Ալիսա Գալյամովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Գալյամովա
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ{{{2}}} Ուկրաինա Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունվարի 18, 1972(1972-01-18)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրԿազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Կոչումմիջազգային վարպետ[4], կանանց գրոսմայստեր, կանանց միջազգային վարպետ և Woman Master of Sport of USSR in Chess?
Առավելագույն վարկանիշ2560 (հունիս 1998)
Ներկայիս վարկանիշ2410
ՖԻԴԵ համար4129725
365chessAlisa_Galliamova
Chesstempo համար67979
ICCF համար67979
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1990[5], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[5], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[5], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[5] և Կանանց շախմատային օլիմպիադա 2010[5]
 Alisa Galliamova Վիքիպահեստում

Ալիսա Գալյամովա (թաթ.՝ Ğällämeva Alisä Mixail qızı, Алисә Михаил кызы Галләмева հունվարի 18, 1972(1972-01-18)[1][2][3], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, ուկրաինական և ռուս շախմատիստուհի Կազանից, միջազգային գրոսմայստեր, Ռուսաստանի բազմակի չեմպիոնուհի։ 2010 թվականին Ռուսաստանի թիմի կազմում հաղթել է Շախմատային Օլիմպիադայում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կազանում ռուս-թաթարական ընտանիքում (Գալյամովա մոր ազգանունն է)։ Ուսումը սկսել է 10-րդ մանկապատանեկան սպորտային դպրոցում, հետագայում մոսկովյան սպորտային ինտերնատում։

Առաջին մարզիչը Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Օլեգ Իլյասովիչ Իգլամովն էր։ Հետագայում նրա մարզիչը դարձավ Ալեքսանդր Նիկոլաևիչ Պանչենկոն, միջազգային գրոսմայստեր, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ։

1982 թվականին դարձավ խորհրդային «Աշխատանքային ռեզերվ» կամավոր մարզական ընկերության չեմպիոնուհի։

1983-1984 թվականներին Թաթարստանի կրկնակի արծաթե մրցանակակիր կանանց մեջ, իսկ 1985-1986 թվականներին նվաճել է չեմպիոնուհու կոչումը։

1987 թվականին ստացել է արծաթե մեդալ ԽՍՀՄ-ի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում (Չելյաբինսկ

1987 թվականին հաղթում է մինչև 16 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությունում (Ինսբրուք

1988 թվականին կրկնեց իր հաջողությունը Ռումինիայի առաջնությունում (Տիմիշոարա), ինչպես նաև դարձավ չեմպիոնուհի մինչև 20 տարեկան տարիքային կատեգորիայում (Ավստրալիա, Ադելաիդա

Ալիսա Գալյամովան ԽՍՀՄ հավաքականների կազմում մասնակցել է երեք համաշխարհային օլիմպիադաների (1990, Հարավսլավիա, 2-իդ տեղ), Ուկրաինա (1992, Ֆիլիպիններ, 2-րդ տեղ), Ռուսաստան (1996, Հայաստան, 3-րդ տեղ)։

1997 թվականին դարձավ Ռուսաստանի չեմպիոնուհի և հաղթեց համաշխարհային թագի թեկնածուների մրցաշարում։ Նույն տարում դարձավ շախմատային Օսկարակիր։ Մրցանակը նրան և այլ շախմատիստների հանձնվեց Միջազգային շախմատային լրատվության կազմակերպության կողմից, որպես տարվա լավագույն շախմատիստներ։

2003 թվականին Ռուսաստանի չեմպիոնուհի Թաթարստանի հավաքականի կազմում։

1999 թվականին Կազանում կայացած ՖԻԴԵ-ի վարկածով չեմպիոնուհի կոչման համար մրցամարտում Ալիսա Գալյամովան պարտվեց չինացի շախմատիստուհի Սե Ցզյունին։

2006 թվականին եզրափակիչ չեմպիոնական մրցամարտում Ալիսա Գալյամովան պարտվեց Սյույ Յուհուային։

2009 թվականին դարձել է Ռուսաստանի շախմատի չեմպիոնուհի (7,5 из 9), իսկ 2010 կրկնում է իր հաջողությունը համառ պայքարում հավաքելով 11-ից 7 միավոր։

2010 թվականին դարձել է Համաշխարհային շախմատային օլիմպիադայի չեմպիոնուհի Ռուսաստանի հավաքականի կազմում ։

1991 թվականին ամուսնացել է ուկրաինացի շախմատիստ Վասիլի Իվանչուկի հետ։ Նրանք ունեն որդի` Միշան։ Նրանց ամուսնական կյանքը խատարվեց մի քանի տարուց։

Մշտապես բնակվում է Կազանում, որտեղ հիմնադրել է սեփական համայնքային շախմատի դպրոց, ինչպես նաև փոքր բիզնես։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1988 2250 2300 2300 2250
1989 2060 2370 2370 2060
1990 2365 2370 2370 2365
1991 2435 2435 2435 2435
1992 2410 2400 2410 2400
1993 2445 2435 2445 2435
1994 2450 2475 2475 2450
1995 2475 2475 2475 2475
1996 2480 2475 2480 2475
1997 2440 2445 2445 2440
1998 2505 2560 2560 2505
1999 2558 2556 2558 2556
2000 2515 2526 2550 2550 2515
2001 2554 2554 2547 2547 2554 2547
2002 2514 2500 2505 2496 2514 2496
2003 2496 2489 2502 2502 2502 2489
2004 2502 2502 2490 2477 2502 2477
2005 2477 2469 2453 2463 2477 2453
2006 2467 2470 2470 2470 2470 2467
2007 2470 2477 2468 2460 2477 2460
2008 2460 2460 2460 2460 2460 2460
2009 2460 2460 2460 2460 2460 2460 2460
2010 2460 2487 2487 2482 2482 2487 2487 2460
2011 2497 2497 2492 2492 2498 2490 2498 2490
2012 2490 2490 2484 2465 2465 2468 2468 2468 2468 2490 2465
2013 2459 2459 2459 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2458 2459 2458
2014 2458 2458 2458 2458 2466 2466 2472 2472 2472 2471 2471 2471 2472 2458
2015 2484 2484 2484 2484 2478 2475 2475 2475 2475 2475 2475 2475 2484 2475
2016 2475 2475 2475 2475 2475 2450 2450 2450 2450 2450 2434 2443 2475 2434
2017 2446 2446 2444 2444 2456 2456 2459 2443 2443 2443 2443 2443 2459 2443
2018 2422 2422 2422 2422 2422 2422 2422 2424 2424 2432 2432 2444 2444 2422
2019 2444 2444 2444 2444 2444 2444 2444 2438 2438 2438 2438 2438 2444 2438
2020 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438 2438
2021 2442 2442 2442 2421 2442 2421
2022 2410 2410 2410


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://ratings.fide.com/toparc.phtml?cod=338
  2. 2,0 2,1 http://en.chessbase.com/post/topalov-catches-anand-in-fide-rankings
  3. 3,0 3,1 http://en.chessbase.com/post/fide-ratings-garry-kasparov-retires-at-2812
  4. FIDE Ratings and Statistics
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 OlimpBase
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Գալյամովա» հոդվածին։