Դոս Էրմանաս
| Իսպանիայի մունիցիպալիտետ | |||||
|---|---|---|---|---|---|
| Դոս Էրմանաս | |||||
| Dos Hermanas | |||||
| |||||
| 37°17′1″N 5°55′20″W / 37.28361°N 5.92222°W | |||||
| Երկիր | |||||
| Ինքնավար համայնք | Անդալուսիա | ||||
| Պրովինցիա | Սևիլյա | ||||
| Շրջան | Մեծ Սևիլյա | ||||
| Քաղաքապետ | Ֆրացիսկո Տոսկանո | ||||
| Մակերես | 160,52 կմ² | ||||
| ԲԾՄ | 42 մ | ||||
| Բնակչություն | 130369 մարդ (2014) | ||||
| Խտություն | 814,80 մարդ/կմ² | ||||
| Տեղաբնականուն | Nazareno, Nazarena | ||||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
| Փոստային դասիչ | 41700, 41704, 41089 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | SE | ||||
| Պաշտոնական կայք | doshermanas.es | ||||
|
| |||||
Դոս Էրմանաս (իսպ.՝ Dos Hermanas, Երկու քույրեր), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում։ Գտնվում է Անդալուսիա ինքնավար համայնքում՝ Սևիլյա պրովինցիայի մեջ։ Մտնում է Մեծ Սևիլյա շրջանի կազմում։ Աշխարհագրորեն տեղակայված է Գվադալկիվիր գետի կիրճում։
Զբաղեցնում է 160,52 կմ² մակերես[1], բնակչության խտությունը կազմում է 814,80 մարդ/1կմ²։ Ծովի մակարդակից միջին բարձրությունը 42 մ է։
Քաղաքը բաժանված է 4 կենտրոնների՝
- Դոս Էրմանաս
- Ֆուենտե դել Ռեյ
- Մարիսմա ի Պունտալես Ադրիանո
- Մոնտեկինտո
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 130369 մարդ և այդ ցուցանիշով զբաղեցնում է Անդալուսիայի 12 քաղաքների շարքը, որոնց բնակչությունը գերազանցում է 100 000 մարդը։ Վերջին 40 տարիներին Դոս Էրմանասի բնակչությունը կտրուկ աճել է ի շնորհիվ քաղաքում զարգացող արդյունաբերության և Անդալուսիայի մայրաքաղաքին մոտ գտնվելու։ 1970 թվականին բնակչությունը կազմել է ընդամենը 39677 մարդ։ Ըստ 2007 թվականի Բնակչության բուրգի տվյալների քաղաքի բնակչության մեծամասնությունը երիտասարդ և միջին տարիքի անձինք են, ի տարբերություն Իսպանիայի այլ բնակավայրերի, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը միջինից բարձր և ծեր մարդիկ են։
| 1900 | 1910 | 1920 | 1930 | 1940 | 1950 | 1960 | 1970 | 1981 | 1991 | 2014 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| 7857 | 9884 | 10 971 | 15 427 | 20 880 | 21 281 | 27 696 | 39 677 | 57 548 | 78 025 | 130 369 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վերնագիր՝ Extensión superficial de municipios andaluces, հրատարակող՝ Sistema de Información Multiterritorial de Andalucía (SIMA), 25 de junio de 2014». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (իսպ.)
- Localización IEA Արխիվացված 2007-09-29 Wayback Machine (իսպ.)
- Estadísticas IEA Արխիվացված 2012-03-04 Wayback Machine (իսպ.)
- Sobre Dos Hermanas (իսպ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոս Էրմանաս» հոդվածին։ |
| ||||||||||
