Jump to content

Մայա Չիբուրդանիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայա Չիբուրդանիձե
վրաց.՝ მაია ჩიბურდანიძე
Մայա Չիբուրդանիձե (1986)
Պետություն(ներ){{{2}}} ԽՍՀՄ
 Վրաստան
Անունը ծնվելիսվրաց.՝ მაია ჩიბურდანიძე
Ծննդյան ամսաթիվհունվարի 17, 1961(1961-01-17)[1][2] (63 տարեկան)
ԾննդավայրՔութայիս, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿոչումԳրոսմայստեր (1984)
Առավելագույն վարկանիշ2560 (հունվար 1988)
Ներկայիս վարկանիշ2500
ՖԻԴԵ համար13600036
365chessMaia_Chiburdanidze
Chesstempo համար38210
ICCF համար38210
Մասնակցել էԿանանց շախմատային օլիմպիադա 1978[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1980[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1984[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1986[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1990[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1992[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1994[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1996[3], Կանանց շախմատային օլիմպիադա 1988[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2000[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[3], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[3] և Կանանց շախմատային օլիմպիադա 1982[3]
Պարգևներ և մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան Վախթանգ Գորգասալի շքանշան
և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
 Maia Chiburdanidze Վիքիպահեստում

Մայա Գրիգորիի Չիբուրդանիձե (վրաց.՝ მაია ჩიბურდანიძე, հունվարի 17, 1961, Քութայիս, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն), վրացի խորհրդային շախմատիստուհի, աշխարհի 6-րդ չեմպիոնուհին։ Շախմատային օլիմպիադաների իննակի հաղթող։ 1978 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի կոչում։ 17 տարեկանում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն՝ հաղթելով իր հայրենակցուհուն՝ Նոնա Գափրինդաշվիլուն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թբիլիսիի բժշկական ինստիտուտի սրտաբանության բաժինը։

Գրիգորի Չիբուրդանիձեի ընտանիքի բոլոր երեխաները խաղում էին շախմատ։ Մեծերը սովորեցնում էին փոքրերին, իսկ հետո փոքրերը հաղթում էին նրանց։ Եվ այսպես ութնամյա Մայան, ում խաղալ էր սովորեցրել մեծ եղբայր Ռևազը, շատ շուտ սկսեց հաղթել քրոջը՝ Լամարային, պոլիտեխնիկական ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողուհուն։

Տանը Մայայի հաջողություններին չէին զարմանում։ 3 տարեկանում նա սովորեց կարդալ, 5 տարեկանում կատարում էր հաշվարկներ եռանիշ թվերով։ Դպրոցում համարվում էր լավագույն աշակերտուհիներից մեկը։ Շախմատը նա սիրում էր առանձնահատուկ և ամբողջ իր ազատ ժամանակը անցկացնում էր Քութայիսի պիոներների պալատում։

1970 թվականին 10-ամյա Մայան դարձավ Վրաստանի դպրոցահասակների չեմպիոնուհի։

Մարզական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայա Չիբուրդանիձեն 2007 թվականին

Արդեն 12 տարեկանում Մայային ընդգրկեցին ԽՍՀՄ հավաքական՝ Հարավսլավիայի ընտրանու հետ մրցախաղին մասնակցելու համար։ Խաղալով միջազգային վարպետ Վլաստա Կալխբրենների հետ՝ Մայան հաղթեց բոլոր չորս պարտիաներում։ Ընդ որում, դրանցում ծավալած պայքարը մեկը մյոսից տարբեր էր. հանգիստ մանևրներ առաջին պարտիայում, տպավորիչ գրոհ երկրորդում, նուրբ վերջնախաղ երրորդում և, վերջապես, փայլուն կոմբինացիոն խաղ վերջին պարտիայում։ Հենց այդ ժամանակ գրոսմայստեր Բորիսլավ Իվկովը Մայային անվանեց «կանանց Ֆիշեր»։

Շախմատը Մայայի համար դարձավ ոչ թե խաղ, այլ կյանքի իմաստ։ Արդեն 17 տարեկանում նա խաղացել էր մոտ 500 լուրջ պարտիա։ Մինչ այդ պահը նա դարձել էր ԽՍՀՄ չեմպիոնուհի, հավակնորդների մրցաշարի հաղթող, դարձել աշխարհի չեմպիոնուհի Նոնա Գափրինդաշվիլու մրցակիցը։

1978 թվականին Պիցունդա առողջարանային քաղաքում, Սև ծովի ափին, կայացավ Գափրինդաշվիլի - Չիբուրդանիձե մրցախաղը։ Խաղացվում էր 16 պարտիա։ Մայան արդեն մեկնարկում ստացավ առավելություն և այն պահպանեց մինչև վերջ՝ հաղթելով 8,5:6,5 հաշվով։

Հետևելով Նոնայի օրինակին՝ Մայան սկսեց հաճախ հանդես գալ տղամարդկանց մրցաշարերում։ 1979 թվականին Բարսելոնայում ավանդաբար անցկացվող «Կոստա Կատալանա» մրցաշարում նա 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Էդուարդ Գուֆելդի և միջազգային վարպետ Ստեֆանո Տատաիի (Իտալիա) հետ։

Աշխարհի ուժեղագույն շախմատիստուհու տիտղոսը Մայան պաշտպանել է չորս անգամ՝ Նանա Ալեքսանդրիայի (1981), Իրինա Լևիտինայի (1984), Ելենա Ախմիլովսկայայի (1986) և Նանա Իոսելիանիի (1989) հետ մրցախաղերում։ Այդ տարիներին նա հասել է մի շարք հաջողությունների և տղամարդկանց միջազգային մրցաշարերում. Դելի (1984)` 1-ին տեղ, Բանյա Լուկա (1985)` 1-ին տեղ, Բիլբաո (1987)` 3-4-րդ տեղեր, Բրյուսել (1987)` 2-րդ տեղ։ 1986 թվականին Մայան ոչ-ոքի (4:4) ավարտեց մրցախաղը հարավսլավցի գրոսմայստեր Պետար Պոպովիչի հետ։ Դրանից երկու տարի առաջ Մայան դարձել էր տղամարդկանց գրոսմայստեր[4]։ Նոնա Գափրինդաշվիլուց հետո Մայան երկրորդ կինն էր, ով արժանանում էր այդ կոչմանը։

1991 թվականին, հանդիպելով նոր հավակնորդուհու՝ չինուհի Սե Ցզյունի կոշտ դիմադրությանը, Մայան զիջեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը։ Չիբուրդանիձեն պատմության մեջ միակ շախմատիստուհին է, ով ինը անգամ հաղթել է շախմատային օլիմպիադաներում։ Այդ նվաճմանը նա հասել է 1978, 1980, 1982, 1984 և 1986 թվականներին՝ հանդես գալով ԽՍՀՄ հավաքականի կազմում, և 1992, 1994, 1996 և 2008 թվականներին՝ արդեն պաշտպանելով Վրաստանի ընտրանու պատիվը։ Միայն նրա հայրենակցուհի Նոնա Գափրինդաշվիլուն է հաջողվել օլիմպիական ոսկե մեդալներ նվաճել 11 անգամ[5]։

Վարկանիշի փոփոխության գծապատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[6][7]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
1975 2220 2220 2220
1976 2220 2220 2220
1977 2235 2235 2235
1978 2340 2340 2340 2340
1979 2380 2380 2380 2380
1980 2400 2400 2400 2400
1981 2425 2405 2425 2405
1982 2390 2385 2390 2385
1983 2355 2380 2380 2355
1984 2385 2375 2385 2375
1985 2400 2450 2450 2400
1986 2455 2435 2455 2435
1987 2530 2550 2550 2530
1988 2560 2555 2560 2555
1989 2520 2495 2520 2495
1990 2470 2500 2500 2470
1991 2485 2495 2495 2485
1992 2485 2505 2505 2485
1993 2510 2510 2510 2510
1994 2520 2505 2520 2505
1995 2520 2500 2520 2500
1996 2515 2540 2540 2515
1997 2535 2525 2535 2525
1998 2535 2525 2535 2525
1999 2551 2551 2551 2551
2000 2545 2545 2550 2550 2545
2001 2525 2513 2513 2513 2525 2513
2002 2516 2516 2516 2497 2516 2497
2003 2497 2497 2497 2502 2502 2497
2004 2502 2502 2498 2503 2503 2498
2005 2509 2509 2509 2511 2511 2509
2006 2511 2504 2504 2504 2511 2504
2007 2510 2510 2496 2500 2510 2496
2008 2489 2489 2489 2489 2489 2489
2009 2516 2506 2506 2506 2514 2516 2506
2010 2514 2514 2514 2514 2500 2502 2514 2500
2011 2502 2502 2500 2500 2500 2500 2502 2500
2012 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2013 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2014 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2015 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2016 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2017 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2018 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2019 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2020 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500 2500
2021 2500 2500 2500 2500 2500
2022 2500 2500 2500


Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Чибурданидзе Майя Григорьевна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Encyclopædia Britannica
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 OlimpBase
  4. Gaige, Jeremy (1987), Chess Personalia, A Biobibliography, McFarland & Company, էջ 70, ISBN 0-7864-2353-6
  5. Women's Chess Olympiads' Overall Statistics 1957-2014
  6. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  7. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гуфельд, Э. Семнадцать вёсен Майи : О М.Чибурданидзе .— М. : Физкультура и спорт, 1980 .— 111 с.
  • "Maia Chiburdanidze", New In Chess, no. #7, pp. 66–68, 1986


 
Շախմատի աշխարհի չեմպիոնուհիներ

Վերա Մենչիկ (1927-1944) | Լյուդմիլա Ռուդենկո (1950-1953) | Ելիզավետա Բիկովա (1953-1956, 1958-1962) | Օլգա Ռուբցովա (1956-1958) | Նոնա Գափրինդաշվիլի (1962-1978) | Մայա Չիբուրդանիձե (1978-1991) | Սե Ցզյուն (1991-1996, 1999-2001) | Ժուժա Պոլգար (1996-1999) | Չժու Չեն (2001-2004) | Անտոանետա Ստեֆանովա (2004-2006) | Սյույ Յուհուա (2006-2008) | Ալեքսանդրա Կոստենյուկ (2008-2010) | Հոու Յիֆան (2010-2012, 2013-2015, 2016-2017) | Աննա Ուշենինա (2012-2013) | Մարիա Մուզիչուկ (2015-2016) | Թան Չժունյի (2017-2018) | Ցզյու Վենցզյուն (2018-ից)

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայա Չիբուրդանիձե» հոդվածին։