Բիլ (քաղաք)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Բիլ | |||
Biel/Bienne | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Առաջին հիշատակում | 1142, 1184, 1187, 1228, 1230, 1239, 1258, 1299 | ||
Մակերես | 21,21 կմ², 21,19 կմ² | ||
ԲԾՄ | 434 մետր, 441 մետր | ||
Պաշտոնական լեզու | ֆրանսերեն և գերմաներեն | ||
Բնակչություն | ▲55 120 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] | ||
Հեռախոսային կոդ | 032 | ||
Փոստային ինդեքսներ | 2500, 2502, 2503, 2504 և 2505 | ||
Ավտոմոբիլային կոդ | BE | ||
Պաշտոնական կայք | biel-bienne.ch | ||
| |||
Բիլ (նաև՝ Բիեն; գերմ.՝ Biel, ֆր.՝ Bienne, պաշտոնապես՝ Biel/Bienne), քաղաք Շվեյցարիայի հյուսիս-արևմուտքում, Բեռն կանտոնում, Բիլ լճի ափին (գերմ.՝ Bielersee, ֆր.՝ Lac de Bienne).
Բիլը գտնվում է Շվեյցարիայի գերմանախոս և ֆրանսախոս հատվածների լեզվական սահմանագծի վրա, և նրա ողջ տարածքում այդ երկու լեզուներն էլ հավասարապես գործածվում են: Բիլը քաղաքի գերմանական անվանաձևն է, Բիենը՝ ֆրանսիական: Քաղաքը հիշատակելիս հաճախ գործածում են այդ երկու անվանաձևերը միասին, իսկ 2005 թվականի հունվարի 1-ից Biel/Bienne-ը (Բիլ/Բիեն) դարձել է նրա պաշտոնական անվանաձևը: Մինչ այդ քաղաքը պաշտոնապես անվանվում էր Բիլ[2][3]:
Բնակավայրը գտնվում է Յուրա լեռնազանգվածի հենց առաջին լեռնաշղթայի ստորոտին, զբաղեցնում է 21,19 քառակուսի կիլոմետր տարածք, որի 45,5 տոկոսը զբաղեցնում են շենքերն ու փողոցները, մոտավորապես այդքան էլ՝ անտառները, իսկ մնացած 10 տոկոսը՝ ջրային տարածքներն ու մշակովի հողերը[4]:
2017 թվականի տվյալներով՝ բուն քաղաքում ապրում էր շուրջ 55 հազար, իսկ ամբողջ ագլոմերացիայում՝ մոտաորապես 106 հազար մարդ[5]: 19-րդ դարից ի վեր Բիլը համարվում է երկրի արդյունաբերական, այդ թվում՝ ժամացույցների արտադրության կենտրոններից մեկը:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլ լճի ափերին մարդիկ բնակություն են հաստատել դեռ վաղնջական ժամանակներում. ներկայիս քաղաքի մերձակայքում՝ Ֆինգելցում 1874 թվականին հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են նորքարեդարյան երկու բնակավայրերի հետքեր (Vingelz / Hafen հնավայրն արդեն իսկ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում): Մի ուշբրոնզեդարյան բնակավայր էլ հայտնաբերվել է Ֆինգելցից արևելք[6]: Գալլական պատերազմներից ու հին հռոմեացիների տիրապետության շրջանից հետո այս տարածաշրջանում իրենց գերիշխանությունն են հաստատել գերմանական ցեղերը: Ընդ որում՝ հին հռոմեացիների օրոք Պետինեսկայից (Petinesca) մինչև Պիեռ Պերտուիս (Pierre Pertuis) կամ Սալոդրում (Salodurum, ներկայիս Solothurn-ը) ճանապարհ է կառուցվել, որն անցել է այսօրվա Բիլ/Բիենի մի հատվածը համարվող Մետ ավանով: Մետում հայտնաբերվել են նաև հին հռոմեական ու վաղ միջնադարյան շինությունների հիմքեր և չորրորդ դարի մի գերեզմանատուն[7]:
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքի բնակչության թվաքանակը ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[8]

Բնակչության վերաբերյալ պատմական տվյալներ[8] | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարին | Ամբողջ բնակչությունը | Գերմանախոս բնակչ. | Ֆրանսախոս | Կաթոլիկ | Բողոքական | Քրիստոյա կաթոլիկ | Հրեա | Այլ կրոններ | Կրոնը չնշած | Շվեյցարացի | Ոչ շվեյցարացի |
1770 | 1,698 | ||||||||||
1818 | 3,589 | ||||||||||
1850 | 5,609 | 5,268 | 341 | ||||||||
1880 | 16,579 | 13,253 | 3,207 | 1,675 | 14,620 | 240 | 77 | 15,323 | 1,289 | ||
1910 | 32,136 | 22,017 | 9,209 | 4,840 | 26,366 | 413 | 517 | 28,723 | 3,413 | ||
1930 | 37,726 | 24,946 | 11,673 | 6,031 | 30,750 | 310 | 635 | 35,588 | 2,338 | ||
1950 | 48,342 | 32,188 | 14,598 | 8,659 | 38,314 | 572 | 268 | 529 | 46,232 | 2,110 | |
1970 | 64,333 | 36,354 | 17,396 | 22,745 | 40,032 | 282 | 178 | 1,096 | 52,148 | 12,185 | |
1990 | 51,893 | 27,510 | 15,906 | 17,857 | 26,123 | 116 | 69 | 7,728 | 3,959 | 40,576 | 11,317 |
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բիլ/Բիեն (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 3.7 (38.7) |
5.6 (42.1) |
10.7 (51.3) |
14.9 (58.8) |
19.6 (67.3) |
22.9 (73.2) |
25.6 (78.1) |
25.0 (77) |
20.5 (68.9) |
14.7 (58.5) |
8.0 (46.4) |
4.7 (40.5) |
14.7 (58.5) |
Միջին օրական °C (°F) | 0.7 (33.3) |
1.6 (34.9) |
5.5 (41.9) |
9.5 (49.1) |
14.0 (57.2) |
17.4 (63.3) |
19.7 (67.5) |
18.9 (66) |
14.8 (58.6) |
10.3 (50.5) |
4.8 (40.6) |
1.8 (35.2) |
9.9 (49.8) |
Միջին ցածր °C (°F) | −1.5 (29.3) |
−1.4 (29.5) |
1.6 (34.9) |
4.7 (40.5) |
9.1 (48.4) |
12.4 (54.3) |
14.4 (57.9) |
14.0 (57.2) |
10.6 (51.1) |
7.1 (44.8) |
2.2 (36) |
−0.4 (31.3) |
6.1 (43) |
Տեղումներ մմ (դյույմ) | 101 (3.98) |
88 (3.46) |
89 (3.5) |
79 (3.11) |
100 (3.94) |
100 (3.94) |
102 (4.02) |
113 (4.45) |
97 (3.82) |
104 (4.09) |
98 (3.86) |
117 (4.61) |
1187 (46,73) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 14.8 (5.83) |
13.2 (5.2) |
5.6 (2.2) |
0.8 (0.31) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
0 (0) |
3.7 (1.46) |
13.6 (5.35) |
51.7 (20.35) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 10.7 | 10.0 | 10.7 | 10.2 | 12.2 | 10.8 | 10.6 | 10.6 | 8.8 | 10.8 | 10.5 | 11.5 | 127.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) | 4.1 | 3.4 | 1.8 | 0.3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 2.9 | 13.5 |
% խոնավություն | 85 | 80 | 73 | 69 | 70 | 69 | 67 | 71 | 76 | 83 | 84 | 85 | 76 |
աղբյուր: MeteoSwiss[9] |
Ազգային նշանակության պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շվեյցարիայի ազգային նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկած են Alte Krone-ն, նկարչական Atelier Robert ստուդիան, Rockhall Manor-ը, երկաթուղային գլխավոր կայարանը, Jordi-Kocher House-ը, Անարատ հղության Սուրբ Մարիամ կաթոլիկ եկեղեցին , Kongresshaus-ը, Kontrollgebäude-ն, the Neuhaus թանգարանը՝ Robert Foundation-ի հավաքածուով, Schwab Museum-ը, քաղաքային բողոքական (ռեֆորմիստական) եկեղեցին, General Motors-ի վարչական շենքն ու հավաքման սրահը, Volkshaus-ը (Ժողովրդական տունը), Waldleute Zunft շենքը: Եվ ընդհանրապես՝ Բիել/Բիեն քաղաքն ամբողջությամբ՛ ինչպես նաև Taubenlochschlucht կիրճը[10]:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հնագիտական պեղումների Ֆինգելց/Հաֆեն (Vingelz / Hafen)՝ նախապատմական ժամանակների լավ պահպանված, մեծարժեք գտածոներով հնավայրը, որ իրենից ներկայացնում է նորքարեդարյան երկու բնակավայրի մնացորդներ, մաս է կազմում Ալպերի շուրջը հայտնաբերված նախապատմական ժամանակների բնակավայրերի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Համաշխարհային ժառանգության հուշարձանների[11]:
Հնավայրը Բիլ լճի ափին թաղված է եղել տիղմի տակ և համեմատաբար լավ է պահպանվել: Հայտնաբերված հնագույն բնակավայրերից մեկը, ըստ հնագետների եզրահանգումների, գոյություն է ունեցել մեր թվականությունից առաջ մոտավորապես 2970–2820, իսկ մյուսը՝ մ. թ. ա. 2780–2695 թվականներին: Փայտե շուրջ 60 նմուշներ են հետազոտվել ու թվագրվել:
Հնավայրը 1874 թվականին հայտնաբերել է Էդվարդ ֆոն Ֆելենբուրգը: Հնագիտական պեղումներն ու հետազոտութուններն այստեղ շարունակվում են: 1998 թվականին հայտնաբերվել էն գործվածքի մնացորդներ և մի ամբողջական կացին՝ սայրով ու բռնակով[12]:
Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Schwab» - հնագիտական թանգարան
- «Müller» - մեքենաշինության թանգարան. 20-րդ դարասկզբի արհեստանոցներում ցուցադրված են 1880-ից 1940 թվականներին արտադրված ավելի քան 150 մեքենա
- «Neuhaus» - ցուցադրված են 19-20-րդ դարերի մշակույթի, արդյունաբերության, տնտեսության տիպական ու արժեքավոր նմուշներ, ինչպես նաև իմպրեսիոնիստների աշխատանքներ
- «Ժամացույցների թանգարան» - ցուցադրված են «Omega» ֆաբրիկայի արտադրած ժամացույցներ
- CentrePasquArt - ժամանակակից արվեստի քաղաքային կենտրոն, որ ստեղծվել է Kunsthaus-ի, Photoforum-ի, Filmpodium-ի, Visarte-ի, Kunstverein-ի համատեղ ջանքերով
- Օպտիկական թանգարան - ցուցադրված են օպտիկայի չորսհարյուրամյա պատմության ընթացքում ստեղծված շուրջ 300 առարկաներ՝ մենակնոցներ, հեռադիտակներ, ակնոցներ, ճնշաչափեր (բարոմետրեր) և այլն։
Ամենամյա միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բիլի կառնավալ (փետրվարի վերջին - մարտի սկզբին). Եվրոպայում մանկական խոշորագույն կառնավալներից մեկը
- 1968 թվականից ի վեր անց է կացվում Բիլի շախմատային փառատոնըг
- 2012 թվականից «Արտ դիալոգ» ընկերակցությունն անց է կացնում արվեստի ամենամյա փառատոն, որի ծրագրում ընդգրկված են դասական երաժշտություն, կերպարվեստ և գինեգործական արվեստ[13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ständige Wohnbevölkerung nach Staatsangehörigkeitskategorie Geschlecht und Gemeinde; Provisorische Jahresergebnisse; 2018 — FSO, 2019.
- ↑ «Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 мая 2011-ին։ Վերցված է 28 октября 2018
- ↑ «Nomenklaturen – Amtliches Gemeindeverzeichnis der Schweiz» (German)։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 13, 2015-ին։ Վերցված է ապրիլի 4, 2011
- ↑ Swiss Federal Statistical Office-Land Use Statistics 2009 data (գերմ.) accessed 25 March 2010
- ↑ «Entwicklung der Städte und Agglomerationen»։ Swiss Federal Statistical Office։ Արխիվացված է օրիգինալից 15 марта 2012-ին։ Վերցված է 27 октября 2018
- ↑ 3295|Vingelz}}
- ↑ 3285|Mett}}
- ↑ 8,0 8,1 |222|Biel/Bienne}}
- ↑ «Climate Norm Value Tables»։ Climate diagrams and normals from Swiss measuring stations։ Federal Office of Meteorology and Climatology (MeteoSwiss)։ Արխիվացված է օրիգինալից 14 May 2013-ին։ Վերցված է 30 January 2013 The weather station elevation is 433 meters above sea level.
- ↑ «Kantonsliste A-Objekte»։ KGS Inventar (German)։ Federal Office of Civil Protection։ 2009։ Վերցված է նոյեմբերի 13, 2017(չաշխատող հղում)
- ↑ Centre UNESCO World Heritage։ «Prehistoric Pile Dwellings around the Alps»։ whc.unesco.org
- ↑ palafittes.org UNESCO nomination files-Volume II: Id-files of the component parts of the serial, Sites Switzerland (2) Archived 25 April 2012 at the Wayback Machine. accessed 12-August-2012
- ↑ «Арт Диалог Фестиваль» — официальный сайт фестиваля
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Биль, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Շախմատային փառատոնը
- Frac
- «Սամուել Շմիդ — շվեյցարական կառավարության պաշտոնական կայքէջը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-10-ին
- «Բիլի գերմարաթոնը»
- «Բիլի ժողովրդական համալսարան»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-09-ին
- Շրջակա միջավայրի, տրանսպորտի, էներգիայի ու հաղորդակցության կառավարական դեպարտամենտի պաշտոնական կայքէջը
- «Ֆիզկուլտուրայի պետական ինստիտուտի և սպորտի դեպարտամենտի (BASPO) պաշտոնական կայքէջը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-14-ին
- «Evilard-Magglingen համայնքւ պաշտոնական կայքէջը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-10-ին
- «Բիլի մարզական ակումբների ցանկը — Բիլ քաղաքի պաշտոնական կայքէջը»։ Արխիվացված է օրիգինալից 2008-03-11-ին
|