Վլադիմիր Կրամնիկ
| Վլադիմիր Կրամնիկ | |
|---|---|
| Владимир Борисович Крамник | |
Վլադիմիր Կրամնիկը 2005 թ. | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունիսի 25, 1975[1][2][3] (51 տարեկան) |
| Ծննդավայր | Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
| Կոչում | Գրոսմայստեր (2002) |
| Առավելագույն վարկանիշ | 2811 (հունվար, 2002) |
| Ներկայիս վարկանիշ | 2753 |
| ՖԻԴԵ համար | 4101588 |
| 365chess | Vladimir_Kramnik |
| Chesstempo համար | 110460 |
| ICCF համար | 110460 |
| Մասնակցել է | Շախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 1992[4], Շախմատային օլիմպիադա 1994[4], Շախմատային օլիմպիադա 1996[4], Շախմատային օլիմպիադա 2006[4], Շախմատային օլիմպիադա 2008[4], Շախմատային օլիմպիադա 2010[4], Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016 և Շախմատային օլիմպիադա 2018 |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Պաշտոնական կայք | |
| Վլադիմիր Կրամնիկ Վիքիքաղվածքում | |
Վլադիմիր Բորիսոիվիչ Կրամնիկ (ռուս.՝ Владимир Борисович Крамник, հունիսի 25, 1975[1][2][3], Տուապսե, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թվականների աշխարհի չեմպիոն (ՊՇԱ վարկածով), ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն (2006-2007), Աշխարհի գավաթակիր (2013)։ Ռուսաստանի հավաքականի կազմում Համաշխարհային շախմատային օլիմպիադայի եռակի հաղթող (1992, 1994, 1996), Եվրոպայի (1992) և աշխարհի (2013) թիմային առաջնության հաղթող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]11 տարեկանում ընդունվել է Բոտվիննիկի շախմատային դպրոց։
1991-ին դարձել է միջազգային գրոսմայստեր։ Եղել է մինչև 16 և 18 տարեկան պատանիների աշխարհի չեմպիոն։ Աշխարհի առաջնության հավակնորդների մրցության մասնակից է (1993 թվականից)։ Հաղթել է մի շարք միջազգային խոշոր մրցաշարերում և հանդիպումներում։
2000 թվականին Կրամնիկը ՊՇԱ վարկածով դարձել է աշխարհի չեմպիոն՝ Լոնդոնում հաղթելով Գարի Կասպարովին։ 2004 թվականին պաշտպանել է տիտղոսը Պետեր Լեկոյի հետ խաղում։ 2006 թվականին միավորիչ խաղում հաղթել է ՖԻԴԵ վարկածով չեմպիոն Վեսելին Տոպալովին՝ նվաճելով ՊՇԱ վարկածով աշխարհի չեմպիոնի («դասական շախմատից») և ՖԻԴԵ աշխարհի չեմպիոնի տիտղոսները՝ դառնալով շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոնը։ 2007 թվականին կորցրել է չեմպիոնական տիտղոսը Մեխիկոյի առաջնության ժամանակ՝ պարտվելով Վիշի Անանդին։ 2008 թվականին Բոննում Անանդին պարտվել է աշխարհի առաջնության հանդիպումը։
2011 թվականի մայիսին Կազանում Վլադիմիր Կրամնիկը շախմատի աշխարհի չեմպիոնական տիտղոսի համար մրցաշարի մասնակիցներից էր։ Մրցաշարի 1/4-ում «դասական շախմատի» համառ մրցապայքարում Կրամնիկը հաղթեց Թեյմուր Ռաջաբովին, սակայն կիսաեզրափակչու տանուլ տվեց խաղը մեկ այլ ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկին։
2013 թվականին Կրամնիկը Մագնուս Կարլսենի հետ բաժանեց 1—2-րդ տեղերը հավակնորդների մրցաշարում, սակայն լրացուցիչ արդյունքներով (հաղթանակների քանակ) բաց թողեց խաղարկելու աշխարհի չեմպիոնական տիտղոսը Անանդի հետ[5]։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 Franett M. J. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 5 6 7 8 OlimpBase
- ↑ Драма Крамника // Газета.ру, 2.04.2013
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В. Крамник, Я. Дамский: Прорыв. — Москва: Наука. Интерпериодика, 2000. ISBN 5-7846-0032-X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kramnik — Official website Արխիվացված 2011-01-30 Wayback Machine (անգլ.)
- Վլադիմիր Բորիսի Կրամնիկ
- Կրամնիկի երկրպագուների խումբ
- Известия: «Շախմատը և երաժշտությունը փոխկապակցված են»
| Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կրամնիկ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կրամնիկ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||
| Շախմատի աշխարհի չեմպիոններ | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||
