Jump to content

Գարրի Կասպարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գարրի Կասպարով
ռուս.՝ Гарри Кимович Каспаров
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
Քաղաքացիություն Ռուսաստան և  Խորվաթիա
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունԱդրբեջանի լեզուների համալսարան (1986)
ԵրկերՁմեռը մոտ է
Մասնագիտությունշախմատիստ, քաղաքական գործիչ, գրող, լրագրող և քննադատ
ԿուսակցությունՄիացյալ քաղաքացիական ճակատ, ԽՄԿԿ, Կոմիտե 2008․ Ազատ ընտրություն, Ռուսաստանի ժողովրդավարական կուսակցություն, Ռուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ և Սոլիդարնոստ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՌուսական ընդդիմության կոորդինացման խորհուրդ
Կայքkasparov.com
Ստորագրություն
Изображение автографа
 Garry Kasparov Վիքիպահեստում

Գարրի Կիմի Կասպարով (ապրիլի 13, 1963(1963-04-13)[1][2][3][…], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ-հրեական ծագումով շախմատիստ, գրոսմայստեր։ Որոշ մասնագետներ խոստովանում են, որ Կասպարովը պատմության մեծագույն շախմատիստներից է[5][6]։ Միջազգային գրոսմայստեր (1980), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1985), ԽՍՀՄ չեմպիոն (1981, 1988), Ռուսաստանի չեմպիոն (2004), Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ութակի հաղթող. չորս անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում (1980, 1982, 1986, 1988) և չորս անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում (1992, 1994, 1996, 2002)։ Տասնմեկ Շախմատային Օսկարի դափնեկիր (մրցանակ տարվա լավագույն շախմատիստին)։ 1985-2006 թվականները Կասպարովը կարճատև ընդհատումներով միանձնյա ղեկավարում էր ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը. 1994 թվականին հանվեց ցուցակից ՖԻԴԵ-ի որոշմամբ, որն ընդունվել էր 1993 թվականին[7], և 1996 թվականին Կասպարովն ուներ այնպիսի վարկանիշ, ինչպիսին Վլադիմիր Կրամնիկը[8]։ 1999 թվականին Կասպարովը հասավ ռեկորդային վարկանիշի՝ 2851 միավոր[9], որը պահպանեց 13, 5 տարի, որը հաղթահարեց Մագնուս Կառլսենը[10][11]։

Կասպարովն աշխարհի չեմպիոն դարձավ 1985 թվականին՝ հաղթելով Անատոլի Կարպովին։ Երկու «Կ»-երի հակամարտությունը տևեց 1980-ական թվականների կեսերից մինչև 1990-ական թվականների սկիզբը։ Այս ընթացքում աշխարհի չեմպիոնի կոչման համար Կասպարովն ու Կրամնիկը խաղացին 5 խաղ։ 1993 թ. Կասպարովն ու նոր նախագահ Նայջել Շորթը դուրս եկան ՖԻԴԵ-ից և խաղացին նոր կազմակերպության հովանու ներքո՝ Պրոֆեսիանալ շախմատային ասոցիացիա (ՊՇԱ)։ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին տիտղոսից, և մինչ 2006 թ. գոյություն ուներ աշխարհի երկու չեմպիոն՝ ըստ ՖԻԴԵ-ի վարկածի և ըստ «դասական» վարկածի։ 2000 թ. Կասպարովը Վլադիմիր Կրամնիկին պարտվեց աշխարհի չեմպիոնի մրցախաղում։

2005 թ. Կասպարովը հայտարարեց, որ ավարտում է շախմատային կարիերան, որպեսզի իրեն նվիրի քաղաքական գործունեությանը։ Կասպարովը մասնակցում է մի շարք ընդդիմադիր շարժումների. հանդիսանում է Միավորված քաղաքացիական ճակատի նախագահը, Համառուսաստանյան քաղաքացիական կոնգրեսի համանախագահներից է, Ռուսաստանի Դաշնության Ազգային ասամբլեայի պատգամավոր է։ 2008 թ. նա դարձավ Միացյալ ժողովրդավարական «Համաձայնություն» շարժման Դաշնային բյուրոյի ստեղծողներից մեկը և անդամը, սակայն 2013 թ. դուրս եկավ ղեկավար մարմիններից։ 2012 թ. հոկտեմբերին նա ընտրվեց ռուսական ընդդիմության Կոորդինացիոն խորհուրդ։ Կասպարովը համարվում է գործող քաղաքական վարչակազմի ընդդիմադիր ղեկավարներից մեկը, Վ. Վ. Պուտինի հասցեին պարբերաբար հանդես է գալիս կոշտ քննադատությամբ[12][13]. այնուամենայնիվ Ռուսաստանում նրա քաղաքական գործունեությունը մնում է կենտրոնական ԶԼՄ-ների կողմից չլուսաբանված և չի օգտվում լայն օժանդակությունից[14][15][16]։ 2013 թվականի հունիսին հայտարարեց Ռուսաստանից հեռանալու և միջազգային հարթակներում պուտինյան վարչակազմի դեմ պայքարը շարունակելու մասին[17]։

Գարրի Կասպարովը ծնվել է Բաքվում 1963 թ. ապրիլի 13-ին։ Նրա հայրը՝ Կիմ Մովսեսի Վայնշտեյնը, մասնագիտությամբ ինժեներ-էներգետիկ էր, մայրը՝ Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան, ինժեներ է՝ մասնագետ ավտոմատիկայի և հեռուստամեխանիկայի ոլորտում[18]։ Կասպարովը հայրական կողմից ծագումով հրեա է, մայրական կողմից՝ հայ[19][20]։ Գարրիի պապը՝ Մովսես Ռուբինի Վայնշտեյնը (1906-1963), Բաքվում հայտնի կոմպոզիտոր և խմբավար էր և ղեկավարում էր քաղաքի մի քանի դրամատիկական թատրոնների երաժշտական մասերը։ Հայրական կողմի ողջ ընտանիքը երաժիշտներ էին. հոր փոքր եղբայրը՝ Լեոնիդ Մովսեսի Վայնշտեյնը, նույնպես կոմպոզիտոր էր, Ադրբեջանի արվեստի վաստակավոր գործիչ, տատը՝ միջնակարգ դպրոցում երաժշտության ուսուցչուհի, զարմիկը՝ Տիմուր Վայնշտեյնը՝ հեռուստապրոդյուսեր։

Կասպարովի ծնողները զբաղվում էին շախմատով և թերթերում տպագրված շախմատային խնդիրներ էին լուծում։ Գարրին հաճախ հետևում էր նրանց և մի օր հուշեց պատասխանը. նա հինգ տարեկան էր։ Դրանից հետո հայրը սովորեցրեց Գարրիին շախմատ խաղալ[21][22]։ Շախմատի կանոնավոր պարապմունքների Գարրին սկսեց հաճախել յոթ տարեկանում Բաքվի պիոներպալատում, նրա առաջին մարզիչը դարձավ վարպետ Օլեգ Պրիվորոտսկին[23]։ Այս տարիքում էլ Կասպարովը կորցրեց հորը, որը մահացավ լիմֆոսարկոմայից (շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա)[24]։ Ամուսնու մահից հետո Կլարան իրեն ամբողջությամբ նվիրեց որդու շախմատային կարիերային[25]։ 1975 թվականին, երբ Գարրին 12 տարեկան էր, Կլարա Կասպարովան որոշեց փոխել նրա ազգանունը հայրական Վայնշտեյնից Կասպարովի։ Դա արված էր հարազատների համաձայնությամբ, որպեսզի հեշտացվի պատանու հետագա շախմատային կարիերան, որն արդեն շախմատիստի լուրջ հույսեր էր ներշնչում, որին կխանգարեր ԽՍՀՄ-ում գոյություն ունեցող հակասեմականությունը[21][23]։ 1977 թվականին Գարրի Կասպարովը մտավ ՀԼԿԵՄ շարքերը։

Շախմատային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատային կարիերայի սկիզբ, գրոսմայստերի կոչում

[խմբագրել | խմբագրել կոդը]
11-ամյա Կասպարովը, 1974, Վիլնյուս

Տասը տարեկանում Վիլնյուսի պատանեկան առաջնությունում Գարրին ծանոթացավ վարպետ Ալեքսանդր Նիկիտինի հետ, որ երկար տարիներ նրա մարզիչը դարձավ։ Մինչև 1976 թվականը Նիկիտինը պարբերաբար խորհրդատվություններ էր իրականացնում և տալիս էր գրավոր առաջադրանքներ, այնուհետև նրանք միասին սկսեցին աշխատել թիմում[26]։ Նրա երաշխավորությամբ 1973 թ. օգոստոսին Գարրին դիմեց նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի շախմատային դպրոց և ընդունվեց։ Բոտվիննիկը հասավ նրան, որ պատանի շախմատիստը պարապեր անհատական պլանով, իսկ այնուհետև կրթաթոշակ ստանար[23]։ 1974 թ. Մոսկվայում Պիոներ պալատների մրցաշարում (սա թիմային մրցաշար էր, որում յուրաքանչյուր Պիոներ պալատի թիմ ղեկավարում էր մյուս թիմերին համաժամանակյա խաղի սեանս անցկացնող գրոսմայստերը) Գարրին հաղթեց գրոսմայստեր Յուրի Ավերբախին։ Մյուս տարվա սկզբին Գարրին մասնակցեց երկրի պատանեկան առաջնությանը՝ խաղալով իրենից 6-7 տարի մեծ հակառակորդների հետ[23]։ Լենինգրադում՝ Պիոներ պալատների նոր առաջնությունում՝ աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի հետ սեանսում, հասավ հավասար արդյունքի, բայց սխալվեց և պարտվեց[27]։ Նույն առաջնությունում՝ Վիկտոր Կորչնոյի հետ սեանսում, գրոսմայստերին պարտադրեց ոչ-ոքի։

1976 թ. 12 տարեկանում Գարրի Կասպարովը հաղթեց ԽՍՀՄ պատանիների շախմատի առաջնությունում, որի մասնակիցների մեծամասնությունը նրանից մի քանի տարով մեծ էին։ Սրանից հետո, քանի որ Նիկիտինն ապրում էր Մոսկվայում, Կասպարովի մշտական մարզիչը դարձավ բաքվեցի հայազգի վարպետ Ալեքսանդր Շաքարովը[27]։ Նույն տարում սպորտկոմիտեի պնդմամբ Կասպարովը մեկնեց կադետների (մինչև 18 տարեկան պատանիների) աշխարհի առաջնություն, չնայած դրան դեմ էին մարզիչները, և կիսեց երրորդ տեղը։ 1977 թ. սկզբին Կասպարովը դարձյալ հաղթեց երկրի պատանեկան առաջնությունում՝ այս անգամ 9 հնարավորից 8½ արդյունքով։ Կադետների աշխարհի առաջնությունում, որտեղ տարիքային շեմն իջեցվել էր մինչ 17 տարեկան, Կասպարովը զբաղեցրեց երրորդ տեղը։ Ավարտից երեք տուր առաջ նա կիսում էր առաջին տեղը ապագա հաղթող Յոուն Արնասոնի հետ, բայց հոգնածության պատճառով մնացած պարտիաները խաղաց ոչ-ոքի[28]։

1978 թ. հունվարին Կասպարով Մինսկում հաղթեց Սոկոլսկու հուշամրցաշարում և ստացավ շախմատի սպորտի վարպետի կոչում։ Վարպետի նորմին նա հասել էր արդեն ավարտից հինգ տուր առաջ, իսկ վերջին տուրում հաղթեց Անատոլի Լուտիկովին. սա Կասպարովի առաջին մրցաշարային հանդիպումն էր գրոսմայստերի հետ[29]։ Տասնհինգ տարեկանում Կասպարովը դարձավ Բոտվիննիկի օգնականը։ Հուլիսին Դաուգավպիլսում կայացած առաջնությունում նա զբաղեցրեց առաջին տեղը և իրավունք ստացավ առաջին անգամ հանդես գալու ԽՍՀՄ առաջնությանը։ Եզրափակիչը տեղի ունեցավ տարեվերջին. Կասպարովը 17 պարտիաներում հավաքեց 50%, ինչը թույլ տվեց հաջորդ տարի չմասնակցել ընտրական փուլերին։ 1979 թ. ապրիլին Կասպարովը մասնակցեց Բանյա-Լուկայում (Հարավսլավիա) կայացած մրցաշարին։ Բոտվիննիկի պնդմամբ[30] տասնվեցամյա վարպետին, չունենալով վարկանիշ, թույլ տվեցին մասնակցել մրցաշարին, որի տասնվեց մասնակիցներից տասնչորսը գրոսմայստերներ էին[31]։ Արդյունքում Կասպարովը սենսացիոն կերպով գրավեց առաջին տեղը՝ չունենալով ոչ մի պարտություն և ապահովելով ընդհանուր հաղթանակ ավարտից երկու տուր առաջ։ Երկու միավորով հետ մնացին Սմեյքալն ու Անդերսոնը, իսկ 2½-ով՝ Պետրոսյանը։ Բանյա-Լուկեում Կասպարովը ստացավ առաջին գրոսմայստերական միավորը[32]։ Բաքու վերադառնալուց հետո Կասպարովին ընդունեց Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի Կոմկուսի առաջին քարտուղարը և ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի անդամի թեկնածուն։ Այդ պահից սկսած՝ Ալիևը սկսեց հովանավորել Կասպարովին[33]։ Տարեվերջին ԽՍՀՄ 47-րդ առաջնությունը Կասպարովը սկսեց երեք հաղթանակով։ Ապա հաջորդեցին անկումները (վեց ոչ-ոքի և մեկ պարտություն մեկ հաղթանակի դեպքում), բայց ուժեղ եզրափակիչը՝ 17 հնարավորից 10 միավորով, օգնեց բաժանել 3-4-րդ տեղերը։ Մրացաշարում հաղթեց վետերան Եֆիմ Գելլերը[34]։

abcdefgh
8
a8 black queen
c8 black rook
f8 black rook
g8 black king
b7 black bishop
g7 black pawn
h7 black pawn
f6 black pawn
a5 black pawn
d5 black pawn
f5 white pawn
b4 black bishop
e4 white pawn
g4 white queen
d3 white bishop
b2 white bishop
g2 white pawn
h2 white pawn
b1 white rook
f1 white rook
h1 white king
8
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Գարրի Կասպարով - Ռալֆ Օկեսոն, Մալթա, 1980։ Պատանիների աշխարհի առաջնություն։
Կասպարովը զոհաբերում է զինվորը` ստանալով երկու ուժեղ անցունակ զինվորի վրա հիմնված գրոհ. 27.Փ։f6! Ն։f6 28.e5 Նh6 29.f6 Նc7 30.e6 Թd8 31.e7 Ն։e7 32.fe Թ։e7 33.Նbc1 Սևերը որակի դիմաց ունեն երկու զինվոր, սակայն գրոհն ավատված չէ. այժմ սպառնում է Նc8+. 33…Թd8 34.Թf5 Թb8 35.Թf7+ Աh8 36.Նc7 Սևերը հանձնվեցին։

Բաքվի մրցաշարում (1980 թ. գարուն) Կասպարովը կատարեց գրոսմայստերի նորմը։ Նա զբաղեցրեց առաջին տեղը՝ կես միավորով առաջ անցնելով Բելյավսկուց, որի հետ անցել էր մրցաշարն առանց պարտությունների[35]։ Նույն թվականին, նույնպես չունենալով ոչ մի պարտություն, Դորտմունդում կայացած պատանիների Աշխարհի շախմատի առաջնությունում հաղթեց, իսկ երկրորդ մրցանակակիր դարձավ Նայջել Շորթը[36]։ Հետո Կասպարովը ոսկե մեդալով ավարտեց միջնակարգ դպրոցը։ Տարեվերջին նա մտավ շախմատային օլիմպիադայի ԽՍՀՄ հավաքականի կազմ որպես երկրորդ փոխարինող և իր խաղատախտակին ցույց տվեց երրորդ արդյունքը։

1981 թ. սկզբին ԽՍՀՄ հավաքականների խաղամրցաշարում Կասպարովը խաղաց պատանեկան հավաքականի առաջին խաղատախտակով։ Խաղատախտակին նա գրավեց առաջին տեղը, իսկ աշխարհի չեմպիոն Կարպովի հետ երկու պարտիան ավարտեցին ոչ-ոքի[37]։ Ավելի ուշ նույն տարում Մոսկովյան Միջազգային մրցաշարում, որտեղ Կարպովը հաղթեց, Կասպարով Սմիսլովի և Պոլուգաևսկու հետ կիսեց 2-ից 4-րդ տեղերը։ Կասպարովի և Կարպովի հանդիպումը տեղի ունեցավ վերջին տուրում, և հակառակորդներն արագ համաձայնեցին ոչ-ոքի արդյունքին։ Դեկտեմբերին տասնութամյա Կասպարովը ԽՍՀՄ չեմպիոնի կոչումը կիսեց Լև Պսախիսի հետ՝ դառնալով ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ շախմատի չեմպիոնը[38]։ Առաջնությունն անցնում էր Ֆրունզեում։ Կասպարովն արդեն երկրորդ տուրում պարտվեց Պսախիսին, իսկ հետո նրանք հաջորդաբար առաջ էին անցնում։ Վերջին տուրից առաջ Պսախիսը կես միավորով առաջ էր, բայց չկարողացավ հաղթել Աղզամովին այն ժամանակ, երբ Կասպարովը սևերով հաղթեց Թուկմակովին[39]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կասպարովը երեք անգամ ամուսնացած է եղել և բոլոր ամուսնություններից երեխաներ ունի։

1989 թվականին ամուսնացել է Մարիա Արապովայի հետ, ում հետ ծանոթացել էր դրանից երեք տարի առաջ։ 1992 թվականին ծնվել է դուստրը Պոլինան, իսկ 1993 թվականին ամուսինները բաժանվել են։ Ավելի ուշ Մարիան դստեր հետ տեղափոխվել է ԱՄՆ։

1996 թվականին Կասպարովը ամուսնացել է 18-ամյա ուսանողուհի-տնտեսագետ Յուլիա Վովկի հետ։ Նույն տարվա վերջում ծնվել է նրանց որդին Վադիմը։ 2005 թվականին նրանք բաժանվել են։

1984-1986 թվականներին Կասպարովը սիրավեպ է ունեցել դերասանուհի Մարինա Նիյոլովայի հետ[40]։ Որոշ աղբյուրներ1 գրում են, որ Նիյոլովայի դստեր Նիկայի հայրը Կասպարովն է։ "Փոփոխությունների զավակ" գրքում Կասպարովը հերքում է այդ պնդումը,  իսկ հետո հարցազրույցի ժամանակ որոշակի պատասխան չի տվել[41]։

Նիյոլովան երբեք հրապարակային մեկնաբանություններ չի արել[42]։

2005 թվականին Կասպարովը ամուսնացել է Դարյա Տարասովայի հետ Սանկտ Պետերբուրգից։ 2006 թվականին ծնվել է նրանց դուստրը Աիդան,  2015 թվականի հուլիսի 6-ին` որդի Նիկոլայը[43]։

Կասպարովը անշարժ գույք ունի Մոսկվայում,  Սանկտ Պետերբուրգում, Նյու Յորքում և Նյու Ջերսիում[44][45]։

2013 թվականին Կասպարովը դիմել է Լիտվայի քաղաքացիություն ստանալու համար, բայց մերժում է ստացել[46]։ 2014  թվականին Կասպարովը ստացել է Խորվաթիայի քաղաքացիություն, որտեղ ծովափնյա կուրորտային Մակարսկա քաղաքում տուն է գնել[47]։

2020 թվականից Կասպարովը ապրում է Խորվաթիայի Podstrana կուրորտում Սպլիտի մոտակայքում[48]։

Վարկանիշի փոփոխության գրաֆիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի վարկանիշի փոփոխություններ[49][50]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1979 2545 2545 2545
1980 2595 2595 2595 2595
1981 2625 2630 2630 2625
1982 2640 2675 2675 2640
1983 2690 2690 2690 2690
1984 2710 2715 2715 2710
1985 2715 2700 2715 2700
1986 2720 2740 2740 2720
1987 2735 2740 2740 2735
1988 2750 2760 2760 2750
1989 2775 2775 2775 2775
1990 2800 2800 2800 2800
1991 2800 2770 2800 2770
1992 2780 2790 2790 2780
1993 2805 2815 2815 2805
1994 2810 2810 2810 2810
1995 2805 2795 2805 2795
1996 2775 2785 2785 2775
1997 2795 2820 2820 2795
1998 2825 2815 2825 2815
1999 2812 2851 2851 2812
2000 2851 2849 2849 2851 2849
2001 2823 2835 2838 2838 2838 2823
2002 2836 2836 2836 2836 2836 2836
2003 2847 2830 2830 2830 2847 2830
2004 2831 2817 2817 2813 2831 2813
2005 2804 2812 2812 2812 2812 2804
2006 2812 2812 2812 2812 2812 2812
2007 2812 2812 2812 2812 2812 2812
2008 2812 2812 2812 2812 2812 2812
2009 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2010 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2011 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2012 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2013 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2014 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2015 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2016 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2017 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2018 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2019 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2020 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812 2812
2021 2812 2812 2812 2812


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm0440716/bio
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 BNE authority file
  5. Barden, L. [in անգլերեն] (19 января 2008). «Obituary: Bobby Fischer». Guardian. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13–ին-ին.
  6. Рохер, Ф. (12 марта 2005). «Каспаров: король уходит со сцены». BBC. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13–ին-ին.
  7. FIDE Rating List :: July 1993, FIDE Rating List :: January 1994, FIDE Rating List :: July 1994, FIDE Rating List :: January 1995
  8. FIDE Rating List :: January 1996
  9. «Каспаров - 2851». Спорт-Экспресс. 27 мая 1999. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 11–ին-ին.
  10. FIDE Rating List :: July 1999
  11. Доспехов, А. (12 декабря 2012). «Магнус Карлсен наиграл на рекорд». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12–ին-ին.
  12. Гарри Каспаров: «Режим Путина дал трещину»
  13. «Гарри Каспаров: "Пока Владимир Путин будет цепляться за власть, протест никуда не денется. «Россия без Путина» - это конкретная программа: восстановление демократических норм. …». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
  14. Conor Sweeney; Chris Baldwin (13 декабря 2007). «Putin "heir" on course to win Russia election: poll». Reuters. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24–ին-ին.
  15. «Russia votes for parliament, Putin triumph expected». Calgary Herald. 1 декабря 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 24–ին-ին.
  16. Красилова, Н. (28 марта 2011). «Неизвестная оппозиция». Новые известия. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 4-ին.
  17. Каспаров, Г. (7 июня 2013). «Я хочу прояснить ситуацию». Каспаров.ру. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  18. «Биография». каспаров.ру. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  19. Garry Kasparov, Encyclopaedia Britannica.
  20. «Спросите Каспарова». Газета.ру. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 21-ին.
  21. 21,0 21,1 Е. Гик Гарри - вундеркинд и гений игры // «Наука и жизнь» № 9, 2005
  22. Գ․ Կասպարով, «Անսահման մենամարտ», Մոսկվա, 1989, էջ 7
  23. 23,0 23,1 23,2 23,3 Ալեքսանդր Նիկիտին «Առաջին քայլեր», 1997
  24. Գ․ Կասպարով, «Անսահման մենամարտ», Մոսկվա, 1989
  25. Garry Kasparov: The Master's Next Move
  26. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 323-441.
  27. 27,0 27,1 Гарри - вундеркинд и гений игры (продолж.) // «Наука и жизнь» № 10, 2005
  28. Никитин, А. С. Первые прыжки // 64 — Шахматное обозрение. —М., 1997. — № 10. — С. 32-35.
  29. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 323-324.
  30. Глуховский, М. Он не боится шишек // Советский спорт. — В. 68(16018).
  31. Innes, Phil. «Chessville Plays 20 Questions with GM András Adorján». chessville.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  32. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 100-103.
  33. Асриян, В. (2010). «От Макогонова до Каспарова». ChessPro. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին-ին.
  34. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 328-329.
  35. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 99.
  36. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 357.
  37. Гарри - вундеркинд и гений игры (продолж.) // «Наука и жизнь» № 1, 2006
  38. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 332.
  39. Линдер И. М., Линдер В. И. Гарри Каспаров. Жизнь и игра. С. 331.
  40. «Ника Неелова: фото, биография, фильмография, новости - Вокруг ТВ». Вокруг ТВ (անգլերեն). 2024 թ․ փետրվարի 22. Վերցված է 2024 թ․ փետրվարի 22-ին.
  41. Garri Kasparov, Donald Trelford. Child of Change. — Hutchinson, 1987. — 243 p. — ISBN 9780091727222, цит. по: Раззаков, Ф. Как любят кумиры. Звёздные романы. Нежность. — М.: Эксмо, 2010. — 624 с. — ISBN 978-5-699-38925-4
  42. Гордон, Д. Интервью Каспарова журналу «Бульвар Гордона» // Бульвар Гордона. — 2 декабря 2008. — В. 48 (188). Архивировано из первоисточника 8 Դեկտեմբերի 2008.
  43. «Твиттер Гарри Каспарова». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 12-ին.
  44. Malle, Chloe (2009 թ․ դեկտեմբերի 2). «Kasparov to Upper West Side». The New York Observer. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 25-ին.
  45. Гарри Каспаров. «Часто задаваемые вопросы. Часть 2». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին.
  46. «Каспаров попросил гражданство Хорватии». DELFI. 2014 թ․ փետրվարի 9. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  47. Myers, S. L. (2014 թ․ օգոստոսի 6). «Vladimir Putin's Chess-Master Nemesis». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 9-ին.
  48. Paić, V. (2021 թ․ հունվարի 15). «Je li se legendarni šahist Gari Kasparov trajno preselio u Podstranu pokraj Splita? U Dalmaciju se 'sklonio' nakon pandemije koronavirusa». Slobodna Dalmacija. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 8-ին.
  49. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  50. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Գարրի Կասպարով հոդվածին
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարրի Կասպարով» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարրի Կասպարով» հոդվածին։