Անտոանետա Ստեֆանովա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անտոանետա Ստեֆանովա | |
---|---|
բուլղար․՝ Антоанета Андонова Стефанова | |
Պետություն(ներ) | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 19, 1979[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր | Սոֆիա |
Կոչում | Գրոսմայստեր (2002) |
Առավելագույն վարկանիշ | 2560 (հունվար 2003) |
Ներկայիս վարկանիշ | 2405 |
ՖԻԴԵ համար | 2902257 |
365chess | Antoaneta_Stefanova |
Chesstempo համար | 203494 |
ICCF համար | 203494 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2000[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատի կանանց օլիպիադա (1998)[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատի կանանց օլիմպիադա 2006[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016 |
![]() |
Անտոանետա Ստեֆանովա (բուլղար․՝ Антоанета Стефанова, ապրիլի 19, 1979[1][2], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն[2]), բուլղար շախմատիստուհի, աշխարհի տասներորդ չեմպիոնուհին (2004-2006), Եվրոպայի չեմպիոնուհի (2002)։ Արագ շախմատի աշխարհի չեմպիոնուհի (2012)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախմատով սկսել է զբաղվել 4 տարեկանում, իսկ առաջին պատվավոր պարգևը ստացել է 1989 թվականին, երբ դարձել է մինչև 10 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի։ Հետո դարձել է մինչև 14 տարեկան աղջիկների արագ շախմատի Եվրոպայի չեմպիոնուհի։
2002 թվականին դարձել է միջազգային գրոսմայստեր։
2004 թվականի հունիսի 5-ին կանանց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ստեֆանովան 2½-½ հաշվով հաղթել է ռուս շախմատիստուհի Եկատերինա Կովալևսկայային և դարձել կանանց աշխարհի չեմպիոնուհի։
2004 թվականի նոյեմբերի 22-ից Անտոանետա Ստեֆանովան կրում է Պլովդիվ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը։
2012 թվականին Խանտի Մանսիյսկում, կանանց աշխարհի առաջնությունում, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ եզրափակչում թայ-բրեյքում զիջելով ուկրաինուհի Աննա Ուշենինային (2-2, 1½-½)։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից) |