Jump to content

Շախմատի աշխարհի առաջնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնուս Կառլսեն՝ շախմատի աշխարհի գործող չեմպիոն (2013)
Գարրի Կասպարով. աշխարհի չեմպիոն 1985-1993 թվականներին (ՖԻԴԵ) և 1993-2000 թվականներին («Կլասիկա»)

Շախմատի աշխարհի առաջնություն, մրցակցություն, որի նպատակն է որոշել շախմատի աշխարհի չեմպիոնին[1][2]։

Համարվում է, որ աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունն անց է կացվել 1886 թվականին, երբ տեղի է ունեցել մրցաշար Եվրոպայի և Միացյալ Նահանգների երկու առաջատար խաղացողների՝ Վիլհելմ Ստեյնիցի և Յոհան Ցուկերտորտի միջև։ 1886 թվականից մինչև 1946 թվականը գործող չեմպիոնը պայմաններ էր սահմանում հավակնորդի համար, ով պետք է կազմակերպեր զգալի դրամական ֆոնդ և հաղթեր չեմպիոնին մրցամարտում, որպեսզի դառնար աշխարհի նոր չեմպիոն։ 1948 թվականից մինչև 1993 թվականը առաջնությունը ՖԻԴԵ-ի՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի, ենթակայության ներքո էր։ 1993 թվականին չեմպիոնը (Գարրի Կասպարով) հեռացել է ՖԻԴԵ-ից, ինչը հանգեցրել է երկու մրցակցող առաջնությունների առաջացման։ Զուգահեռ առաջնություններ են իրականացվել մինչև 2006 թվականը, երբ կոչումը միավորվեց 2006 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում, որում Վլադիմիր Կրամնիկը հաղթեց ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովին։

2007 թվականին Վիշվանաթան Անանդը հաղթել է մրցաշարը, որը տեղի է ունեցել ութ ուժեղագույն շախմատիստների միջև՝ մրցաշարի տեսքով, և այնուհետև հաջողությամբ պաշտպանել է իր տիտղոսը 2008 թվականի աշխարհի առաջնությունում՝ աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ մրցամարտում, նաև հավակնորդ Վեսելին Տոպալովին՝ 2010 թվականի աշխարհի առաջնությունում, և վերջապես, 2012 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում՝ հավակնորդ Բորիս Գելֆանդի դեմ։

Աշխարհի գործող չեմպիոնն է Մագնուս Կարլսենը (2013 թվականից)։

Կանանց աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը տեղի է ունենում առանձին, նաև կան առանձին մրցումներ տարբեր տարիքային խմբերի համար, այդ թվում պատանիների (մինչև 20 տարեկան) և տարեցների (60 տարեկան տղամարդիկ, 50 տարեկան կանայք)։

Իրականացվում է նաև աշխարհի առաջնություն համակարգչային ծրագրերի միջև։ Համակարգիչներին արգելված է մրցել տիտղոսի համար մարդկանց մրցաշարերում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Burgess, Graham (անգլերեն) The Mammoth Book of Chess (անգլերեն) // 2nd. — Carroll & Graf, 2000. — ISBN 978-0-7867-0725-6.
  • Gelo, James H. Chess World Championships: All the Games, All with Diagrams, 1834–2004 (անգլերեն). — 3rd. — McFarland, 2006. — ISBN 978-0-7864-2568-6.
  • Hooper, David (անգլերեն) The Oxford Companion to Chess (անգլերեն) // 2nd. — Oxford University Press, 1992. — ISBN 0-19-866164-9.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շախմատի աշխարհի առաջնություն» հոդվածին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]