Օլգա Ռուբցովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլգա Ռուբցովա
О́льга Никола́евна Рубцо́ва
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 20, 1909(1909-08-20)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 13, 1994(1994-12-13)[1] (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան
Մասնագիտությունշախմատիստ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Olga Rubtsova Վիքիպահեստում

Օլգա Նիկոլաևնա Ռուբցովա (օգոստոսի 20, 1909(1909-08-20)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1994(1994-12-13)[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շախմատիստուհի, աշխարհի 4-րդ չեմպիոնուհին (1956-1958 թթ.), միջազգային գրոսմայստեր (1976 թ.), նամակագրությամբ շախմատի տղամարդկանց (1973 թ.) և կանանց (1975 թ.) միջազգային վարպետ, միջազգային մրցավար (1964 թ.), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952 թ.), ինժեներ-ձուլորդ։ Համաշխարհային առաջին օլիմպիադայի հաղթող ԽՍՀՄ հավաքականի կազմում (1957 թ.), ԽՍՀՄ քառակի չեմպիոնուհի։ Մոսկվայի եռակի չեմպիոնուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շախմատ խաղալ սովորել է հորից՝ մոսկվացի հայտնի շախմատիստ Նիկոլայ Ռուբցովից, որը մրցաշարերում հաճախ է հանդիպել Ա. Ալյոխինի հետ։ 17 տարեկանում հաղթանակի է հասել «Կոմսոմոլսկայա պրավդա» օրաթերթի կազմակերպած աղջիկների պատանեկան մրցաշարում (1926 թ.)։ 1927 թվականին հաղթել է ԽՍՀՄ կանանց 1-ին առաջնությունում։

40 տարվա ընթացքում (1927-1967 թթ.) մասնակցել է ԽՍՀՄ 20 առաջնության. 1931, 1937 և 1949 թթ. 1-ին տեղեր, 1936, 1948, 1952 և 1954 թթ. 3-րդ տեղեր, 1945 թ.-ին՝ 3-4-րդ տեղ։ Բացի դրանից, 1935 թվականին երկրի չեմպիոնուհու կոչման համար մրցախաղում 7:2 (+6, -1, =2) հաշվով հաղթել է Օլգա Սեմյոնովա-Տյան-Շանսկայային։ 1965 թվականի ԽՍՀՄ առաջնությունում հանդես է եկել դստեր՝ Ելենա Ռուբցովայի (Ֆաթալիբոկովայի) հետ։ Մոսկվայի եռակի չեմպիոնուհի է (1947, 1950, 1953/54 թթ.-ին՝ 1-2-րդ տեղեր Ն. Վոյցիկի հետ)։

Մասնակցելով աշխարհի 1949/1950 թվականների առաջնությանը՝ զբաղեցրել է 2-րդ տեղը։ Երեք անգամ խաղացել է հավակնորդուհիների մրցաշարերին (1952, 1955 և 1959 թվականներին. լավագույն արդյունքը՝ 1-ին տեղ, ցուցադրել է Մոսկվայում, 1955 թվականին)։

1956 թվականին մրցախաղ-մրցաշարում առաջ է անցնում Ելիզավետա Բիկովայից և Լյուդմիլա Ռուդենկոյից և նվաճում է աշխարհի չեմպիոնուհու կոչումը։

1957 թվականին Ռուբցովան գլխավորեց ԽՍՀՄ հավաքականը համաշխարհային առաջին օլիմպիադայում և 1-ին խաղատախտակի վրա 14 հնարավորից վաստակեց 9,5 միավոր։

1958 թվականին ռևանշ-մրցախաղում աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը զիջում է Ելիզավետա Բիկովային։

1960-ական թվականների վերջից Ռուբցովան հաջողությամբ հանդես էր գալիս նամակագրությամբ մրցաշարերում։ 1968-1972 թվականներին նա դարձավ աշխարհի առաջին չեպիոնուհին (միակ շախմատիստուհին է, որ ունեցել է չեմպիոնական տիտղոսներ նամակագրությամբ և սովորական շախմատում)։ 2-րդ առաջնությունում (1972-1977 թթ.) Լ. Յակովլևվայի հետ բաժանել է 1-2-րդ տեղերը՝ չեպիոնուհու կոչումը զիջելով ավելի վատ գործակցի պատճառով։ ԽՍՀՄ թիմի կազմում հաղթել է նամակագրությամբ շախմատի կանանց աշխարհի առաջնությունում (1969-1979 թթ.)։

Շախմատի բնագավառում նվաճումների համար պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1957 թ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)