Ժուժա Պոլգար
Ժուժա Պոլգար | |
---|---|
հունգ.՝ Polgár Zsuzsa | |
![]() | |
Պետություն(ներ) | ![]() ![]() |
Անունը ծնվելիս | հունգ.՝ Polgár Zsuzsanna |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1969[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Կոչում | Գրոսմայստեր (1991) Միջազգային վարպետ (1984) |
Առավելագույն վարկանիշ | 2577 (հունվար 2005) |
Ներկայիս վարկանիշ | (փետրվար, 2021) (փետրվար, 2021) |
ՖԻԴԵ համար | 700088 |
365chess | Zsuzsa_Polgar |
Chesstempo համար | 166124 |
ICCF համար | 166124 |
Մասնակցել է | Կանանց շախմատային օլիմպիադա 1988[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[2], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2] |
susanpolgar.com | |
Ժուժա Պոլգար Վիքիքաղվածքում | |
Zsuzsa Polgár Վիքիպահեստում |
Սյուզեն (Ժուժա) Պոլգար (անգլ.՝ Susan Polgar, հունգ.՝ Polgár Zsuzsa, ապրիլի 19, 1969, Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի, ապա ամերիկյան շախմատիստուհի, գրոսմայստեր (1991), աշխարհի ութերորդ չեմպիոնուհին (1996-1999)։ ՖԻԴԵ-ի վաստակավոր մարզիչ (2004)[3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժուժա Պոլգարը ծնվել է հրեական ընտանիքում, Բուդապեշտում։ Ընտանիքի բոլոր երեք երեխաները՝ Ժուժա, Սոֆյա և Հուդիթ քույրերը, ստացել են տնային կրթություն։ Երեխաների ուսուցմամբ զբաղվել է նրանց մայրը՝ Ուկրաինայի Վիլոկ գյուղում ծնված և Ուժգորոդի համալսարանն ավարտած Կլարա Պոլգարը (օրիորդական ազգանունը՝ Ալտբերգեր, ծնվ.՝ 1946 թ.)[4][5]։ Վաղ մանկությունից երեխաներին շախմատ էր սովորեցնում հայրը՝ հոգեբան և մանկավարժ Լասլո Պոլգարը (ծնվ.՝ 1946)։ Քույրերը դարձան ուժեղ շախմատիստուհիներ. միջազգային գրոսմայստեր Ժուժա Պոլգարն իր ամուսնու հետ ապրում է Նյու Յորքում, ԱՄՆ, գրոսմայստեր Հուդիթ Պոլգարը՝ Հունգարիայում, իսկ միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր Սոֆյա Պոլգարը (Կոսաշվիլի)՝ Իսրայելում։
Սյուզենին կոչում են Ժուժա՝ Ժուժաննա (Zsuzsanna) անվան փաղաքշական ձևով։
1991 թվականի հունվարին Պոլգարը դարձավ տղամարդկանց գրոսմայստեր։ Ավելի վաղ այդ կոչմանն արժանացել էին միայն աշխարհի չեմպիոնուհիներ Նոնա Գափրինդաշվիլին և Մայա Չիբուրդանիձեն։
1996 թվականին Պոլգարը դարձավ աշխարհի չեմպիոնուհի։
1999 թվականին ՖԻԴԵ-ն Ժուժային զրկեց չեմպիոնուհու կոչումից։ Ավելի ուշ նա այդ որոշումը բողոքարկեց դատարանում և շահեց գործընթացը, սակայն չեմպիոնուհու կոչումն արդեն խաղարկվել էր։
Սյուզեն Պոլգարը, բացի հունգարերենից, տիրապետում է ևս վեց լեզվի՝ էսպերանտո, որը գիտի մանկությունից, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն, անգլերեն և եբրայերեն։
National Geographic Channel ալիքը Սյուզեն Պոլգարի մասին նկարահանել է «Իմ ականավոր ուղեղը: Դարձրեք ինձ հանճար» վավերագրական ֆիլմը։
Քույրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 http://www.olimpbase.org/playersw/nrbrrx7d.html
- ↑ «Global Chess Academy»։ Արխիվացված է օրիգինալից 2008-05-03-ին։ Վերցված է 2016-02-26
- ↑ Հարցազրույց Ժուժա Պոլգարի հետ
- ↑ Ի՜նչ հանճարեղ երեխաներ ենք մենք ունենալու: Ծնողները ծանոթացել են նամակագրությամբ և հանդիպել են 1965 թվականին Բուդապեշտում, որտեղ Կլարա Ալտբերգերը հյուրընկալվում էր քեռուն։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |