Jump to content

Վասիլի Իվանչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ
Василь Михайлович Іванчук
Պետություն(ներ)Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ուկրաինա Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվմարտի 18, 1969(1969-03-18)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրՈւկրաինա քաղաք Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ
ԿոչումԳրոսմայստեր (1988)
Միջազգային վարպետ (1987)
Առավելագույն վարկանիշ2787 (հոկտեմբեր 2007 թվական)
Ներկայիս վարկանիշ2609
ՖԻԴԵ համար14100010
365chessVassily_Ivanchuk
Chesstempo համար92401
ICCF համար92401
Մասնակցել էՇախմատային օլիմպիադա 1988[3], Շախմատային օլիմպիադա 1990[3], Շախմատային օլիմպիադա 1992[3], Շախմատային օլիմպիադա 1994[3], Շախմատային օլիմպիադա 1996[3], Շախմատային օլիմպիադա 1998[3], Շախմատային օլիմպիադա 2000[3], Շախմատային օլիմպիադա 2002[3], Շախմատային օլիմպիադա 2004[3], Շախմատային օլիմպիադա 2006[3], Շախմատային օլիմպիադա 2008[3], Շախմատային օլիմպիադա 2010[3], Շախմատային օլիմպիադա 2012[3], Շախմատային օլիմպիադա 2014[3], Շախմատային օլիմպիադա 2018 և Ի՞նչ որտ՞եղ ե՞րբ
ԱնդամակցությունSK Rockaden և KSK 47 Eynatten
Պարգևներ և մրցանակներ
«Վաստակի համար» 1-ին աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» 2-րդ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա) «Ուկրաինայի անկախության 20-ամյակի» հոբելյանական մեդալ Իշխան Յարոսլավ Իմաստունի 4-րդ աստիճանի շքանշան Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան
 Vasyl Ivanchuk Վիքիպահեստում

Վասիլի Միխայլովիչ Իվանչուկ (ուկրաիներեն՝ Василь Михайлович Іванчук, ծնվ.՝ 1969, մարտի 18, Կոպիչինցի, Տերնոպոլի մարզ, ՈՒԽՍՀ), շախմատիստ, գրոսմայստեր, Ուկրաինայի 90-ականների ուժեղագույն շախմատիստ։ 1989 թվականին ԽՍՀՄ հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային երկրորդ առաջնությունում։ 2001 թվականին Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթել է աշխարհի թիմային հինգերորդ առաջնությունում։ 2004 թվականի Եվրոպայի չեմպիոն, 2001-2002 թվականների ՖԻԴԵ-ի աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից։ Համաշխարհային օլիմպիադայի քառակի չեմպիոն՝ 2 անգամ ԽՍՀՄ հավաքականի (1988, 1990) և 2 անգամ՝ Ուկրաինայի կազմում կազմում (2004, 2010)։ Աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ։

2010-ին սկսեց հետաքրքրվել շաշկիով։ 2015 թվականին մասնակցում է միջազգային շաշկու իր առաջին մրցաշարին՝ Heerhugowaard Open 2015 թ.-ին, որտեղ խաղում են 25 միջազգային գրոսմայստերներ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանչուկի հայրը՝ փաստաբան է, մայրը՝ ֆիզիկայի ուսուցչուհի։ Շախմատ խաղալ Իվանչուկը սկսել է չորրորդ դասարանից։ Նրա առաջին ուսուցիչը եղել է Օլեգ Կալինինը, ում հետ նա սկսել է աշխատել 1979 թվականից Տերնոպոլի "Ավանգարդ" շախմատային ակումբում։ 1985 թվականին Իվանչուկը հաղթել է ԽՍՀՄ-ի պատանիների շախմատի առաջնությունը և զբաղեցրեց երրորդ տեղը Ուկրաինայի առաջնությունում։

Ավարտել է Լվովի պետական համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը։ 1990-ական թվականների սկզբին Իվանչուկը դառնում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը։1988 և 1990 թվականներին Իվանչուկը ԽՍՀՄ-ի կազմում դառնում է շախմատի Օլիմպիադայի չեմպիոն։

1991 թվականին Իվանչուկը մտնում է Ուկրաինայի հավաքականի կազմի մեջ։ Ուկրաինայի հավաքականի հետ միասին Իվանչուկը հաղթում է աշխարհի թիմային առաջնությունը 2001 թվականին Երևանում և շախմատի օլիմպիադան 2004 թվականին (Մալյորկա, Իսպանիա)։ Ուկրաինայի հավաքականը եռակի, որտեղ խաղացել է Վասիլի Իվանչուկը, դարձել է շախմատի օլիմպիադայի մրցանակակիր։ Եռակի անգամ Իվանչուկը հաղթել է սուպերտուրնիրը Լինարեսում (Իսպանիա)1989, 1991 և 1995 թվականներին։ 2004 թվականին Իվանչուկը հաղթել է Եվրոպայի առաջնությունը, որը անցկացվել է Անտալիայում (Թուրքիա)։ Լավ մարզավիճակում Վասիլի իվանչուկը հաղթել է Կապաբլանկայի հուշամրցաշարը Հավանայում(Կուբա) 2005 թվականի մայիսին - 12 հնարավորից վաստակելով 9,5 միավոր։ 2007 թվականի նոյեմբերին Իվանչուկը հաղթել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որը անցկացվել է Մոսկվայում։

Շախմատիստների մեջ Իվանչուկին անվանում են "ՄԵԾ ՉԱԿԻ" (Big Chucky)։

1991 թվականին Վասիլի Իվանչուկն ամուսնացավ, նրա առաջին կինը դարձավ Ալիսա Գալյամովան-հայտնի շախմատիստ-գրոսմայստեր, նրանք ունեն երեխա, սակայն մի քանի տարի անց նրանք ամուսնալուծվեցին։2007 թվականին գրոսմայստերը կրկին ամուսնացավ։ 2007 թվականի հոկտեմբերին համաշխարհային վարկանիշային ցուցակում Վասիլի Իվանչուկը զբաղեցնում էր երրորդ տեղը 2776 վարկանիշով հեմ մնալով Վիշվանաթան Անանդից և Կրամնիկից։ 2007 թվականին, Իվանչուկը հաղթեց ամենաուժեղ միջազգային մրցաշարը երբևէ իրականացված անկախ Ուկրաինայի տարածքում։ 2010 թվականի նոյեմբերին Իվաչուկը Ուկրաինայի հավաքականի կազմում հաղթում է 39-րդ շախմատի օլիմպիադան, որն անցկացվել է Խանտի-Մանսիյսկում (Ռուսաստան)։

Պետական պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզական արդյունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
թվականքաղաքմրցաշար+=արդյունքհորիզոնական
1989ԼինարեսՄիջազգային մրցաշար1
ԲիլՄիջազգային մրցաշար1
1991Լինարեսմիջազգային մրցաշար6079½ 13ից1
1995Լինարեսմիջազգային մրցաշար1
2006Ֆորոս1-ին միջազգային մրցաշար3087 11ից2
2007Մոնրեալ8-րդ միջազգային մրցաշար5047 9ից1
Ֆորոս2-րդ միջազգային մրցաշար4077½ 11ից1
2008Վեյ Կան Զե70-րդ միջազգային մրցաշար10127 13ից5-6
Մորելիա/Լինարես25-րդ միջազգային մրցաշար2396½ 14ից6
Սոֆիամիջազգային մրցաշար6048 из 101
Ֆորոս3-րդ միջազգային մրցաշար4167 из 112
Սոչի2-րդ Գրան-Պրի2296½ 13ից8-9
Մոսկվա3-րդ Տալի հուշամրցաշարը3066 9ից1
Բիլբաո2623 10ից4
Նանկին1ին միջազգային մրցաշար1364 10ից5-6
2009Վեյկ-ան-Զե71-րդ միջազգային մրցաշար2475½ 13ից11-14
Լինարես26-րդ միջազգային մրցաշար20128 14ից2
Նալչիկ4-րդ Գրան-Պրի1395½ 13ից12-14
Սոֆիա5-րդ միջազգային մրցաշար1543 из 106
Բազնա3-րդ միջազգային մրցաշար4067 из 101
Բիլ42-րդ միջազգային մրցաշար2175½ 10ից3
Ջերմուկ5-րդ Գրան-Պրի4098½ 13ից1
Մոսկվա4-րդ Տալի հուշամրցաշարը2075½ 9ից2-3
Խանտի-Մանսիյսկ 3-րդ աշխարհի գավաթ
1ին խաղ ընդդեմ   Բեզգոդովի
2-րդ խաղն ընդդեմ Ու. Սօի
 
2
0
 
0
1
 
0
1
 
2միավոր 2հնարավորից
½միավոր 2հնարավորից
2010Վեյկ-ան-Զե72-րդ միջազգային մրցաշար21107 13ից6-7
Հավանա45-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար4067 10ից1
Խանտի-Մանսիյսկ39-րդ օլիմպիադա7128 10ից
2011Խանտի-ՄանսիյսկՇախմատի աշխարհի գավաթ 20111241017 26ից3
201247-րդ Կապաբլանկայի հուշամրցաշար3076½ 10ից1
2014Էդմոնտոն9-րդ Միջազգային մրցաշար7028 9ից1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլոյի գործակցի փոփոխություններ[4] RatingDate230024002500260027002800Հունվ. 1986նոյ 2014Վասիլի ԻվանչուկElo rating

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://ratings.fide.com/toparc.phtml?cod=241
  2. http://ratings.fide.com/toparc.phtml?cod=117
  3. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 OlimpBase
  4. ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլի Իվանչուկ» հոդվածին։