Շախմատի աշխարհի առաջնություն 1963
Գործող չեմպիոն | Հավակնորդ |
Միխայիլ Բոտվիննիկ | Տիգրան Պետրոսյան |
9½ | 12½ |
Ծննդյան տարեթիվ օգոստոսի 17, 1911 |
Ծննդյան տարեթիվ հունիսի 17, 1929 |
1961 թվականի շախմատի աշխարհի առաջնության հաղթող | 1962 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարի հաղթող |
1963 թվականի մարտի 23-ից մայիսի 20-ը Մոսկվայում կայացել է շախմատի աշխարհի XXV առաջնության մրցախաղը աշխարհի չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի և հավակնորդների մրցաշարի հաղթող Տիգրան Պետրոսյանի միջև։
Խաղի կանոնոկարգը․ 24 պարտիայից ավելի շատ միավոր վաստակած շախմատիստը դառնում է չեմպիոն, 12։ 12 հաշվի դեպքում գործող չեմպիոնը պահպանում է տիտղոսը։ Գլխավոր մրցավարը եղել է Գիդեոն Շտալբերգը (Շվեդիա)։
Պետրոսյանը 12½:9½ հաշվով հաղթել է և դարձել աշխարհի 9-րդ չեմպիոն[1]։ 1959 թվականին Շախմատի միջազգային ֆեդերացիան վերացրել է պարտվող չեմպիոնի ռևանշի իրավունքը (սկսած 1963 թվականից, քանի որ որոշումն ընդունվել էր արդեն աշխարհի առաջնության մրցումների հերթական փուլի ժամանակ և չէր տարածվում ընթացիկ եռամյակի վրա), և Պետրոսյանի հետ հանդիպումը Բոտվիննիկի վերջին ելույթն էր շախմատային թագի համար պայքարում։ 1965 թվականի հավակնորդների մրցաշարից Բոտվիննիկը հրաժարվել է։
Խաղի աղյուսակ
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Մասնակիցներ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | Միավորներ |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | Տիգրան Պետրոսյան | 0 | ½ | ½ | ½ | 1 | ½ | 1 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 0 | 1 | ½ | ½ | 1 | 1 | ½ | ½ | ½ | 12½ |
2 | Միխայիլ Բոտվիննիկ | 1 | ½ | ½ | ½ | 0 | ½ | 0 | ½ | ½ | ½ | ½ | ½ | ½ | 1 | 0 | ½ | ½ | 0 | 0 | ½ | ½ | ½ | 9½ |
Հատկանշական խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոտվիննիկ - Պետրոսյան
[խմբագրել | խմբագրել կոդը]1. d4 d5 2. c4 e6 3. Ձc3 Փe7 4. cd ed 5. Փf4 c6 6. e3 Փf5 7. g4 Փe6 8. h3 Ձf6 9. Ձf3 Ձbd7 10. Փd3 Ձb6 11. Фc2 Ձc4 12. Աf1 Ձd6 13. Ձd2 Фc8 14. Աg2 Ձd7 15. f3 g6 16. Նac1 Ձb6 17. b3 Фd7 18. Ձe2 Ձdc8 19. a4 a5 20. Փg3 Փd6 21. Ձf4 Ձe7 22. Ձf1 h5 23. Փe2 h4 24. Փh2 g5 25. Ձd3 Фc7 26. Фd2 Ձd7 27. Փg1 Ձg6 28. Փh2 Ձe7 29. Փd1 b6 30. Աg1 f6 31. e4 Փ:h2+ 32. Ф:h2 Ф:h2+ 33. Ն:h2 Նd8 34. Աf2 Աf7 35. Աe3 Նhe8 36. Նd2 Աg7 37. Աf2 de 38. fe Ձf8 39. Ձe1 Ձfg6 40. Ձg2 Նd7 41. Փc2 Փf7 42. Ձfe3 c5 43. d5 Ձe5 44. Նf1 Փg6 45. Աe1 Ձc8 46. Նdf2 Նf7 47. Աd2 Ձd6 48. Ձf5+ Փ:f5 49. ef c4 50. Նb1 b5 51. b4 (տես՝ դիագրամը)
51 …c3+ 52. Ա:c3 Նc7+ 53. Աd2 Ձec4+ 54. Աd1 Ձa3 55. Նb2 Ձdc4 56. Նa2 ab 57. ab Ձ:b5 58. Նa6 Ձc3+ 59. Աc1 Ձ:d5 60. Փa4 Նec8 61. Աe1 Ձf4, 0 : 1
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «1963թ.մայիսի 20 - Մոսկվայում ավարտվել է աշխարհի շախմատի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան խաղը` Տ.Պետրոսյանի հաղթանակով». nt.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 29-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Матч на первенство мира Ботвинник — Петросян. Москва, 1963 год. Москва : Галерия, 2005. 147, [1] с., [4] л. ил. ISBN 5-8137-0138-9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաղերը Chessgames-i տվյալների բազայում
- 1963թ. այս օրը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար Բոտվիննիկ-Պետրոսյան խաղն ավարտվեց Տիգրան Պետրոսյանի հաղթանակով. (պատմություն)
- 1963 թվական։ Ընթանում է Տիգրան Պետրոսյան- Միխայիլ Բոտվիննիկ շախմատային ճակատամարտը, որ արդյունքը պիտի որոշի, թե ով է աշխարհի նոր չեմպիոնը