Էմանուել Լասկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմանուել Լասկեր
Emanuel Lasker
Lasker.jpg
Ծնվել է դեկտեմբերի 24, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[5]
Մահացել է հունվարի 11, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4] (72 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Կրթություն Հայդելբերգի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան
Մասնագիտություն մաթեմատիկոս, շախմատիստ և բրիջ խաղացող
Աշխատավայր Թուլեյնի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
շախմատի աշխարհի չեմպիոն
Emanuel Lasker Վիքիպահեստում

Էմանուել Լասկեր (գերմ.՝ Emanuel Lasker, դեկտեմբերի 24, 1868({{padleft:1868|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:24|2|0}})[1][2][3][4], Բարլինեկ, Gmina Barlinek, Myślibórz County, Արևմտյան Պոմորիեի վոեվոդություն, Լեհաստան[5] - հունվարի 11, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2][3][4], Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[5]), գերմանացի շախմատիստ, դիրքային դպրոցի ներկայացուցիչ, աշխարհի երկրորդ չեմպիոն (1894-1921 թվականներին), մաթեմատիկական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Լասկերը պահպանում է չեմպիոնության իր տիտղոսը 27 տարի, ինչը հանդիսանում է ռեկորդային ձեռքբերում շախմատում, և շարունակում է հանդես գալ բարձր մակարդակում մինչև 68 տարեկան։

Լասկերը տիրապետում է յուրօրինակ խաղային ոճի, սակայն նրա ամենաուժեղ կողմը համարում են դիրքային զգացողությունը և վերջնախաղը։ Շատ կենսագիրներ և հետազոտողներ Լասկերին համարում են շախմատի հոգեբանական մոտեցման բացահայտող։ Շատերը համարում են, որ նա կարող էր գնալ իրեն համար վատ դիրքերի, որպեսզի հետո խաղը տաներ տվյալ հակառակորդի համար անհարմար հունով։ Այդ տեսանկյունը հիմա էլ շատ ընդունված է սակայն փորձագետների մի մասը համարում եմ դա մոլորություն՝ բացատրելով Լասկերի հաջողությունները նրա շախմատային խորը հասկացողությամբ և այս կամ այն դիրքերի վատ և լավ կողմերը գնահատելու կարողությամբ։

Լասկերը հաճախակի դադարեցրել է իր շախմատային ելույթները մի քանի տարով, որպեսզի զբաղվի մաթեմատիկայով և փիլիսոփայությամբ։ 1901 թվականին Լասկերը պաշտպանել է բժշկական դիսերտացիան, իսկ իրեն գլխավոր ձեռքբերումը մաթեմատիկայում դարձել է իր թեորեմը, որը իր անունը ստացել է իր և Էմմի Նյոտերի անունից, վերջինս ընդհանրացրել է Լասկերի նախնական արդյունքը։ Բացի դրանից Լասկերը հրապարակել է մի քանի փիլիսոփայական աշխատություններ և գեղարվեստական ստեղծագործություններ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]