Ելիզավետա Բիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ելիզավետա Բիկովա
ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова
Bykowa,Jelisaweta.jpeg
Ծնվել էնոյեմբերի 4, 1913(1913-11-04)[1]
ԾննդավայրԲոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 8, 1989(1989-03-08)[1] (75 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունշախմատիստ և ոչ գեղարվեստական գրող
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Elisaveta Bykova Վիքիպահեստում

Ելիզավետա Իվանովնա Բիկովա (ռուս.՝ Елизаве́та Ива́новна Бы́кова, նոյեմբերի 4, 1913(1913-11-04)[1], Բոգոլյուբովո, Վլադիմիրսկի գավառ, Վլադիմիրի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 8, 1989(1989-03-08)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի երրորդ չեմպիոնուհին (1953 - 1956, 1958 - 1962), սպորտի վաստակավոր վարպետ (1953), միջազգային վարպետ (1953), կանանց գրոսմայստեր (1976), տնտեսագետ-պլանավորող, լրագրող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հաջողությունների հասնում է Մոսկվայի առաջնություններում (1937, 3-րդ տեղ), Մոսկվայի վեցակի չեմպիոնուհի (1938 -1952) և ԽՍՀՄ եռակի չեմպիոնուհի (1947, 1948, 1950)։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանդես էր գալիս մոսկովյան հիվանդանոցներում իր դասախոսություններով և միաժամանակյա խաղաշարերով:

1953 թվականին աշխարհի առաջնության մրցախաղում 8:6 հաշվով հաղթում է Լյուդմիլա Ռուդենկոյին: Իսկ 50-ականների վերջին և 60-ականների սկզբին Մոսկվայում խաղացել է աշխարհի առաջնության 3 մրցախաղում (1958 և 1960 հաղթել է Օ. Ռուբցավային և Ա. Զվորիկինային)։ 1962 թվականին տիտղոսը զիջել է Նոնա Գափրինդաշվիլիին: Հանդես է եկել մոսկովյան առաջնություններում մինչև 70-ականների վերջը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)