսսագո քաղաքում։ Կայացել է 14 պարտիա, որոնք ավարտվել են 7։7 հաշվով։ Շախմատի փառատոնի ընթացքում, որը տեղի է ունեցել Գերմանիայի Մայնց քաղաքում, Լեկոն հաղթել է 8 հանդիպումներում, որից հետո ճանաչվել է Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին չեմպիոն։

Հայ գրոսմայստեր, Հայաստանի տղամարդկանց հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանի դստեր՝ Սոֆյայի ամուսինն է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 - առաջին տեղ Վեյկ Ան Զեյում
  • 2004 - երկրորդ տեղ Լինարեսի մրցաշարում
  • 2004 - երկրորդ տեղ Վեյկ Ան Զեյում
  • 2003 - երկրորդ տեղ Մոնակոյի մրցաշարում
  • 2003 - առաջին տեղ Լինարեսի մրցաշարում
  • 2002 - առաջին տեղ Դորտմունդի մրցաշարում
  • 2002 - երկրորդ տեղ Էսսենի մրցաշարում
  • 2002 - երրորդ տեղ Մոնակոյի մրցաշարում
  • 2002 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում (Դուբայ)
  • 2001 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում. Նորդխորնե (Գերմանիա)
  • 2001 - երրորդ տեղ Դորտմունդի մրցաշարում
  • 2001 - հաղթել է Մայքլ Ադամսին Ֆիշերի շախմատում. Մայնց (Գերմանիա)
  • 2000 - մրցախղում հաղթել է Ալեքսանդր Խալիֆմանին (Բուդապեշտ)
  • 1999 - առաջին տեղ Դորտմունդի մրցաշարում
  • 1999 - առաջին տեղ արագ շախմատի մրցաշարում (Բորդո)
  • 1998 - երկրորդ տեղ Թիլբուրգի մրցաշարում
  • 1996 - մինչև 16 տարեկան երիտասարդների աշխարհի չեմպիոն
  • 1995 - երրորդ տեղ Դորտմունդի մրցաշարում
  • 1994 - միջազգային գրոսմայստեր
  • 1992 - միջազգային վարպետ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]