Սե Ցզյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սե Ցզյուն
Xie Jun 1993.jpg
Պետություն(ներ){{{2}}} Չինաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 30, 1970(1970-10-30)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԲաոդին, Baoding Diqu, Հեբեյ, Չինաստան
ԿոչումԳրոսմայստեր (1993)
Առավելագույն վարկանիշ2574 (հունվար 2008)
Ներկայիս վարկանիշ2574 (դեկտեմբեր, 2019)
ՖԻԴԵ համար8600147
365chessXie_Jun
Chesstempo համար231003
ICCF համար231003
Մասնակցել էQ500161?, Q2229519?, Q499448?, Q608644?, Կանանց շախմատային օլիմպիադա 1996, Q608665?, Women's Chess Olympiad 2000? և Q2229528?
Xie Jun Վիքիպահեստում

Սե Ցզյուն (չինարեն ավանդ. 謝軍, հեշտ. 谢军 , պինին: Xiè Jūn, հոկտեմբերի 30, 1970(1970-10-30)[1][2], Բաոդին, Baoding Diqu, Հեբեյ, Չինաստան), չինացի շախմատիստուհի, շախմատի աշխարհի յոթերորդ չեմպիոնուհին։ Աշխարհի այն երեք չեմպիոնուհիներից մեկն է (Ելիզավետա Բիկովա, Սե Ցզյուն և Հոու Յիֆան), որոնք կարողացել են ընդմիջումից հետո հետ բերել շախմատային գահը։ Աշխարհի չեմպիոնուհի 1991 թվականի սկզբից մինչև 1996 թվականը և 1999 թվականից մինչև 2001 թվականը։ Վաստակավոր մարզիչ և ՖԻԴԵ-ի միջազգային մրցավար (2004)[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

6 տարեկանից Սեն սկսել է խաղալ սիյանցի (չինական խաղ)։ 10 տարեկանում դարձել է Պեկինի աղջիկների չեմպիոնուհի։ Կառավարության պնդմամբ շուտով սկսում է խաղալ նաև շախմատ:

1990 թվականին ստանում է կանանց գրոսմայստերի կոչում։

1991 թվականին Սե Ցզյունն առաջին անգամ դառնում է կանանց աշխարհի առաջնության հաղթող՝ 8,5:6,5 հաշվով պարտության մատնելով Մայա Չիբուրդանիձեին: 1993 թվականին նա հաջողությամբ պաշտպանում է իր տիտղոսը՝ 8,5:2,5 հաշվով հաղթելով Նանա Իոսելիանիին: Նույն թվականին նա դառնում է գրոսմայստեր:

1996 թվականին կորցրել է իր տիտղոսը՝ 8,5:4,5 հաշվով զիջելով Ժուժա Պոլգարին:

1999 թվականին ՖԻԴԵ-ն Ժուժա Պոլգարին զրկում է կոչումից և Սե Ցզյունը վերադարձնում է չեմպիոնուհու կոչումը՝ 8,5:6,5 հաշվով հաղթելով Ալիսա Գալյամովային:

2000 թվականին ՖԻԴԵ-ն փոխում է աշխարհի առաջնությունների անցկացման կարգը՝ ներմուծելով մրցաշարից դուրս մնալու նոկաուտ համակարգը, և Սե Ցզյունը, եզրափակիչ մրցախաղում 2,5:1,5 հաշվով հաղթելով չինացի շախմատիստուհի Ցին Կանյինին դառնում է առաջին շախմատիստուհին, որը իր տիտղոսը նվաճել է նոկաուտ համակարգով։

Պաշտոնական մրցաշարերում հանդես է գալիս հազվադեպ, վերջին տարիներին, երկար ընդմիջումից հետո, խաղացել է 2008 թվականին՝ վարկանիշը պահպանելու նպատակով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)