Jump to content

Բորիս Սպասկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Սպասկի
Борис Спасский
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1937(1937-01-30)[1][2][3][…]
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էփետրվարի 27, 2025(2025-02-27)[4][5] (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ֆրանսիա և  Ռուսաստան
Մասնագիտությունշախմատիստ
Ծնողներհայր՝ Vasily Spassky?
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVasily Solovyov-Spassky? և Boris Spassky Jr?
 Boris Spassky Վիքիպահեստում

Բորիս Վասիլևիչ Սպասկի (ռուս.՝ Борис Васильевич Спасский, հունվարի 30, 1937(1937-01-30)[1][2][3][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - փետրվարի 27, 2025(2025-02-27)[4][5], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, ֆրանսիացի և ռուսաստանցի շախմատիստ։ Շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն (1969-1972), գրոսմայստեր (1955)[8], ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1965), ԽՍՀՄ կրկնակի չեմպիոն (1961, 1973), աշխարհի պատանեկան չեմպիոն (1955), շախմատային օլիմպիադաների տասնակի մասնակից։

Սպասկին 1955 թվականին հաղթել է աշխարհի պատանեկան առաջնությունում և ընդգրկվել հավակնորդների մրցաշարում։ Սակայն հետագա երկու անգամները չի կարողացել ընդգրկվել հավակնորդական երկու փուլերում։ 1966 թվականին նա իրավունք է ստացել մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտին Տիգրան Պետրոսյանի դեմ, սակայն պարտվել է։ Երեք տարի հետո՝ 1969 թվականին, շախմատի աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում Սպասկին նվաճել է շախմատային գահը։ 1972 թվականին նա պարտվել է Ռոբերտ Ֆիշերին շախմատի աշխարհի չեմպիոնության համար մղվող մրցամարտում։ 1976 թվականին գրոսմայստերը բնակություն է հաստատել Ֆրանսիայում, իսկ 2012-ին վերադարձել Ռուսաստան։ Բարձր մակարդակով շարունակել է հանդես գալ մինչև 1980 թվականի վերջը։ 2010 թվականին, Վասիլի Սմիսլովի մահից հետո, Բորիս Սպասկին դարձել էր ողջ մնացած տղամարդկանց աշխարհի չեմպիոններից ամենատարեցը։

Սկզբնական շրջանում Սպասկին տարբերվել է հարձակողական, կոմբինացիոն խաղաոճով։ Ժամանակի ընթացքում նա ավելի կատարելագործել է իր սկզբնախաղային խաղացանկը, դիրքային վարպետությունը և վերջնախաղային տեխնիկան և վերելքի ժամանակ արդեն բազմակողմանի շախմատիստ էր, որ յուրօրինակ ուժեղ էր խաղի բոլոր փուլերում։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[9] RatingDate2520255025802610264026702700Հուլ. 1971օգոստ. 2012Բորիս ՍպասկիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Спасский Борис Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 1 2 Encyclopædia Britannica
  3. 1 2 filmportal.de — 2005.
  4. 1 2 Умер экс-чемпион мира по шахматамura.ru.
  5. 1 2 Boris Spassky (1937–2025) – World Chess Federation
  6. Winners of Chess Oscar 1968
  7. Winners of Chess Oscar 1969
  8. «Բորիս Սպասսկի - Լավագույն շախմատային կայքը Հայաստանում». chess.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
  9. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սպասկի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Սպասկի» հոդվածին։
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Շախմատ
Շախմատ

Վիլհելմ Ստեյնից  Էմանուել Լասկեր  Խոսե Ռաուլ Կապաբլանկա  Ալեքսանդր Ալյոխին  Մաքս Էյվե  Միխայիլ Բոտվիննիկ  Վասիլի Սմիսլով  Միխայիլ Տալ  Տիգրան Պետրոսյան  Բորիս Սպասկի  Ռոբերտ Ֆիշեր  Անատոլի Կարպով  Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  Ալեքսանդր Խալիֆման  Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  Ռուստամ Կասիմջանով  Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)