Jump to content

Նոնա Գափրինդաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոնա Գափրինդաշվիլի
վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Նոնա Գափրինդաշվիլին 1975 թվականին
Պետություն(ներ) Վրաստան և  ԽՍՀՄ
Անունը ծնվելիս
վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი
Ծննդյան ամսաթիվմայիսի 3, 1941(1941-05-03)[1][2] (84 տարեկան)
ԾննդավայրԶուգդիդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿոչումԳրոսմայստեր (1978)
Ներկայիս վարկանիշ2243
ՖԻԴԵ համար13600125
365chessNona_Gaprindashvili
Chesstempo համար68532
ICCF համար68532
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1963[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1966[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1969[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1972[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1974[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1978[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1980[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1984[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1986[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 1982[3]
Պարգևներ և մրցանակներ
Օլիմպիական արծաթե շքանշան[4] Թամար թագուհու շքանշան
Փայլատակման պրեզիդենտական օրդեն
Վախթանգ Գորգասալի շքանշան Պատվո շքանշան Լենինի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Nona Gaprindashvili Վիքիպահեստում

Նոնա Տերենտիի Գափրինդաշվիլի (վրաց.՝ ნონა გაფრინდაშვილი, մայիսի 3, 1941(1941-05-03)[1][2], Զուգդիդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային և վրացի շախմատիստուհի, աշխարհի հինգերորդ չեմպիոնուհին (1962-1978)։ Առաջին կինը, որին շնորհվել է կանանց միջազգային գրոսմայստերի կոչում (1976)[5] և առաջին կինը, որին շնորհվել է տղամարդկանց գրոսմայստերի կոչում (1978)։ ԽՍՀՄ հնգակի չեմպիոն։ ՖԻԴԵ-ի կանանց հանձնաժողովի նախագահ (1980-1986)։ «Շախմատային Օսկար» մրցանակի առաջին կին դափնեկիրը (1982)։ Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը 1989-1996 թվականներին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ Նոնային 5 տարեկանում սովորեցրել են ավագ եղբայրները։ 12 տարեկանից նա շախմատ է պարապել Թբիլիսիի պիոներների պալատում փորձառու մարզիչ Վախթանգ Քարսելաձեի (1919-1966) ղեկավարությամբ[6], որին Վրաստանում անվանում են վրացական կանանց շախմատի դպրոցի հիմնադիր։ 15 տարեկանում Նոնան դարձավ Թբիլիսիի և Վրաստանի չեմպիոն (16 հնարավորից վաստակելով 15½ միավոր)[6]։

Նոնա Գափրինդաշվիլին 1963 թվականին

19 տարեկանում Նոնան նվաճեց Վռնյաչկա Բանյայի հավակնորդների մրցաշարին (1961, Հարավսլավիա) մասնակցելու իրավունք, որտեղ նա, 16 հնարավորից վաստակելով 13 միավոր, զբաղեցրեց առաջին տեղը` երկրորդ մրցանակակրից առաջ անցնելով երկու միավորով[7]։

1962 թվականին Նոնան աշխարհի չեմպիոնուհու կոչման համար մրցախաղում 9:2 հաշվով հաղթեց չեմպիոնուհի Ելիզավետա Բիկովային և դարձավ շախմատի պատմության մեջ հինգերորդ չեմպիոնուհին[6]։ Հետագա տարիներին պաշտպանելով կոչումը` անցկացրեց 5 մրցախաղ. երեքը շահեց Ալլա Կուշնիրից (1965, Ռիգա` 8,5:4,5, 1969, Թբիլիսի` 8,5:4,5, 1972, Ռիգա` 8,5:7,5), մեկը` Նանա Ալեքսանդրիայից (1975, Պիցունդա, Թբիլիսի` 8,5:3,5)[6] և մեկը տանուլ տվեց Մայա Չիբուրդանիձեին (1978, Պիցունդա` 6,5:8,5)։ Հինգ անգամ հաղթել է կանանց ԽՍՀՄ առաջնություններում (1964, 1973-1974, 1981, 1983, 1985), 11 անգամ ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է համաշխարհային օլիմպիադաներում (1963, 1966, 1969, 1972, 1974, 1978, 1980, 1982, 1984, 1986, 1990), ևս մեկ անգամ նման նվաճման հասել է Վրաստանի հավաքականի կազմում (1992)[8]։

Ունիվերսալ խաղաոճի շնորհիվ Նոնան միջազգային մրցաշարերում կարողացել է հավասար պայքար մղել տղամարդկանց հետ` հաղթելով Հաստինգսի մրցաշարում (1963-1964), ԱՄՆ-ի բաց առաջնությունում (Լոն Փայն, 1977), Ռեջո Էմիլիայի (1983, Իտալիա), Վեկ ան Զեյի (1987, Նիդերլանդներ) մրցաշարերում[6]։ ԱՄՆ-ում տարած հաղթանակից հետո Գափրինդաշվիլին կանանց մեջ առաջինն արժանացավ տղամարդկանց գրոսմայստերի կոչմանը։ Մայա Չիբուրդանիձեին աշխարհի չեմպիոնուհու կոչումը զիջելուց հետո դեռ երկար տարիներ մնում էր աշխարհի ուժեղագույն շախմատիստուհիներից մեկը։ 1979-1990 թվականներին հաջողությամբ խաղացել է աշխարհի առաջնության տարբեր մրցաշարերում, մասնավորապես, հաղթել է Բադ Կիսինգենի (1982, Գերմանիա) և Կուալա Լումպուրի միջփնջային մրցաշարերում (1990, Մալայզիա), եղել է Սմեդերևսկա Պալանկայի միջփնջային մրցաշարի (1987, Հարավսլավիա) երկրորդ մրցանակակիր[7]։

1989—1996 թվականներին Գափրինդաշվիլին եղել է Վրաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՎԱՕԿ) նախագահը։ 1996 թվականից ՎԱՕԿ-ի պատվավոր նախագահն է։

2002 թվականին ընտրվել է Թբիլիսիի Սաքրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) պատգամավոր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականին Նոնան ամուսնացել է դոկտոր Լարի Ճիճինաձեի հետ։ 1971 թվականին ծնվել է նրանց որդին` Դավիթը։

Շախմատում ունեցած նվաճումների համար պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966), «Պատվո նշան» շքանշանով (1985), «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1965)[7]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[9] RatingDate2200225023002350240024502500Հուլ. 1971հոկ 2012Նոնա ԳափրինդաշվիլիElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гаприндашвили Нона Терентьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969. — Т. 6.
  2. 2,0 2,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 OlimpBase
  4. Olympedia — 2006.
  5. Ալբերտ Միքայելյան, Մարզաշխարհի հարյուր գերաստղեր, Երևան, «ՎՄՊ-Պրինտ», 2008, էջ 15
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Նոնա Գափրինդաշվիլի
  7. 7,0 7,1 7,2 Нона Гаприндашвили. Спортивная биография
  8. OlimpBase: Women's Chess Olympiads, Nona Gaprindashvili
  9. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Предпочитаю риск / Нона Гаприндашвили ; Лит. запись В. Васильева. — Москва : Мол. гвардия, 1977. — 191 с., 8 л. ил. ; 16 см. — (Спорт и личность ; Кн. 32)
  • Шахматный словарь / гл. ред. Л. Я. Абрамов; сост. Г. М. Гейлер. — М.: Физкультура и спорт, 1964. — С. 220. — 120 000 экз.
  • Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 77. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ
Շախմատ
Շախմատ

Վերա Մենչիկ (1927-1944)  • Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953)  • Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962)  • Օլգա Ռուբցովա (1956-1958)  • Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978)  • Մայա Չիբուրդանիձե (1978-1991)  • Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001)  • Ժուժա Պոլգար (1996-1999)  • Չժու Չեն (2001-2004)  • Անտոանետա Ստեֆանովա (2004-2006)  • Սյույ Յուհուա (2006-2008)  • Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010)  • Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017)  • Աննա Ուշենինա (2012-2013)  • Մարիա Մուզիչուկ (2015-2016)  • Թան Չժունյի (2017-2018)  • Ցզյու Վենցզյուն (2018-ից)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոնա Գափրինդաշվիլի» հոդվածին։