Մալյորկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Մալյորկա / Մայորկա
Mallorca / Mallorca

39°39′35″ հս․. լ. 2°59′25″ ավ. ե. / 39.6596° հս․. լ. 2.9903° ավ. ե. / 39.6596; 2.9903Կոորդինատներ: 39°39′35″ հս․. լ. 2°59′25″ ավ. ե. / 39.6596° հս․. լ. 2.9903° ավ. ե. / 39.6596; 2.9903
Տեղագրություն Միջերկրական ծով
Երկիր Իսպանիա Իսպանիա
Ջրատարածություն Միջերկրական ծով
Մակերես 3640,16 կմ2
Ամենաբարձր կետը 1445 մ
Բնակչություն (2005) 777 821 մարդ
Բնակչության խտությունը 213,678 մարդ/կմ2

Կղզու արբանյակային պատկեր
##Մալյորկա (Բալեարյան կղզիներ)
Red pog.svg
##Մալյորկա (Միջերկրական ծով)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Մալյորկա կամ Մայորկա (կատ.՝ Mallorca, իսպ.՝ Mallorca)[1] կղզի, որը գտնվում է Միջերկրական ծովում։ Այն Բալեարյան կղզիներ արշիպելագի ամենամեծ կղզին է, գտնվում է Իսպանիայում։

Կղզու մայրաքաղաքը Պալմա դե Մալյորկան է, որը նաև Բալեարյան կղզիներ ինքնավար համայնքի մայրաքաղաքն է: Բալեարյան կղզիները ստացել են Իսպանիայի ինքնավար տարածքի կարգավիճակ 1983 թվականից[2]: Կաբրերա արշիպելագը վարչականորեն մտնում է Մալյորկայի խմբի մեջ (Պալմա մունիցիպալետ): Մալյորկայի հիմն է Լա Բալանգուերան:

Բալեարյան մյուս կղզիների նման, Մալյորկան զբոսաշրջության կենտրոն է համարվում հիմնականում Գերմանիայից և Միացյալ թագավորությունից ժամանած զբոսաշրջիկների համար: Պալմա դե Մալյորկայի օդանավակայանը ամենազբաղվածներից է Իսպանիայում, 2014 թվականին այն սպասարկել է 23,1 միլիոն ուղևորի[3]:

Կղզու անվանումը գալիս է լատիներեն insula maior բառից, որը թարգմանաբար նշանակում է "ավելի մեծ կղզի", ավելի ուշ Maiorica, "ավելի մեծ մեկը", ի տարբերություն Մինորկայի, որը նշանակում է "ավելի փոքր մեկը":

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկիացիներ, հռոմեացիներ և ուշ հնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը կղզին գաղութականացրել են փյունիկիացիները, բնակեցնելով այստեղ Լևանտից եկած բնակիչներով, ովքեր այստեղ ժամանեցին մ. թ. ա. 8-րդ դարում և հիմնեցին մեծ թվով գաղութներ: Հետագայում կղզուն տիրեց Կարթագենը: Երկրորդ Պունիկյան պատերազմից հետո Կարթագենը կորցրեց բոլոր անդրծովյան տարածքները և հռոմեացիները տիրեցին կղզուն:

Կղզին հռոմեացիները նվաճեցին մ. թ. ա. 123 թվականին: Հռոմեացիների օրորք հիմնվեցին Պոլետիա (Ալկուդիա) և Պալմերիա (Պալմա դե Մալյորկա) քաղաքները: Բացի այդ կղզու հյուսիսում գտնվող Բոչորիս քաղաքը, որը կառուցվել էր նախահռոմեական ժամանակներում համարվեց հռոմեական քաղաք[4]: Կղզու տնտեսությունը հիմնված էր ձիթապտղի և աղի արդյունահանման վրա: Մալյորկացի զինվորականները ծառայում էին հռոմեական լեգեոններում[5]:

427 թվականին վանդալները տիրեցին կղզուն: Գունդերիխի որդի Գեյզերիխը կղզու նահանգապետն էր և այն օգտագործեց որպես հիմք Միջերկրական ծովում այլ տարածքներ նվաճելու համար[6], մինչև 465 թվականը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Keenan Steve (հուլիսի 6, 2009)։ «Mallorca v Majorca which is correct»։ The Times (London) 
  2. Tisdall, Nigel (2003). Mallorca. Thomas Cook Publishing. էջ 15. ISBN 9781841573274. 
  3. http://www.aena.es/csee/Satellite/Aeropuerto-Palma-Mallorca/es/Page/1046276292901//Presentacion.html AENA Aeropuerto de Palma de Mallorca
  4. Oppidum Bocchoritanum. The Princeton Encyclopedia of Classical Sites .
  5. History of Mallorca. North South Guides.
  6. The Dark Ages in Mallorca mallorcaincognita.com, not dated