Վեսելին Տոպալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վեսելին Տոպալով
Веселин Александров Топалов
Veselin Topalov 2013.jpg
Պետություն(ներ) Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 15, 1975(1975-03-15) (43 տարեկան)
Ծննդավայր Ռուսե
Կոչում Գրոսմայստեր (1992)
Միջազգային վարպետ (1989)
Առավելագույն վարկանիշ 2813 (հունիս 2006)
Ներկայիս վարկանիշ 2740 (հոկտեմբեր, 2018)
ՖԻԴԵ համար 2900084
365chess Veselin_Topalov
Պարգևներ և մրցանակներ Շախմատային Օսկար
Veselin Topalov Վիքիպահեստում

Վեսելին Ալեքսանդրով Տոպալով (ծնվ.` 15 մարտի, 1975, Ռուսե), բուլղարացի շախմատիստ, գրոսմայստեր (1992), ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն (2005):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեսելին Տոպալովը շախմատ խաղալ սովորել է 8 տարեկանում և շատ արագ բարելավել է իր խաղի որակը։ 1989 թ.` Պուերտո Ռիկոյում, նա նվաճում է մինչև 14 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը։ 1990 թ.` Սինգապուրում, մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի առաջնությունում, Տոպալովը գրավում է երկրորդ տեղը։ 1992 թ. Տոպալովը դառնում է գրոսմայստեր։

1990-ական թվականների կեսերից Տոպալովը մտնում է աշխարհի ամենաուժեղ գրոսմայստերների շարքը։ Պարտիաների ժամանակ Տոպալովը միշտ տրամադրված է պայքարելու, նրա խաղը անզիջում է, նա երբեք չի համաձայնվում կարճ ոչ-ոքիների՝ մաշտապես խաղալով միայն հաղթանակի համար, նույնիսկ սևերով։

Վեսելին Տոպալովը հաջող է հանդես եկել հետևյալ մրցաշարերում՝ Մադրիդ (1996)՝ 1-2-րդ տեղեր, Ամստերդամ՝ 1-2-րդ տեղեր, Լիոն՝ 1-2-րդ տեղեր, Նովգորոդ՝ 1-ին տեղ, Վիեննա՝ 1-3-րդ տեղեր, Դոս Էրմանաս՝ 1-3-րդ տեղեր։

2002 թ. Դորտմունդում բուլղարացի գրոսմայստերն իրավունք ստացավ խաղալու հավակնորդների եզրափակիչ մրցախաղում։ Այդ մրցախաղի հաղթողը պետք է հանդիպեր Վլադիմիր Կրամնիկի հետ պրոֆեսիոնալ շախմատիստների ասոցիացիայի գծով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Եզրափակչում Տոպալովը պարտվեց Պետեր Լեկոյին 1,5։2,5 (+1-2=1) հաշվով։

2005 թ. Վեյկ ան Զեյում Տոպալովը գրավեց երրորդ տեղը՝ զիջելով Պետեր Լեկոյին և Վիշվանաթան Անանդին։ Սակայն նույն մրցաշարում 20-րդ քալում` սևերով, պարտության մատնեց Վլադիմիր Կրամնիկին։

2005 թ. Լինարեսի մրցաշարի վերջին տուրում հաղթեց Կասպարովին և գրավեց երկրորդ տեղը՝ վաստակելով նույնքան միավոր (8 12-ից), որքան մրցաշարի հաղթող Գարի Գասպարովը և նրան զիջեց միայն լրացուցիչ ցուցանիշներով։

2005 թ. մայիսին՝ Սոֆիայում, Տոպալովը հաղթում է շատ ուժեղ մրցաշարում (XX կարգի), հասնելով մեկ միավորի առավելության Անանդի նկատմամբ։

2005 թ. հուլիսի դրությամբ Վեսելին Տոպալովը ուներ երկրորդ, Անանդին հավասար, 2788 գործակից։ Դա ամենաբարձր գործակիցն էր Բուլղարիայի շախմատիստների մեջ։

2005 թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 16-ը արգենտինական Սան Լուիս քաղաքում անցկացվում էր մրցամարտ-մրցաշար ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Տոպալովը վաստակեց 10 միավոր 14 հնարավորից և գրավեց առաջին տեղը՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Սակայն հայտնվեցին ենթադրություններ, որ իբրև թե Տոպալովը խաղի ժամանակ օգտվում էր ամենաուժեղ համակարգչային ծրագրի՝ Rybka-ի հուշումներից։ Ավելի ուշ աղմուկը մարեց։

2006 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին մրցամարտ անցկացվեց ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովի և ՊՇԱ վարկածով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի միջև։ 12-րդ պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 6։6։ Լրացուցիչ արագ պարտիաների ընթացքում հաղթանակ տարավ Կրամնիկը 2½։1½ հաշվով։ Այդ պարտությունից հետո Տոպալովը թեթև անկում ապրեց, սակայն 2008 թ. վերջին նա կրկին գլխավորեց ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը։

2009 թ. փետրվարին շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցամարտում նա հաղթեց Գատա Կամսկուն և նորից ստացավ իրավունք պայքարելու շախմատային թագի համար։ Տոպալովի մրցամարտը Անանդի հետ իր հայրենիքում՝Բուլղարիայում (Սոֆիա), ավարտվեց Տոպալովի պարտությամբ՝ 5½-6½։ Որոշիչ էր վերջին՝ 12-րդ պարտիան, որտեղ Տոպալովը 5½-5½ հավասար հաշվի ժամանակ սպիտակներով պարտվեց Անանդին։

Մարզական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թ. 1-ին տեղ (կիսել է), Մադրիդ
  • 1994 թ. հաղթանակ Իլեսկասի դեմ մրցամարտում
  • 1995 թ. 1-ին տեղ, Պոլյանիցա Զդրույ
  • 1995 թ. Հաղթանակ Կարպովի դեմ մրցամարտում
  • 1995 թ. 1-ին տեղ, Էլենիտ
  • 1996 թ. 1-ին տեղ (կիեսել է Գարի Կասպարովի հետ), Ամստերդամ
  • 1996 թ. 1-ին տեղ, Նովգորոդ
  • 1996 թ.1-ին տեղ, Վիեննա
  • 1996 թ. 1-ին տեղ (կիսել է), Դոս Էրմանաս
  • 1997 թ. 1-ին տեղ, Ամստերդամ
  • 2000 թ. Քառորդ եզրափակիչ ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնությունում, Դելի
  • 2001 թ.1-ին տեղ, Մոնակո
  • 2001 թ.1-ին տեղ, Դորտմունդ
  • 2002 թ. Մրցամարտ Պետեր Լեկոյի հետ, Դորտմունդ 1½ ։ 2½
  • 2004 թ. կիսաեզրափակիչի մասնակից ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի առաջնությունում, Տրիպոլի
  • 2005 թ. 2-րդ տեղ Գարի Կասպարովը հաղթում է լրացուցիչ ցուցանիշներով, Լինարես
  • 2005 թ. 1-ին տեղ Շախմատային մրցաշար M-Tel Masters 6½ միավոր (+4-1=5), Սոֆիա
  • 2005 թ. 1-ին տեղ աշխարհի առաջնություն ֆիդե-ի վարկածով։ Տոպալովը հավաքում է 10 միավոր (+6-0=8)։ Սան Լուիս, Արգենտինա
  • 2006 թ. 1-ին տեղ (M-Tel Masters) 6½ միավոր, Սոֆիա
  • 2007 թ. 1-ին տեղ M-Tel Masters շախմատային մրցաշար 5½ միավոր (+3-2=5), Սոֆիայ
  • 2008 թ. 1-ին տեղ, Բիլբաո
  • 2008 թ. 1-ին տեղ, Նանկինե
  • 2009 թ. Հավակնոդների մրցամարտ Գատա Կամսկու հետ 4½ ։ 2½, Սոֆիա
  • 2012 թ. 1-ին տեղ ՖԻԴԵ-ի «Գրան պրի», Լոնդոն
  • 2013 թ. 1-ին տեղ ՖԻԴԵ-ի «Գրան պրի», Ցուգ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն