Jump to content

Չժու Չեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժու Չեն
Պետություն(ներ){{{2}}} Չինաստան
{{{2}}} Կատար (2006-ից)[1]
Ծննդյան ամսաթիվմարտի 13, 1976(1976-03-13)[2] (50 տարեկան)
ԾննդավայրՎենչժոու, Չժեցզյան, Չինաստան
ԿոչումԳրոսմայստեր (2001)
Առավելագույն վարկանիշ2548 (հունվար 2008)
Ներկայիս վարկանիշ2423
ՖԻԴԵ համար8600546
365chessZhu_Chen
Chesstempo համար234832
ICCF համար234832
Մասնակցել էԱմառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2016, Կանանց շախմատային օլիմպիադա 1994[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3]
 Zhu Chen Վիքիպահեստում

Չժու Չեն (չինարեն ավանդ. 諸宸, հեշտ. 诸宸 , պինին: Zhū Chén, ավելի հայտնի է որպես Ժու Չեն` պինինից սխալ տառադարձության պատճառով, մարտի 13, 1976(1976-03-13)[2], Վենչժոու, Չժեցզյան, Չինաստան), այժմ Կատարը ներկայացնող չինացի շախմատիստուհի, աշխարհի իններորդ չեմպիոնուհին, երկրորդ չեմպիոնուհին նոկաուտ համակարգով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ սկսել է խաղալ մանկուց։ 1994 թվականին մասնակցել է մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը և դարձել է աշխարհի չեմպիոնուհի։ 1994 թվականին Մոսկվայում, Չինաստանի հավաքականի կազմում մասնակցել է համաշխարհային օլիմպիադային, որտեղ Չինաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը։ 1996 թվականին երկրորդ անգամ դարձել է մինչև 20 տարեկան աղջիկների աշխարհի չեմպիոնուհի բարձր արդյունքով` 13-ից 12։ 2000 թվականին Ստամբուլի օլիմպիադայում հանդես է եկել Չինաստանի կանանց հաղթող թիմի կազմում՝ 11 հնարավորից վաստակելով 9 միավոր։

Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությունում (Մոսկվա, 2001) դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 5։3 հաշվով հաղթել է Ալեքսանդրա Կոստենյուկին՝ արժանանալով աշխարհի չեմպիոնուհի կոչմանը։ 2000 թվականին Բլեդ֊ի Օլիմպիադայում գլխավորել է Չինաստանի թիմը, որը կրկին դարձել է Օլիմպիադայի հաղթող։

2001 թվականին ամուսնացել է կատարցի շախմատիստ Մոհամմեդ ալ Մոդիաքիի հետ։ 2006 թվականից Չժու Չենը հանդես է գալիս Կատարի դրոշի ներքո։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[4] RatingDate22002250230023502400245025002550Հուլ. 1991Հունվ. 2014Չժու ՉենElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չժու Չեն» հոդվածին։
 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ
Շախմատ
Շախմատ

Վերա Մենչիկ (1927-1944)  Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953)  Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962)  Օլգա Ռուբցովա (1956-1958)  Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978)  Մայա Չիբուրդանիձե (1978-1991)  Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001)  Ժուժա Պոլգար (1996-1999)  Չժու Չեն (2001-2004)  Անտոանետա Ստեֆանովա (2004-2006)  Սյույ Յուհուա (2006-2008)  Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010)  Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017)  Աննա Ուշենինա (2012-2013)  Մարիա Մուզիչուկ (2015-2016)  Թան Չժունյի (2017-2018)  Ցզյու Վենցզյուն (2018-ից)